Այսօր` Ռէալ Մատրիտ – Պորուսիա Տորթմունտ

«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ գիշեր կատարուեցան ութ ճակատումներ եւ այսպիսով աւարտեցան առաջին չորս խմբակներուն մրցումները: Այսօր կ՛աւարտին խմբակներու դրութեամբ տեղի ունեցող մրցումները, մնացեալ չորսին միջեւ:
Երէկուան մրցումներուն մեծագոյն յաղթականը եղաւ Տինամօ Քիեւ, որ 6-0 արդիւնքով ջախջախեց իր հիւրը` Պեշիքթաշը:
Պարսելոնա 4-0 արդիւնքով պարտութեան մատնեց իր հիւրը` Մէօնշընկլատպախը, մինչ Պայէրն Միւնիխ` Աթլեթիքօ Մատրիտը:
Պայէրնի կոլը նշանակեց` Ռոպերթ Լեվանտովսքի (28-րդ):
Այսպիսով, երէկուան մրցումներէն ետք, յաջորդ հանգրուանին իրենց տոմսը ապահովեցին` Արսենալ, Փարիզ Սեն Ժերմեն (Ա. խմբակ), Նափոլի, Պենֆիքա (Բ. խմբակ), Պարսելոնա, Մանչեսթըր Սիթի (Գ. խմբակ), Աթլեթիքօ Մատրիտ եւ Պայէրն Միւնիխ (Դ. խմբակ):
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Պայէր Լեւերքուզըն – Մոնաքօ | 21:45 |
| Թոթենհամ – Մոսկուայի բանակայիններ | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Լեկիա Վարշաւա – Սփորթինկ Լիզպոն | 21:45 |
| Ռէալ Մատրիտ – Պորուսիա Տորթմունտ | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Ֆ. Ք. Պրիւժ – Քոփենհակըն | 21:45 |
| Փորթօ – Լայսթըր Սիթի | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Եուվենթուս – Տինամօ Զաղրեպ | 21:45 |
| Լիոն – Սեւիլլա | 21:45 |


