Հալեփ Չկրցաւ Գրաւել
Առաջին Դիրքը
Առաջին Դիրքը
Թենիսի միջազգային ֆետերասիոնը երէկ հրապարակեց տղոց եւ աղջկանց նոր դասաւորումը` բնականաբար հիմնուելով «Ռոլան Կարոս»-ի արդիւնքներուն վրայ:
Տիտղոսակիր Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) բարձրացաւ 2-րդ դիրք` գրաւելով սերպ Նովաք Ճոքովիչի դիրքը:
Ռուսահայ Կարէն Խաչանով զգալի վերելք մը արձանագրեց, երբ 53-րդ դիրքէն բարձրացաւ 39-րդ դիրք:
Աղջկանց պարագային ռումանացի Սիմոնա Հալեփ չկրցաւ գրաւել պարագլուխի դիրքը, բայց 4-րդ դիրքէն բարձրացաւ 2-րդ դիրք` նկատի ունենալով, որ չկրցաւ տիրանալ տիտղոսին:
Բաժակակիր դառնալու պարագային, ան պիտի գերազանցէր գերմանացի Անճելիք Քերպըրը:
Տիտղոսակիր Ելենա Օսթափենքօ (Լաթվիա) բնականաբար արձանագրեց մեծագոյն ոստումը` 47-րդ դիրքէն բարձրանալով… 12-րդ դիրք:
Ստորեւ տղոց եւ աղջկանց միջազգային նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ` մարզիկներուն գրաւած նախկին դիրքերը).
| ՏՂԱՔ | ԿԷՏ |
| 1.- (1) Էնտի Միւրէյ (Անգլիա) | 9890 |
| 2.- (4) Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) | 7285 |
| 3.- (3) Սթանիսլաւ Վաւրինքա (Զուիցերիա) | 6175 |
| 4.- (2) Նովաք Ճոքովիչ (Սերպիա) | 5805 |
| 5.- (5) Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) | 4945 |
| 6.- (6) Միլոս Ռաոնիչ (Քանատա) | 4450 |
| 7.- (8) Մարին Սիլիչ (Խրուաթիա) | 4115 |
| 8.- (7) Տոմինիք Թիեմ (Աւստրիա) | 3985 |
| 9.- (9) Քէյ Նիշիքորի (Ճափոն) | 3830 |
| 10.- (10) Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) | 3070 |
| 39.- (53) Կարէն Խաչանով (Ռուսիա) | 1005 |
| ԱՂՋԻԿՆԵՐ | |
| 1.- (1) Անճելիք Քերպըր (Գերմանիա) | 7035 |
| 2.- (4) Սիմոնա Հալեփ (Ռումանիա) | 6850 |
| 3.- (3) Քարոլինա Փլիսքովա (Չեխիա) | 6690 |
| 4.- (2) – Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ) | 4810 |
| 5.- (6) Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա) | 4765 |
| 6.- (7) – Տոմինիքա Սիպուլքովա (Սլովաքիա) | 4420 |
| 7.- (12) Քարոլին Վոզնիաքի (Դանիա) | 4345 |
| 8.- (8) Եոհաննա Քոնթա (Անգլիա) | 4330 |
| 9.- (9) Սվեթլանա Քուզնեցովա (Ռուսիա) | 4310 |
| 10.- (10) Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան) | 3985 |
| 11.- (11) Վինըս Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ) | 3941 |
| 12.- (47) Ելենա Օսթափենքօ (Լաթվիա) | 3155 |



