«Էն. Պի. Էյ.»-ի պասքեթպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, երէկ կատարուեցան 12 ճակատումներ:
Շարունակելով իր ձախող ելոյթներուն շարքը, Ֆիլատելֆիա Սիքսըրզ այս անգամ Աթլանթա Հոքսէն կրեց իր 26-րդ պարտութիւնը` 127-106 արդիւնքով: Նշենք, որ Սիքսըրզ ցարդ արձանագրած է միայն մէկ յաղթանակ:
Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ արձանագրեց տարեշրջանի իր 25-րդ յաղթանակը, երբ իր դաշտին վրայ 128-103 արդիւնքով պարտութեան մատնեց Ֆէոնիքս Սանզը: Նշենք, որ Ուորիըրզ կրած է միայն մէկ պարտութիւն:
Երէկուան այս մրցումներուն ամէնէն շատ կէտը նշանակեց նոյնինքն Ուորիըրզի մարզիկ Քլէյ Թոմսըն` 43 կէտ:
Թէեւ Պոսթըն Սելթիքս 119-116 արդիւնքով պարտուեցաւ Տիթրոյիթ Փիսթընզէն, բայց անոր մարզիկներէն Իսահաք Թոմաս նշանակեց 38 կէտ, իսկ Քենթավիուս Քոլտուել – Փոփէ (Փիսթընզ) նշանակեց 31 կէտ:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ինտիանա Փէյսըրզ – Տալաս Մավըրիքս | 107-81 |
| Օրլանտօ Մեճիք – Շարլոթ Հոռնեթց | 113-98 |
| Պրուքլին Նեթց – Մայեմի Հիթ | 98-104 |
| Տիթրոյիթ Փիսթընզ – Պոսթըն Սելթիքս | 119-116 |
| Նիւ Եորք Նիքս – Մինեսոթա Վուլվզ | 107-102 |
| Աթլանթա Հոքս – Ֆիլատելֆիա Սիքսըրզ | 127-106 |
| Շիքակօ Պուլզ – Մեմֆիս Կրիզլիզ | 98-85 |
| Օքլահոմա Սիթի – Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ | 106-90 |
| Սան Անթոնիօ Սփըրզ – Ուաշինկթըն Ուիզըրտծ | 114-95 |
| Եութա Ճեզ – Նիւ Օրլինզ | 94-104 |
| Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ – Ֆէոնիքս Սանզ | 128-103 |
| Լոս Անճելըս Քլիփըրզ – Միլուոքի Պաքս | 103-90 |
Ստորեւ` այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Շարլոթ Հոռնեթց – Թորոնթօ Ռեփթըրզ
Քլիվլենտ Քաւալիրզ – Օքլահոմա Սիթի
Լոս Անճելըս Լէյքըրզ – Հիուսթըն Ռոքեթց
Ստորեւ` դասաւորումը.
| ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. |
| 1.- Քլիվլենտ Քաւալիրզ | 16 | 7 |
| 2.- Շիքակօ Պուլզ | 15 | 8 |
| 3.- Ինտիանա Փէյսըրզ | 15 | 9 |
| 4.- Մայեմի Հիթ | 15 | 9 |
| 5.- Թորոնթօ Ռեփթըրզ | 16 | 10 |
| 6.- Շարլոթ Հոռնեթց | 14 | 10 |
| 7.- Օրլանտօ Մեճիք | 14 | 11 |
| 8.- Տիթրոյիթ Փիսթընզ | 15 | 12 |
| …………………………………………………………….. | ||
| Աթլանթա Հոքս | 15 | 12 |
| Պոսթըն Սելթիքս | 14 | 12 |
| Նիւ Եորք Նիքս | 12 | 14 |
| Ուաշինկթըն Ուիզըրտծ | 10 | 14 |
| Միլուոքի Պաքս | 10 | 17 |
| Պրուքլին Նեթց | 7 | 18 |
| Ֆիլատելֆիա Սիքսըրզ | 1 | 26 |
| ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆ | ||
| 1.- Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ | 25 | 1 |
| 2.- Սան Անթոնիօ Սփըրզ | 22 | 5 |
| 3.- Օքլահոմա Սիթի | 17 | 8 |
| 4.- Լոս Անճելըս Քլիփըրզ | 16 | 10 |
| 5.- Տալաս Մավըրիքս | 14 | 12 |
| 6.- Մեմֆիս Կրիզլիզ | 14 | 13 |
| 7.- Հիուսթըն Ռոքեթց | 12 | 14 |
| 8.- Տենվըր Նակեթց | 11 | 14 |
| ……………………………………………………………. | ||
| Եութա Ճեզ | 10 | 14 |
| Ֆէոնիքս Սանզ | 11 | 16 |
| Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ | 11 | 16 |
| Սաքրամենթօ Քինկզ | 10 | 15 |
| Մինեսոթա Վուլվզ | 9 | 16 |
| Նիւ Օրլինզ | 7 | 18 |
| Լոս Անճելըս Լէյքըրզ | 4 | 21 |


