
Հարաւային Ամերիկայի գօտիին մէջ տեղի ունեցած 2018-ի մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, 18-րդ եւ վերջին հանգրուանին միայն Արժանթին յաջողեցաւ ապահովել Ռուսիոյ իր տոմսը, երբ Էքուատորի դէմ տեղի ունեցած մրցումին 3-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց:
Արժանթինի այս յաղթանակը կերտեց Լիոնել Մեսսի, որ հեթրիք մը իրագործեց (11-րդ, 18-րդ եւ 62-րդ):
Այսպիսով, Պրազիլ, Ուրուկուէյ, Արժանթին եւ Քոլոմպիա ապահովեցին իրենց տոմսերը, մինչ Փերու (5-րդ) փլէյ-օֆի մրցումներուն պիտի մասնակցի:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| Պրազիլ – Չիլի | 3-0 |
| Էքուատոր – Արժանթին | 1-3 |
| Փարակուէյ – Վենեզուելա | 0-1 |
| Փերու – Քոլոմպիա | 1-1 |
| Ուրուկուէյ – Պոլիվիա | 4-2 |
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Պրազիլ | 12 | 5 | 1 | 41 | 11 | 41 |
| 2.- Ուրուկուէյ | 9 | 4 | 5 | 32 | 20 | 31 |
| 3.- Արժանթին | 7 | 7 | 4 | 19 | 16 | 28 |
| 4.- Քոլոմպիա | 7 | 6 | 5 | 21 | 19 | 27 |
| 5.- Փերու | 7 | 5 | 6 | 27 | 26 | 26 |
| 6.- Չիլի | 8 | 2 | 8 | 26 | 27 | 26 |
| 7.- Փարակուէյ | 7 | 3 | 8 | 19 | 25 | 24 |
| 8.- Էքուատոր | 6 | 2 | 10 | 26 | 29 | 20 |
| 9.- Պոլիվիա | 4 | 2 | 12 | 16 | 38 | 14 |
| 10.- Վենեզուելա | 2 | 6 | 10 | 19 | 35 | 12 |


