
Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնը երէկ` երկուշաբթի, 5 դեկտեմբերին հրապարակեց Լիբանանի հեծելանւորդներուն 2016 տարուան մեծերու եւ կրտսերներու վերջնական դասաւորումը` հիմնուելով նախորդ ամիս Լիբանանի Անկախութեան տօնին առիթով տեղի ունեցած բաժակի մրցաշարքին վրայ:
Մեծերու դասաւորման առաջին դիրքը կը գրաւէ Պայք-Լեպանոնի հեծելանւորդ Պասսամ Տըննաուի (49 տարեկան), երկրորդ դիրքը կը գրաւէ Լիբանանի ախոյեան Էլիաս Ապու Ռաշիտ, որ ընդհանրապէս այս տարի բացակայեցաւ` Ֆրանսայի մէջ իր ուսումը շարունակելուն պատճառով, մինչ երրորդ դիրքը գրաւեց Ապտալլա Աար:
Ինչ կը վերաբերի կրտսերներու դասաւորման, առաջին դիրքին վրայ է Եուսեֆ Մրատ (Շեպիպեթ Սալաաթա):
Ստորեւ` դասաւորումը.
| ՄԵԾԵՐ | ԿԷՏ |
| 1.- Պասսամ Տըննաուի (Պայք-Լեպանոն) | 53 |
| 2.- Էլիաս Ապու Ռաշիտ (Աթլեթիքօ Պէյրութ) | 45 |
| 3.- Ապտալլա Աար (Պայք-Լեպանոն) | 39 |
| 4.- Ճոն Աուն (ՀՄԸՄ Պէյրութ) | 37 |
| Ժորժ Իսքանտար (ներքին ապահովութեան ուժեր) | 37 |
| 6.- Զահեր Հաժ (Աթլեթիքօ Պէյրութ) | 30 |
| 7.- Գէորգ Ալթունեան (ՀՄԸՄ Անթիլիաս) | 29 |
| 8.- Ռոյ Ռուքոզ (Աթլեթիքօ Պէյրութ) | 16 |
| Ռեմոն Հըպէյքա (Աթլեթիքօ Պէյրութ) | 16 |
| 10.- Ալի Զըղպի (Լիբանանեան բանակ) | 12 |
| ԿՐՏՍԵՐՆԵՐ | |
| 1.- Եուսեֆ Մրատ (Շեպիպեթ Սալաաթա) | 86 |
| 2.- Էմիլ Տաու (Շեպիպեթ Սալաաթա) | 53 |
| 3.- Յովսէփ Գանլըճեան (ՀՄԸՄ Այնճար) | 48 |
| 4.- Մաքրամ Մաթթա (Աթլեթիքօ Պէյրութ) | 38 |
| 5.- Մարք Շամիէ (Աթլեթիքօ Պէյրութ) | 16 |
| 6.- Կարէն Արաբկիրլեան (ՀՄԸՄ Պուրճ Համուտ) | 12 |


