Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

September 6, 2011
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՍՎԵՏԼԱՆԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Հայ մարդու առաքելութիւնը որն է: Պէտք է ճշդենք, թէ մենք ազգովի ի՞նչ ենք ուզում: Աշխարհի քաղաքակրթութիւններին ձուլուենք, գնա՞նք, թէ մեզ վրայ շարունակենք կրել մեր առաքելութիւնը: Շատերը կան, որ միայն լաւ ապրելակերպ են ուզում: Ես կարծում եմ` կոշտ ու պահանջկոտ ձեռքի եւ մօր սիրող սրտի կարիք կայ այս երկրում: Ստեղծագործական միութիւնները, հասարակութիւնը պիտի պահանջկոտ լինի, թոյլ չտայ նման ձեւախեղումները արմատաւորուեն երկրում: Մարդուժի ընտրութեան հարցում եւս պիտի գործուն դիրքորոշում ցուցաբերել, որպէսզի կարեւորագոյն պաշտօններում իսկապէս պայքարող եւ ճիշդ մարդիկ նշանակուեն:

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԵԱՆ.- Մեզ մօտ այժմ տիրապետում է գողական մշակոյթը:

ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ.- Ես կարող եմ վկայել, որ մշակոյթը մաքրելու համար շատ բան է արւում: Այն խնդիրները, որ քննարկում ենք, շատ անգամ մեզանից էլ է, ոչ թէ դրսից: Եւրոպացին բոլոր ազգերից իրենց մաքուրն է ուզում, այդ մենք ենք նրան ուրիշ բան տանում ցոյց տալիս: Կոմիտասն ասում էր` դու քո տան մէջ երգիր այն, ինչ քոնն է, օտարը ականջ ունի, կը լսի: Եթէ դու քո տան մէջ պահում ու յարգանքով ես վերաբերում քո մշակոյթի նկատմամբ, օտարը կը տեսնի եւ կը գնահատի այն: Եթէ ժողովուրդը իր երկրում յարգում է իր ազգային մշակոյթը, անգամ տարազ է հագնում, օրինակ` ճափոնացիները, օտարները աւելի շատ են յարգում տուեալ ազգին:

Ես վերջերս մի հարցազրոյցում ասացի, որ Թուրքիայից են ֆինանսաւորւում հեռուստաընկերութիւնները, որոնք անպարկեշտութիւններ են ցուցադրում եւ գովազդում: Ասացի, եթէ Թուրքիան նստեր եւ մտածեր, թէ Հայաստանի դէմ ինչ խափանարարութիւններ կարելի է կիրառել, այն, ինչ մեր իսկ ձեռքով արւում է, իրենց բաւական կը լինէր: Բայց միւս կողմից ես այն կարծիքին եմ, որ մենք ունենք հրաշալի ժողովուրդ եւ այն ժարկոնը, որ ներկայացնում է հեռուստատեսութիւնը, չի արտացոլում մեր իրականութիւնը: Մեր ժողովուրդն այդ ժարկոնով չի խօսում` ո՛չ գիւղերում, ո՛չ քաղաքներում: Մեր ժողովուրդը չի սիրում այն երաժշտութիւնը, որը ներկայացնում է հեռուստատեսութիւնը: Արմենչիկի տոմսերը անվճար են բաժանուել:

Մեր երգիչներից մէկին  Թուրքիայում լաւ վճարել են, գովել, թէ ինչ լաւ երգում է իրենց կլկլոցները, շատ լաւ գումարի դիմաց առաջարկել են շարունակել տարածել իրենց երաժշտութիւնը: Ես կարծում եմ, որ մեղքը մեր մէջ է, որովհետեւ եթէ ես վատ կամուրջ եմ սարքում եւ վրայով անցնելիս այն փլւում է, ուրեմն ես եմ մեղաւոր: Միշտ էլ եղել է մշակութային ներխուժումը, գողութիւնը, թուրքը ինձ համար բնութեան աղէտ է, գազան, ես նրան մարդու տեղ չեմ դնում, որպէսզի մեղադրեմ: Դրսից էլ է արւում, ներսից էլ, չգիտակցուած: Մի անգամ հեռուստատեսութեամբ Աբովեանին ձեռք առան, յետոյ` Մաշտոցին, յետոյ Թումանեանի տուն թանգարանում Թումանեանին եւ Թամանեանին ձեռք առան: Բանը հասաւ նրան, որ մի անգամ այդ նոյն ալիքով Վարդան Մամիկոնեանին ներկայացրին որպէս միասեռական: Մենք փաստաթուղթ ունենք մեր ձեռքին, որտեղ հեռուստաընկերութիւններից մէկի ղեկավարութիւնը զեկուցում է Ամերիկային, որը պահանջել է ժարկոնը շատացնել, յանցագործութիւններ ցոյց տալ: Պատուէր են կատարում, ինչը ազգային անվտանգութեան խնդիր է դարձել:

Բայց ժողովուրդը յոգնել է այդ ամէնից: Թաքսու վարորդից սկսած` բոլորը դժգոհում են, զայրանում: Ժողովուրդը ունի ներքին ձայն: Եթէ թշնամին միլիոններ տայ եւ փորձի ազգին տալ ոչ իրենը, այլասերուածը, ստիպուած է լինելու շատ գումար ծախսելու: Բայց եթէ դու ժողովրդին ուզում ես տալ այն, ինչ իրենն է, քիչ գումարի կարիք ունես, որովհետեւ արթնանում է նրա ներքին ձայնը, դա իր արիւնն է: Մենք 150 երեխայ տարանք Ծաղկաձոր` Կոմիտաս երգել սովորեցնելու: Այդ երեխէքը մի ժամում հինգ երգ երգեցին: Ես ու Ռոպէրթ Ամիրխանեանը յուզուած կանգնել ենք, երեխէքը սուսուփուս, պաշտամունքով երգեցին: Մենք ասացինք` երեխէք ջան, դա ձեր արեան մէջ է նստած, մենք ընդամէնը ձեզ յիշեցրինք: Այնքան լաւ են ընդունում երեխէքը: Այսինքն դա այնքան էլ բարդ չէ: Պետութիւնն էր փողը տուել, էլի պիտի անի, աջակցի նման ձեռնարկներին: Առաջին նախագահի ժամանակ ես հարց էի բարձրացրել, որ դպրոցում դաստիարակութիւն առարկայ լինի: Չանցաւ: Մենք առաջին հերթին երեխային որպէս մարդ պիտի դաստիարակենք, ինչ կարելի է, ինչ չի կարելի-ն պիտի սովորեցնենք: Կոմիտասն ասում էր` այս ժողովուրդը քարոզ չի հասկանում: Մէկ հասկացուած անկեղծ ձայնը հազար ճառ արժի: Եթէ մտածում ես, թէ որն է ամենամեծ զէնքը, ինքնութեան մէջ հազար ու մի արժէք կայ` ինչպէ՞ս փոխանցես այն ժողովրդին: Ամենապարզ երգի մէջ այս ամէնը կայ: Օրինակ, Կոմիտասի «Սոնա եար» երգի մէջ Մաշտոցն էլ, Արգիշտին էլ, ամէնը կայ: Ինչպէ՞ս: Ձայնային ալիքի մէջ: Կոմիտասն ասում էր` այդ ալիքի մէջ ժողովրդին վերաբերող ամբողջ տեղեկութիւնը կայ: Ժողովրդի լեզուն ծեսի լեզուն է, երգի լեզուն է, դա նրա ենթագիտակցութեան մէջ նստած հարստութիւնն է:

Ժողովրդի լեզուն բացատրութեան լեզուն չի, երգի, պարի լեզուով դու կարող ես գաղափարախօսութիւն տալ, բաւական է այդ ձայնային ալիքը տաս իրեն` լրիւ փոխուելու է ներսը` ենթագիտակցութեանն է հասնելու: Նոյն չափով դա նաեւ վտանգաւոր է, որովհետեւ այն, ինչ հիմա տեսնում ենք եւ ունենք, նոյնպէս ձայնային ալիքի միջոցով է արուել: Ամբողջ Ամերիկայում այդ այլանդակ աղմուկը փոխեց մարդկանց: Մի ամբողջ քաղաքակրթութիւն փոխեցին: Նեկրական երաժշտութիւնը մտաւ ելեկտրոնային երաժշտութեան դաշտ եւ գրաւեց ողջ աշխարհը: Հիմա մենք սկսել ենք Կոմիտասի երգերով դա անել: Հազարաւոր CD-ներ պիտի բաժանենք դեղատներից: Արգիշտի թագաւոր ես ասում, բայց նա կողքին չի, չի ընկալւում որպէս ինքնութիւն, բայց երգը բջիջ է, միանգամից մտնում է մարդու ներսը: Սա գործող բջիջ է, միանգամից մտնում է մարդու ներսը: Սա գործող գործօն է: Եթէ հինգ երգ ազգովի սովորում ենք, ենթագիտակցօրէն միաւորւում ենք: Երբ հրեաները մովսիսական տօները դրեցին, շատերն էին դէմ արտայայտւում: Այդ տօներին նրանք երեք ամիս չեն աշխատում: Բայց պարզուեց աւելի արդիւնաւէտ եղաւ տնտեսական զարգացումը, որովհետեւ ազգը վերագտաւ իրեն եւ համախմբուեց իր ինքնութեան շուրջը: Դեռ Լեւոն Տէր Պետրոսեանի ժամանակ ենք բարձրացրել ծէսերը վերականգնելու հարցը: Միայն ծէսերի լեզուով է հնարաւոր համախմբել ժողովրդին: Եթէ հեռուստատեսութեամբ մի օր յայտարարեմ, ասենք որ Զատիկի ձուի վրայ պարտադիր պէտք է երեք սպիտակ կէտ լինի, յաջորդ օրը բոլորը այդ մասին կը խօսեն: Բայց ժողովրդի սրտի լեզուին ոչ ոք չմօտեցաւ, միայն քարոզում են: Ժողովուրդը քո արմատները պիտի գտնես: Առանց Կոմիտաս մենք ուզում ենք պետութիւն կառուցե՞լ: Չի լինելու:

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԵԱՆ.- Չե՞նք ծայրայեղացնում Կոմիտասի դերը:

ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ.- Կոմիտաս ասելով` նկատի ունենք հազարամեակների մշակոյթը, որը կորցրել ենք: Երաժշտութեան մէջ ենք միայն պահպանել: Այս երգերը այնքան հին են, որ գալիս են այն պահից, երբ ժողովուրդը նոր ծնունդ է առել: Դա հայ ժողովուրդն է, նրա Արեւմտեան եւ Արեւելեան մշակոյթն է, որը ներկայանում է Կոմիտասի անունով: Գերմանացիները 1800-ականներին նոյն ինքնութեան խնդրի հարցի առաջ էին կանգնած, ելք էին որոնում` ինչպէս պահեն գերմանացի ազգի ազգային դիմագիծը, այն էլ` այն գերմանացին, որ 1700-ականներին Պախ է ունեցել: Բայց 1800-ականներին հաւաքուող ժողովներում նրանք նոյնպէս յանգեցին երաժշտութեանը: Երաժշտութեան լեզուով մենք կարող ենք ազդել գերմանացի ազգի ենթագիտակցութեան վրայ եւ նրա ինքնութիւնը վերականգնել: Ընդամէնը լեզու է սա: Սա Նժդեհի ասած նոյն քարոզն է, բայց հասկանալի է ժողովրդին: Սա կը գործի: Մենք ե՞րբ ենք այս ժողովրդին տուել ճիշդը, որ արդիւնքը չենք ստացել: Ամերիկայում գնացել էի հայկական դպրոց, ուզում եմ Կոմիտաս երգեն, ասում են` արդէն հեռացած են, հոս ուրիշ վիճակ է: Հարցնում եմ` դուք տուել էք իրենք չեն երգե՞լ: Սա նրա ժառանգութիւնն է, մարդու պապը տուն է կտակել, դու նրան չես ասում այդ մասին, ասում ես` չի երգի: Այդ երեխեքը այնպէս երգեցին, բոլորին զարմացրին: Ո՛չ մենք ենք տալիս, ո՛չ հեռուստատեսութիւնը: Ինձ հեռուստատեսութեամբ շաբաթը 20 րոպէ տան, ես յեղափոխութիւն կ՛անեմ: Ասել եմ` տուէք ինձ այդ րոպէները: Մենք սովորեցնում ենք եւ ձայնագրում երեխեքի երգը: Մայրերից մէկն ասաց` կարծես մայրերից մէկն ասաց` կարծես թէ սուրբ բան էր կատարում, փակուել էր սենեակում, երգն էր սովորում: Մենք նոյնպէս ճիշդ երգեցողութիւնը երեխաներից կը սովորենք, երբ բացենք նրանց մէջ թաքնուած ծածկագիրը: Երաժշտանոցում սովորելու տարիներին ես Ուջանի դպրոցի գեղմասվարն էի, աշխատել եմ մանկապարտէզում, Մխիթար Սեբաստացի դպրոցում, յատուկ տղաների համար նախատեսուած Արատես դպրոցի ուսմասվարն եմ: Չի ստացւում: Միակ աշխատող տարբերակը սա է` պէտք է գտնել պարզ ծածկագիրները, իսկ պարզ երգերը դրա մի մասն է, որը կարելի է հեռախօսների մէջ գցել, թաքսու վարորդներին պարտադրել Կոմիտաս միացնել, օրօրոցայիններ բաժանել ծննդատներին, որ միացնեն նորածինների համար: Միայն «Ակնա օրօրը» մի տաս տարուայ դպրոց է: Իմ փորձից ասեմ, որ եթէ իշխանաւորներին լաւ բան են առաջարկում, նրանք ընդունում են: Երբ տարիներ առաջ կրթութեան նախարարութեան ասինք` ժողովրդական երգեր են պէտք դպրոցների համար, անմիջապէս նախաձեռնեցին եւ գիրքը տպեցին, մարզերից հրաւիրեցին ուսուցիչներին, երգերը սովորեցին: Լաւ առաջարկը պատրաստի ներկայացնես, անպայման արդիւնքի կը հասնես: Այս ծրագրի մասին դեռեւս պետութեանը չենք ասել, բայց 150 երեխաներին Ծաղկաձոր տանելու եւ երգերը սովորեցնելու հովանաւորը հանրապետութեան նախագահն էր: Հինգ երգով հասնենք պետութեանը: Դէմ չենք, եթէ նոյնիսկ Ազգային ժողովում ամէն նիստից առաջ Կոմիտաս երգեն:

ՍՎԵՏԼԱՆԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Մենք հիմնականում խօսեցինք մշակոյթի մասին: Հիմքերի հիմքն է դա: Բոլոր ոլորտներում հզօր աշխատանքներ են կատարւում, օրինակ, հէնց այս հիմնարկում, որտեղ այժմ գտնւում ենք: Բայց այլ երկրներից գալիս են մեզնից վերցնում եւ աւելի արագ առաջընթաց ապահովում, քան մենք: Կարծում եմ, պէտք է լաւ իմանանք, թէ ինչ ունենք Հայաստան աշխարհում եւ Հայաստանից դուրս: Ոչ թէ մեզ մխիթարելու համար ասենք բնական հարստութիւններ չունենք, կամ աւելորդ հիացական զգացումների վրայ վատնենք մեր ուժերը: Եթէ մենք ինքներս մշակութային խափանարարութիւն անենք, այն ի օգուտ այլ երկրներ կը լինի: Դրա դարաւոր փորձն արդէն ունենք: Ծաղկեցրել ենք այլ երկրներ, հպարտութեամբ նշում ենք` սա հայ է, նա հայ է, բայց աւելի վատ է լինում մեզ համար: Ոչ միայն մեր մշակոյթով զբաղուելու խնդիրն ունենք, այլ հիմնովին պիտի վերանայենք մեզ: Ինչի նման է` ապրիլի 24-ի օրը ազգովի տառապում ենք, թէ ինչ-որ մէկը ցեղասպանութիւն բառը կ՛ասի, թէ ոչ, իսկ այդ նոյն օրը թուրքական բանակում հայ պատանի են սպաննում: Ուղերձ են ուղարկում, որ ինչ ուզում էք արէք, մենք մերը շարունակելու ենք: Պաշտպանուողի վիճակում ենք, նրանք յարձակւում են, մենք պաշտպանւում ենք: Մտաւորական մարդը իր դաստիարակութեան սահմաններում է, իսկ միւսը` անդաստիարակն ու անկիրթը գալիս, առաջ է անցնում նրանից: Այսօր պետութիւն ունենք: 600 տարի առաջ նոյնպէս ունեցել ենք: Եկէք հասկանանք, թէ ինչո՛ւ ենք կորցրել այն: Մեր հերոսները արդարութեան որոնումներում հեռանում են իրենց երկրից, որն իր ակունքներում աստուածային օրէնքների երկիր է եղել հռչակուած: Հիմա անգամ պատերազմում կռուած եւ երկիր ազատագրած մարդը տունը վաճառում է եւ արդարութիւն որոնելու է գնում մէկ այլ երկրում: Մենք պիտի կարողանանք պահանջկոտ լինել ամէն ինչում` ճիշդ քատրերի ընտրութեան, ճիշդ մշակութային քաղաքականութեան, ընկերային արդարութեան, բոլոր, բոլոր հարցերում: Մենք լռում ենք, ամէն ինչ հանդուրժում, դրա համար էլ նման վիճակ է ստեղծուել:

«Էկոնոմիկա»,
2011, թիւ 1

(Շար. 2 եւ վերջ)

Նախորդը

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ. ՄԵՐ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՆ ՏԱՐԵԳԻՐՔԵՐԸ ԵՒ ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹԵՐԸ

Յաջորդը

«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ»Ը ԵՒ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹՆԵՐԸ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.