Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանին ծիրին մէջ, վաղը` կիրակի, 29 հոկտեմբերին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կը մեկնի հարաւ, ուր Սուրի քաղաքապետարանի դաշտին վրայ, յետմիջօրէի ժամը 14:15-ին, հիւրը կ՛ըլլայ Ամալ Մաարաքէի:
ՀՄԸՄ-ի մարզիկներէն ամէն գնով կ՛ակնկալուի յաղթական վերադառնալ Սուրի դաշտէն եւ իրենց ունեցած կէտերուն վրայ աւելցնել երեք կէտ:
Յայտնենք, որ այս հանգրուանին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցած Իժթիմահի – Ահլի Սայտա մրցումը աւարտեցաւ 0-0 արդիւնքով:
Ինչ կը վերաբերի Ա. դասակարգի 6-րդ հանգրուանի բացման մրցումին, որ տեղի ունեցաւ Սուրի մէջ, Ռասինկ Պէյրութ վերադարձաւ երեք կէտով` 2-1 արդիւնքով յաղթելով Թատամոն Սուրի: Վերջինս ինք նշանակեց մրցումին առաջին կոլը:
Ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն` յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Նեպի Շիթ – Նըժմէ | 15:30 | Նեպի Շիթ |
| Շապապ Արապի – Ահտ | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Ախա Ահլի Ալէյ – Սաֆա | 14:15 | Պհամտուն |
| Թրիփոլի – Սալամ Զղարթա | 14:15 | Թրիփոլի |
| Անսար – Իսլահ Պըրժ Շիմալի | 16:00 | Մարզական Աւան |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Սահել – Պըրժ | 15:30 | 15:30 Պհամտուն |
| Սաժես – Ահլի Նապաթիէ | 15:30 | 15:30 Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Մապարրա – Շապապ Մաժտալ Այնճար | 14:15 | 14:15 Ահտ |
| Ամալ Մաարաքէ – ՀՄԸՄ | 14:15 | 14:15 Սուր |
| Նասեր Պար Էլիաս – Շապապ Ղազիէ | 14:15 | Խիարա |


