Եւրոպայի ֆութպոլի աղջկանց ախոյեանութեան զտումի մրցումներուն ծիրին մէջ, Հայաստանի աղջկանց ազգային հաւաքականը (Է. խմբակ), որ կատարեց իր երրորդ մրցումը, կրեց իր երրորդ յաջորդական պարտութիւնը, այս անգամ Աւստրիայէն` 3-0 արդիւնքով: Մրցումը տեղի ունեցաւ Աւստրիոյ մէջ:
Նոյն խմբակին մաս կազմող Դանիա ամրապնդեց պարագլուխի իր դիրքը, երբ արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը` 3-0 արդիւնքով յաղթելով Փորթուգալի:
Հայրենի կազմը իր յաջորդ երկու մրցումները պիտի կատարէ 20 եւ 23 նոյեմբերին` յաջորդաբար ճակատելով Չեխիոյ եւ Դանիոյ դէմ:
Ստորեւ` Է. խմբակին դասաւորումը.
| ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Դանիա | 3 | 3 | 0 | 0 | 11 | 0 | 9 |
| 2.- Չեխիա | 2 | 2 | 1 | 0 | 2 | 1 | 4 |
| 3.- Աւստրիա | 3 | 1 | 1 | 1 | 4 | 4 | 4 |
| 4.- Փորթուգալ | 3 | 1 | 0 | 2 | 8 | 4 | 3 |
| 5.- ՀԱՅԱՍՏԱՆ | 3 | 0 | 0 | 3 | 0 | 16 | 0 |


