Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Զինուորը Կ՛իջնի Դիրքերից, Բայց Զօրամասում Ընկերոջն Այլեւս Չի Տեսնի

April 9, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԳՈՒՀԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

55_40916

Հրասայլորդ ընկերոջ զոհուելու լուրը զինուորին չեն յայտնել` խնայում են, սպասում են` դիրքերից իջնի` նոր:

Զինուորին շշուկներ են հասել, թէ թէժ մարտերից յետոյ ընկերը կորել է… Մի տեղ էլ լսել է, թէ իբր գնդում ընկերոջը տեսնող է եղել: Զինուորը հաւատում է երկրորդ լսածին, հաւատում է, որովհետեւ դիրքում դեռ իրեն հակառակը չեն համոզել:

Զինուորն իմ հարցերին պատասխանում է կարճ, բայց` յստակ, մի ականջով լսում է ինձ, միւսով էլ` հեռուից ձայն տուող հրամանատարին: Զինուորը 20 տարեկան դեռ չկայ, բայց այսօր արդէն ծխախոտի 20 գլանակ է վառել…  Զինուորը 5 օր է` չէր ծխել, ժամանակ չկար:  Զինուորը ցեխոտ համազգեստից չի ամաչում, ծառայութեան մէկ տարին ցեխերի ու փոշու մէջ է անցել: Արդէն 10 օր է` դիրքերից չի իջնում, վերջին օրերին «Կրատ»-ի արկերին նոյն` ցեխոտ համազգեստով է «դիմաւորել»:

Զինուորն ինձնից իմացաւ կրակի դադարեցման մասին: Լուրը լսելիս դէմքի արտայայտութիւնը չփոխուեց. զինուորը 5 օր է` չի ժպտում, 5 օր է` հրասայլորդ ընկերոջից լուր չունի: Նայում եմ զինուորի աչքերին ու լալկւում` ախր հրասայլորդի զոհուելու մասին լուրը ես եմ գրել: Զինուորն անթարթ նայում է առաջին գծին, յետոյ` հորիզոնին:

Զինուորը չի ուզում` իրեն լուսանկարեմ` «հիմա էդ պահը չէ»: Զինուորը չի ուզում իր մասին ինչ-որ բան գրեմ` «հիմա դրա ժամանակը չէ»: Զինուորը մռայլ է, բայց` բարեհամբոյր, զինուորը տխուր է, բայց` սիրալիր, զինուորը սառն է, բայց` տաք, իսկ թշնամու հետ մարտում` տաքարիւն…

«Միայն մեր գնդից 8 զոհ ենք տուել, նրանց մէջ սպաներ կային, կարգին տղերք», ասում է զինուորը, նայում աչքերիս ու լռում:

Ես նորից լալկւում եմ:

Զինուորին եղբօրս մասին պատմեցի, դէմքը մտաբերեց` իրար հետ նոյն զօրամասում են ծառայում: Եղբօրս վերջին մարտերի ժամանակ դիրքեր չեն հանել` երեք ամսուայ ծառայող է, իսկ «մալատոյներին» դիրքեր չեն հանում:

Մենք դիրքերից իջանք փոշոտ ու կեղտոտ ճանապարհով, բայց  զինուորն ուրիշ ճանապարհով է իջնելու դիրքերից` աւելի ցեխոտ ու աւերուած, կարճ, բայց` վտանգաւոր:

Դիրքերից շուտ իջանք, որ ժամանակին տեղ հասնենք, եղբօրս չհասցրի տեսնել` զօրամաս չմտանք:  Ոչինչ, դեռ կը տեսնեմ` մէկ ուրիշ անգամ, գուցէ մի լաւ առիթով: Զինուորն էլ դիրքերից կ՛իջնի, բայց զօրամասում ընկերոջն էլ չի տեսնի… Երբեք…

 

 

 

Նախորդը

Որ Դրական Ներուժը Չկորի

Յաջորդը

Մեր Սրտերը` Լեռներում

RelatedPosts

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն
Անդրադարձ

Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն

October 23, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.