
Լիբանանի ֆութպոլի ախոյեանութեան 2015-2016 տարեշրջանի Ա. եւ Բ. դասակարգերու ազդանշանը կը տրուի այսօր` ուրբաթ, 16 հոկտեմբերին, երբ տեղի կ՛ունենան երկուքական մրցումներ:
Ռասինկ կը մրցի Սաֆայի դէմ, իսկ Թրիփոլի կը հիւրընկալէ Անսարը: Ինչ կը վերաբերի Բ. դասակարգին, Ահլի Նապաթիէի մրցակիցն է Ամալ Մաարաքէ, իսկ օրուան երկրորդ մրցումը իրարու դէմ կը հանէ Շեպիպեթ Մազրաան եւ Թատամոն Սուրը:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը իր մրցումը կը կատարէ կիրակի, 18 հոկտեմբերին, յետմիջօրէի ժամը 15:30-ին, Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալելով Հիլալ Հարեթ Նաամէն:
Ստորեւ` Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ | ||
| ՈՒՐԲԱԹ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ռասինկ – Սաֆա | 15:30 | Պուրճ Համուտ |
| Թրիփոլի – Անսար | 15:30 | Թրիփոլի |
| ՇԱԲԱԹ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Ղազիէ – Սալամ Զղարթա | 15:30 | Քֆարժոզ |
| Նեպի Շիթ – Ահտ | 15:30 | Նեպի Շիթ |
| ԿԻՐԱԿԻ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Իժթիմահի – Սաժես | 15:30 | Թրիփոլի |
| Նըժմէ – Շապապ Սահել | 15:30 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ | ||
| ՈՒՐԲԱԹ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Ահլի Նապաթիէ – Ամալ Մաարաքէ | 15:30 | Քֆարժոզ |
| Շեպիպեթ Մազրաա – Թատամոն Սուր | 15:30 | Սաֆա |
| ՇԱԲԱԹ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Ախա Ահլի Ալէյ – Ահլի Սայտա | 15:30 | Պհամտուն |
| Ռիատա Ուալ Ատապ – Ումմալ Թրիփոլի | 15:30 | Թրիփոլի |
| ԿԻՐԱԿԻ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Մապարրա | 15:30 | Սուր |
| ՀՄԸՄ – Հիլալ Հարեթ Նաամէ | 15:30 | Պուրճ Համուտ |


