Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանին ծիրին մէջ, վաղը` կիրակի, 29 նոյեմբերին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կը մրցի Ահլի Նապաթիէի դէմ: Մրցումը, որ տեղի պիտի ունենայ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ, պիտի սկսի յետմիջօրէի ժամը 14:15-ին:
ՀՄԸՄ-ի մարզիկներէն ամէն գնով կ՛ակնկալուի առաւելագոյն 3 կէտը խլել իրենց մրցակիցէն` դասաւորման մէջ վերին դիրքեր աւելի բարձրանալու համար:
Նշենք, որ երէկ այս հանգրուանին բացման մրցումին Թատամոն Սուր 4-0 արդիւնքով յաղթեց Ամալ Մաարաքէին:
Իսկ Ա. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանի բացման մրցումին, Զղարթայի մէջ Ահտ 1-0 արդիւնքով յաղթեց Անսարի: Մրցումին միակ կոլը նշանակեց Մահմուտ Տրամ (67-րդ):
Նշենք, որ Անսար այս տարեշրջանի իր ամէնէն գէշ ներկայացումներէն մէկը ունեցաւ:
Ստորեւ կու տանք այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Նեպի Շիթ – Սաժես | 14:15 | Նեպի Շիթ |
| Սաֆա – Շապապ Ղազիէ | 14:15 | Սայտա |
| Նըժմէ – Թրիփոլի | 15:30 | Զղարթա |
| ԿԻՐԱԿԻ, 29 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իժթիմահի – Սալամ Զղարթա | 14:15 | Թրիփոլի |
| Շապապ Սահել – Ռասինկ | 14:15 | Ահտ |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Հիլալ Հարեթ Նաամէ | 14:15 | Սուր |
| Մապարրա – Ռիատա Ուալ Ատապ | 14:15 | Ահտ |
| ԿԻՐԱԿԻ, 29 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ումմալ Թրիփոլի – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Զղարթա |
| Շեպիպեթ Մազրաա – Ահլի Սայտա | 14:15 | Սաֆա |
| ՀՄԸՄ – Ահլի Նապաթիէ | 14:15 | Պուրճ Համուտ |


