Հակառակ անոր որ Հայաստանի 17 տարեկանէն վար կրտսերներու ազգային հաւաքականը յաղթանակով սկսաւ Եւրոպայի 17 տարեկանէն վար կրտսերներու զտումի ախոյեանութիւնը (Թ. խմբակ)` յաղթելէ ետք Կալեսի (3-2), սակայն հայրենի կազմը յաջորդական երկու պարտութիւն կրելէ եւ գրաւելէ ետք խմբակին վերջին դիրքը, դուրս մնաց մրցաշարքէն:
Հայրենի կազմը այս խմբակին մրցումները հիւրընկալող Սերպիայէն կրած իր պարտութենէն ետք (2-1) նախանցեալ օր Լիթուանիայէն կրեց այլ պարտութիւն մը` 4-0 արդիւնքով:
Սերպիա, որ գրաւեց պարագլուխի դիրքը, ապահովեց յաջորդ հանգրուանի իր տոմսը:
Ստորեւ` Թ. խմբակին վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | Կ. | ՍՏ. | ԿԷՏ. | |
| 1.- Սերպիա | 3 | 0 | 0 | 10 | 2 | 9 |
| 2.- Լիթուանիա | 1 | 0 | 2 | 4 | 4 | 3 |
| 3.- Կալես | 1 | 0 | 2 | 5 | 9 | 3 |
| 4.- ՀԱՅԱՍՏԱՆ | 1 | 0 | 2 | 4 | 8 | 3 |


