
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ գիշեր կատարուեցան 8 ճակատումներ, որոնց ընթացքին նշանակուեցան 27 կոլեր:
Օրուան մեծագոյն յաղթականը հանդիսացաւ Պարսելոնա, որ իր դաշտին` «Քամփ Նու»-ի մէջ 6-1 արդիւնքով ջախջախեց Ա. Էս. Ռոման եւ ապահովեց յաջորդ հանգրուանի իր տոմսը:
Լուիս Սուարեզ եւ Լիոնել Մեսսի նշանակեցին երկուքական կոլ, մինչ իւրաքանչիւր կազմ ձախողեցաւ փենալթի մը կոլի վերածել:
«Եու. Է. Էֆ. Ա.»-ն այս մրցումին իրաւարարը նշանակած էր Ճիւնէյթ Զաքըրը (Թուրքիա):
Բաւական տպաւորիչ յաղթանակներ արձանագրեցին նաեւ Արսենալ, Պայէրն Միւնիխ եւ Չելսի:
Նշենք, որ Պարսելոնայի հետ յաջորդ հանգրուանին իրենց տոմսը ապահովեցին նաեւ Պայէրն Միւնիխ եւ Զենիթ Ս. Փեթերսպուրկ:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ | |
| ՊԱԹԷ Պորիսով – Պայէր Լեւերքուզըն | 1-1 |
| Պարսելոնա – Ա. Էս. Ռոմա | 6-1 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Արսենալ – Տինամօ Զաղրեպ | 3-0 |
| Պայէրն Միւնիխ – Օլիմփիաքոս | 4-0 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Փորթօ – Տինամօ Քիեւ | 0-2 |
| Մաքապի Թել Աւիւ – Չելսի | 0-4 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Վալենսիա | 2-0 |
| Լիոն – Կենթ | 1-2 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Մալմօ – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 |
| Շախտիոր Տոնեցք – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի բանակայիններ – Վոլֆսպուրկ | 19:00 |
| Մանչեսթըր Եունայթըտ – ՓՍՎ Այնտհովըն | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ասթանա – Պենֆիքա | 17:00 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Կալաթասարայ | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Մէօնշընկլատպախ – Սեւիլլա | 21:45 |
| Եուվենթուս – Մանչեսթըր Սիթի | 21:45 |


