Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայերու Ջարդերը Պաքուի Մէջ – Սարսափելի Վկայութիւններ Ողբերգութեան 25-րդ Տարելիցին Առթիւ

January 19, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

«Փանորամա» կայքը յաջորդաբար կը հրապարակէ 1990 թուականի յունուար 13-20 Պաքուի մէջ տեղի ունեցած ջարդերուն վերաբերեալ ականատեսներու վկայութիւններու շարք, քաղաքական եւ հասարակական գործիչներու յայտարարութիւններ: Նիւթերը տեղադրուած են karabakhrecords.info կայքին մէջ:

Ստորեւ` անոնցմէ քանի մը հատը:

Իկոր ՎՈԼԿԻՆ, գրող.- «Եթէ Սումկայիթում կազմակերպուած ջարդերից յետոյ ձեռնարկուէին հրապարակային, վճռական եւ, չեմ  վախենում ասել, դաժան միջոցներ, ապա այսօր մենք  չէինք ունենայ ազգամիջեան քրոնիկ ահաբեկչութիւն` Ղարաբաղ, Ֆերկանա, Նոր Ուզեն, Պաքու, Օշ: Ջարդարարները զգում են իրենց անպատժելիութիւնը, քանզի, խօսելով «առարկայական պատճառների մասին», մենք ասես ճանաչում ենք արիւնարբու խրախճանքի նրանց իրաւունքը»:

«Քոմսոմոլսքայա Փրավտա»,
3-07-1990թ.

 

Անտրէյ ՔԻՊՐԻՔ (գիտնական, Մոսկուա).- «Ազրպէյճանում տեղի էին ունենում խաղաղ քաղաքացիների զանգուածային եւ բազմիցս կրկնուող սպանութիւններ, իսկ Հայաստանում նման որեւէ բան չէր եղել»:

«Սթրանա ի միր» ամսագիր,
Միւնիխ, 1990, թիւ 1 (55)

 

ԽՍՀՄ ժողովրդական պատգամաւոր Ա. ՎՈՐՈՊԵՈՎ.-  «Եկէք` ոչ մէկին յիմարի տեղ չդնենք. պէտք չէ մեղադրել անանուն հայերի` իբր նրանք  իրենք իրենց էին կոտորում կամ առաջինն էին սկսել, կամ թէ` իրենք իրենց նետում  էին պատուհաններից… Այն, ինչ կատարւում է Ազրպէյճանում, «ԽՍՀՄ-ի ներքին գործը» չէ, այլ համաշխարհային աղէտ: Աշխարհը  վերջապէս պէտք է յայտարարի, որ այլեւս  չի հանդուրժի եւ թոյլ չի տայ ցեղասպանութիւն»:

«Օկոնեոք» ամսագիր,
1990, թիւ 14, էջ 24

 

Քիրիլ ՍԹՈԼԵԱՐՈՎ,- գրող, Մոսկուա.- «Ջարդերից շատերն իրականացւում էին առանձին դաժանութեամբ: Յունուարի 14-ին 30-40 հոգանոց խումբը ներխուժեց զառամեալ ամուսիններ Թորոսեանների բնակարան, որտեղ գտնւում էին նրանց երկու բարեկամուհիները` նոյնպէս տարիքով կանայք: Հրոսակները ծեծի ենթարկեցին բոլորին, վերցրին երեքուկէս հազար ռուբլի, նշեալ քաղաքացիներին ու նրանց հարեւանուհի Յարութիւնովային  բռնի կերպով դուրս հանեցին քաղաքից, պենզին լցրին եւ վառեցին»:

«Ռասփատ», Մոսկուա,
«Օլմա-փրեսս», 2001թ.

 

Պաքուի գլխաւոր հոգեբուժ Ա. ՍՈՒԼԹԱՆՈՎ.- «Մի՞թէ նրանք, ովքեր ծեծում, վառում եւ խուլիկանութիւններ էին անում, չէին մտածում, որ ամէն ինչի համար հարկ կը լինի պատասխան տալ: Մի՞թէ նրանք կարծում են, թէ արցունքներով թողնուած հարստութիւնը որեւէ մէկին երջանկութիւն  կը բերի: Երբե՜ք»:

«Պաքինսքի ռապոչի» թերթ,
24 մարտ 1990

 

Զօրավար Ալեքսանտր ԼԵՊԵՏ.- «Հայերին բռնում եւ մահացու հարուածներով ծեծի էին ենթարկում, միաժամանակ` հրեաներին, օսերին, վրացիներին եւ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով նման էին հայերին: Ծեծում էին, ինչպէս ասում են, դէմքին, այլ ոչ թէ անձնագրին նայելով»:

«Զայ տերժաւու օպիտնօ» գիրք, էջ 252:

 

Լէյլա ԵՈՒՆՈՒՍՈՎԱ, 1990 թուականին «Ժողովրդական ճակատ»-ի վարչութեան  անդամ.- «Այդ քայլերին սատարում էր պաշտօնական ղեկավարութիւնը, որը դեռեւս անցեալ աշնանը «Ժողովրդական ճակատ»-ին որակում էր որպէս ծայրահեղականներ, յանցագործներ, իսկ այժմ դադարեց հալածել նրանց, քանի որ «Ճակատ»-ի աջ թեւի գաղափարները նրան հարազատ էին: Հանրապետութեան ղեկավարութիւնն աչք է փակում նաեւ աջ թեւի` Հայաստանի հետ հակամարտութիւնը շարունակելու ձգտման վրայ: Օրինակների համար պէտք չէ հեռուն գնալ. Պաքւում  հրդեհեցին  հայկական եկեղեցին, ընդ որում, ոստիկանութիւնը չարձագանգեց վանտալիզմի այդ քայլին…»:

CIA գործակալութեանը տուած հարցազրոյցից,
1990 թ., յունուար

 

Նիքոլայ ՓԵԹՐՈՒՇԵՆՔՕ, ԽՍՀՄ ժողովրդական պատգամաւոր, գնդապետ.- «Որպէս իրադարձութիւնների ականատես` ասեմ, որ ողջ Պաքուն քաջ գիտէր, որ քաղաքում կը մտցուեն պարէտային ժամ եւ զօրքեր: Իսկ այստեղ` այս դահլիճում,  հանրապետութեան ղեկավարներն իրենց անմեղի տեղ են դնում, իբր չգիտէին, չէին տեսել, որ զօրքերը մտնում են Պաքու: Ընդ որում, նրանք ջարդերի ամենաթէժ պահին անընդհատ դիմում էին Գերագոյն խորհրդին` տեղում արտակարգ դրութիւն մտցնելու խնդրանքով` շրջաններում, միայն թէ` ոչ Պաքւում: Մի՞թէ պատճառն այն չէր, որ քաջ գիտէին` «Ժողովրդական ճակատ»-ը փաստօրէն մտցրել էր «իր» պարէտային ժամը եւ «իր» արտակարգ դրութիւնը Պաքւում»:

ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի
1990 թ. մարտի 5-ի նստաշրջանի ելոյթից

 

Վատիմ ՊԱՔԱԹԻՆ, ԽՍՀՄ ներքին գործերի նախարար.- «Ազրպէյճանական ԽՍՀ ղեկավարութիւնը, մասնաւորապէս, համապատասխան մարմինները չէին կարող չիմանալ, որ յատուկ կազմակերպուած հանրահաւաքում  նախապէս ծրագրուած էր այն սադրանքը` իբր հայերն սպաննում են ազրպէյճանցիներին: Եւ միանգամից հանրահաւաքի 5 հազար մասնակիցներ ցրուեցին քաղաքով մէկ` ունենալով հայերի բնակարանների հասցէները: Այդ իրավիճակում դժուար էր ինչ-որ բան ձեռնարկել, յատկապէս եթէ հաշուի առնենք այն փաստը, որ ներքին զօրքերի գործողութիւններն ամէն կերպ արգելափակւում էին նրանով, որ աւազակները որպէս կենդանի վահան օգտագործում էին կանանց եւ երեխաներին»: «Ի՞նչ դասեր քաղեցին Ազրպէյճանի իշխանութիւններն այդ ողբերգութիւնից», եւ ինքն էլ պատասխանեց` «Ո՛չ մի»:

ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի
1990 թուականի նստաշրջանի ելոյթից

 

Ռոպերթ ՔՈՒՇԵՆ, Human Rights Watch իրաւապաշտպան կազմակերպութեան զեկուցող.-  «Ջարդերն ամբողջութեամբ (կամ, հնարաւոր է, մասամբ) չէ, որ տարերային էին, քանի որ ջարդարարներն ունէին հայերի  ցուցակներն ու հասցէները»:

Conflict in the Soviet Union:
Black January for Azerbaidzhan,

Human Rights Watch, May 1991. 

 

Կարի ԳԱՍՊԱՐՈՎ, ճատրակի աշխարհի ախոյեան.- «Հայկական ջարդերը Պաքւում ոչ ոքի կողմից չկանխուեցին, չնայած` Պաքւում կային  ներքին զօրքերի 11 հազար զինուորներ: Այնտեղ էր ԽՍՀՄ ներքին գործերի  նախարարի առաջին տեղակալ Լիսաուսքասը, իսկ յետոյ ԽՄԿԿ Կենտկոմից  իրավիճակը վերահսկելու համար ժամանեց եւ Փրիմաքովը: Բայց ոչ ոք չէր միջամտում այնքան ժամանակ, մինչեւ չիրականացուեց զտումը: Ընդ որում, այդ ջարդերն ինչ-որ մի տեղում չէին, այլ` հսկայ մայրաքաղաքում, որտեղ բազմաբնակարան շէնքեր էին: Նման մեծ քաղաքում, ինչպիսին Պաքուն էր, ամբոխը չէր կարող թիրախային գործողութիւններ իրականացնել: Երբ ջարդարարները նպատակաուղղուած գնում են շրջանից շրջան եւ բնակարանից բնակարան, նշանակում է, որ նրանց տուել են ցուցակներ, եւ կար այդ ամէնը համակարգող: Ներխուժում էին  հայերի բնակարանները, կողոպտում, սպանում, բռնաբարում: Ոմանց շպրտում պատուհաններից…. Զոհերի ճշգրիտ թիւը ես չգիտեմ, սակայն ունեցած  տեղեկութեան համաձայն, մօտ 120 մարդ է մահացել»:

«Պուլվար Կորտոնա» թերթ,
2 դեկտեմբեր 2008թ.

 

Ալեքսէյ ՎԱՍԻԼԵՒ, խորհրդային բանակի սպայ.- «Դեռեւս մտցուած չեն պարէտային ժամն ու զօրքերը, իսկ հայերը հոծ բազմութեամբ  խուժում են հսկիչ-անցագրային կէտ` պաշտպանութիւն խնդրելով, բաց ենք թողնում  անձնագրերով, որտեղ, ինչպէս յայտնի է, նշուած է ազգութիւնը:  Ի՞նչ անել նրանց հետ: Որտե՞ղ բնակեցնել: Ինչո՞վ կերակրել: Խմբի հրամանատար, ազգութեամբ ազրպէյճանցի Ռոմքան, «Օսոպնեաքի» առաջադրանքով դուրս է գալիս քաղաք` քաղաքացիական հագուստով: Վերադառնալով` անմիջապէս օղի է խնդրում: Կորցրել էր հոգեկան հաւասարակշռութիւնը: Տեսել էր` ինչպէս բազմայարկ շէնքի պատշգամբից կահոյքից վառած խարոյկի մէջ էին նետել մերկ կնոջ: Կահոյքը, հասկանալի է, նրա բնակարանից էր: Իսկ յետոյ… Յետոյ ժողովրդական ճակատի մարտիկը պատշգամբից թափահարում էր այդ կնոջ ականջները: Եթէ ինչ-որ մէկը չի հասկացել, կրկնում եմ, դա ազրպէյճանցու, աֆղանական պատերազմի մասնակից սպայի վկայութիւնն է, նա շոքի մէջ էր»:

«Պաքինսքիէ Զարիսովքի»
1990թ.:

Նախորդը

50 Տարի Առաջ (19 Յունուար 1968)

Յաջորդը

Քաղաքական Անդրադարձ. Աֆրինէն Անդին Անգարայի Թմբուկներուն Ձայները Չեն Լսուիր

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.