Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը 2 դիրք նահանջեով գրաւեց 6-րդ դիրքը:
Իսլահ Պըրժ Շիմալի 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Շապապ Արապիի, անկէ խլեց պարագլուխի դիրքը` 16 կէտով առանձնանալով առաջին դիրքին վրայ:
ՀՄԸՄ 11 կէտով կը գրաւէ 6-րդ դիրքը:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Իսլահ Պըրժ Շիմալի | 16 (16-9) |
| 2.- Նասեր Պար Էլիաս | 15 (12-8) |
| 3.- Ահլի Նապաթիէ | 14 (8-4) |
| 4.- Շապապ Արապի | 13 (14-7) |
| 5.- Շապապ Ղազիէ | 13 (13-9) |
| 6.- ՀՄԸՄ | 11 (12-7) |
| 7.- Մապարրա | 10 (7-7) |
| 8.- Ամալ Մաարաքէ | 10 (8-9) |
| 9.- Ռիատա Ուալ Ատապ | 6 (7-11) |
| 10.- Սաժես | 6 (6-17) |
| 11.- Ահլի Սայտա | 4 (4-10) |
| 12.- Շեպիպեթ Մազրաա | 2 (2-11) |


