– Թուրքիա Հրաժեշտ Տուաւ
Մրցաշարքին
– 1-16-րդ Հանգրուանին
Յայտագիրը Յստակացաւ
Ֆրանսայի մէջ տեղի ունեցող Եուրօ-2016-ի Եւրոպայի ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, երէկ կատարուեցան չորս ճակատումներ, որոնց արդիւնքներուն լոյսին տակ, յստակացան 1-16-րդ հանգրուանին իրենց տոմսերը ապահովող խումբերը եւ մրցաշարքէն դուրս մնացած կազմերը: Սկսելով Զ. խմբակին մրցումներէն, կոլերով հարուստ ճակատումէ ետք աւարտեցաւ Հունգարիա – Փորթուգալ մրցումը (3-3), մինչ միւս մրցումին Իսլանտա յաղթեց Աւստրիոյ (2-1):

Պալացս Ծզուտցաք հեթրիք մը իրագործեց (47-րդ, 55-րդ եւ 62-րդ), մինչ Փորթուգալի կոլերը նշանակեցին Նանի (42-րդ) եւ Քրիսթիանօ Ռոնալտօ (50-րդ եւ 62-րդ):
Իսլանտա 2-1 արդիւնքով յաղթեց Աւստրիոյ, երբ մրցումին կորսուած վայրկեաններուն (94-րդ), Արնոր Ինկվի Թրաուսթասըն նշանակեց իր կազմին յաղթանակի կոլը:
Թէեւ Փորթուգալ գրաւեց երրորդ դիրքը, սակայն իրաւունք ստացաւ մրցաշարքը շարունակելու` ըլլալով լաւագոյն երրորդ դիրքը գրաւած վեց խումբերէն չորսը:

Ե. խմբակին մէջ, Իրլանտա բաւական կարեւոր յաղթանակ մը արձանագրեց, երբ 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Իտալիան, մցումին միակ կոլը նշանակեց Ռապըրթ Պրէյտի` մրցումին աւարտէն 5 վայրկեան առաջ:
Իր կարգին, Իրլանտա ապահովեց 1-16-րդ հանգրուանի իր տոմսը:
Ինչ կը վերաբերի Շուէտ – Պելճիքա մրցումին, անիկա աւարտեցաւ Պելճիքայի յաղթանակով` 1-0 արդիւնքով: Ռատժա Նայնկոլան նշանակեց մրցումին միակ կոլը (84-րդ):
Այսպիսով, մրցաշարքէն դուրս մնացող կազմերը հանդիսացան Ալպանիա, Ռումանիա (Ա. խմբակ), Ռուսիա (Բ. խմբակ), Ուքրանիա (Գ. խմբակ), Թուրքիա, Չեխիա (Դ. խմբակ), Շուէտ (Ե. խմբակ) եւ Աւստրիա (Զ. խմբակ):
Ստորեւ` Ե. եւ Զ. խմբակներուն դասաւորումը.
| Ե. ԽՄԲԱԿ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ |
| 1.- Իտալիա | 2 | 0 | 1 | 3 | 1 | 6 |
| 2.- Պելճիքա | 2 | 0 | 1 | 4 | 2 | 6 |
| 3.- Իրլանտա | 1 | 1 | 1 | 2 | 4 | 4 |
| 4.- Շուէտ | 0 | 1 | 2 | 1 | 3 | 1 |
| Զ. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Հունգարիա | 1 | 2 | 0 | 6 | 4 | 5 |
| 2.- Իսլանտա | 1 | 2 | 0 | 4 | 3 | 5 |
| 3.- Փորթուգալ | 0 | 3 | 0 | 4 | 4 | 3 |
| 4.- Աւստրիա | 0 | 1 | 2 | 1 | 4 | 1 |
Նշենք, որ այսօր` հինգշաբթի, 23 յունիսին եւ վաղը` ուրբաթ, 24 յունիսին, որեւէ մրցում տեղի պիտի չունենայ եւ խումբերը պիտի ըլլան հանգիստի մէջ:
Ստորեւ` 1-16-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Զուիցերիա – Լեհաստան (25 յունիս) | 16:00 |
| Կալես – Հիւսիսային Իրլանտա (25 յունիս) | 19:00 |
| Խրուաթիա – Փորթուգալ (25 յունիս) | 22:00 |
| Ֆրանսա – Իրլանտա (26 յունիս) | 16:00 |
| Գերմանիա – Սլովաքիա (26 յունիս) | 19:00 |
| Հունգարիա – Պելճիքա (26 յունիս) | 22:00 |
| Իտալիա – Սպանիա (27 յունիս) | 19:00 |
| Անգլիա – Իսլանտա (27 յունիս) | 22:00 |


