Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, ապա քննարկեց օրակարգին վրայ եղող հարցերը:
Իրենց բիրտ խաղարկութեան պատճառով երեքական մրցումով կախակայուեցան Ալլա Մըզհեր (Սալամ Զղարթա) եւ Հիւսէյն Նասրալլա (Շապապ Ղազիէ):
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած եւ բնականաբար մէկական մրցումով կախակայուած մարզիկները եղան բաւական շատ:
Ամալ Մաարաքէի պատասխանատուներէն Հուսամ Թըրատ վեց ամիսով կախակայուեցաւ` ոչ մարզավայել կեցուածք ցուցաբերելուն պատճառով:
Ամալ Սալամ Զղարթայի մարզիկներէն Ժուլիանօ Սարոֆիմ երեք մրցումով կախակայուեցաւ:
Ամալ Սալամ Զղարթայի պատասխանատուներէն Ղասսան Խաուաժա վեց ամիսով կախակայուեցաւ, մինչ անոր կազմը 500 հազար լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ:
Վեց ամիսով կախակայուեցաւ նաեւ Պարժալունայի պատասխանատուներէն Սայիտ Շամաա:
Զամալեք Պէյրութ կրտսերներու ախոյեանութեան ընթացքին երկու կախակայուած մարզիկ դաշտ ներկայացուցած ըլլալուն համար երկու միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Ինչ կը վերաբերի ֆութսալի ախոյեանութեան, Մեթըն ակումբը 2-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ` նկատի ունենալով, որ Լուէյզի Զուք Մոսպեհի դէմ տեղի ունեցած մրցումին օրէնքի խախտում կատարեց:
Անիկա 2,5 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, եւ անկէ խլուեցաւ 6 կէտ` Բ. դասակարգի ախոյեանութեան գծով:
Ստորեւ` շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 12 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Ղազիէ – Նեպի Շիթ | 14:15 | Քֆարժոզ |
| Իժթիմահի – Սաֆա | 15:10 | Թրիփոլի |
| ԿԻՐԱԿԻ, 13 ՄԱՐՏ | ||
| Սաժես – Նըժմէ | 14:15 | Պուրճ Համուտ |
| Անսար – Սալամ Զղարթա | 15:30 | Պէյրութ |
| ՇԱԲԱԹ, 19 ՄԱՐՏ | ||
| Շապապ Սահել – Թրիփոլի | 14:15 | Ահտ |
| Ռասինկ – Ահտ | 15:10 | Պհամտուն |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 12 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| ՀՄԸՄ – Ամալ Սալամ Զղարթա | 14:15 | Պուրճ Համուտ |
| Ռիատա Ուալ Ատապ – Մապարրա | 14:15 | Թրիփոլի |
| Շեպիպեթ Մազրաա – Ամալ Մաարաքէ | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 13 ՄԱՐՏ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Թատամոն Սուր | 14:15 | Պընթ Ժըպէյլ |
| Ախա Ահլի Ալէյ – Հիլալ Հարեթ Նաամէ | 14:15 | Պհամտուն |
| Ահլի Սայտա – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սայտա |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՀՄՄ – Հարըֆ Ըրտէ Խէյրի | 14:15 | Նըժմէ |


