Օրուան մը հանգիստէ ետք, այսօր կը վերսկսին Լիբանանի պասքեթպոլի տղոց ախոյեանութեան մրցումները, երբ Սաժես – Մութթահետ բացման ճակատումով այսօր կը սկսի դարձի 7-րդ հանգրուանը:
Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Ղազիրի դաշտին վրայ, պիտի սկսի երեկոյեան ժամը 20:30-ին:
Այս հանգրուանին ՀՄԸՄ-ի կազմը մրցում չունի կատարելիք:
ՀՄԸՄ-ի վերջին երկու մրցակիցները պիտի ըլլան Հուփս (8-րդ հանգրուան) եւ Թատամոն (9-րդ հանգրուան):
Առաջին մրցումը տեղի պիտի ունենայ երեքշաբթի, 22 մարտին, երեկոյեան ժամը 20:30-ին, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ, իսկ երկրորդը, հինգշաբթի, 24 մարտին, երեկոյեան ժամը 20:30-ին, «Նուհատ Նաուֆալ» մարզահամալիրին մէջ (Զուք):
Դարձի մրցումները կ՛աւարտին շաբաթ, 26 մարտին:
Ստորեւ` դարձի 7-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 16 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաժես – Մութթահետ | 20:30 | Ղազիր |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 17 ՄԱՐՏ | ||
| Ռիատի – Շանվիլ | 20:30 | Մանարա |
| ՈՒՐԲԱԹ, 18 ՄԱՐՏ | ||
| Թատամոն – Պիպլոս | 17:45 | Նուհատ Նաուֆալ |
| ՇԱԲԱԹ, 19 ՄԱՐՏ | ||
| Հուփս – Լուէյզի | 17:00 | Միշել Մըր |
Ստորեւ` դասաւորման պատկերը.
|
ՅԱՂԹ. |
ՊԱՐՏ. |
ԿԷՏ |
|
| 1.- Ռիատի |
11 |
2 |
35 |
| 2.- ՀՄԸՄ |
10 |
4 |
34 |
| 3.- Մութթահետ |
8 |
6 |
30 |
| 4.- Հուփս |
7 |
6 |
27 |
| 5.- Պիպլոս |
7 |
6 |
27 |
| 6.- Թատամոն | 6 | 7 |
25 |
| 7.- Սաժես |
5 |
9 |
24 |
| 8.- Լուէյզի |
3 |
10 |
19 |


