
Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Պունտըսլիկա»-ի 9-րդ հանգրուանի բացման մրցումին, այսօր Պորուսիա Տորթմունտ հիւրը կ՛ըլլայ Մայնց-05-ի:
Տարեշրջանը լաւ ձեւով սկսած, սակայն վերջին քանի մը հանգրուաններուն կաղացում արձանագրած Տորթմունտ այժմ կը գրաւէ 2-րդ դիրքը` 7 կէտով ետ մնալով պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխէն, որ ունի 24 կէտ:
Մայնց-05 12 կէտով կը գրաւէ 8-րդ դիրքը:
Ցարդ անպարտելի միակ խումբը` Պայէրն Միւնիխ, վաղը հիւրը պիտի ըլլայ Վերտըր Պրեմընին (14-րդ):
Ստորեւ` շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Մայնց 05 (8) – Պորուսիա Տորթմունտ (2) | 21:30 |
| ՇԱԲԱԹ | |
| Օկզպուրկ (16) – Տարմսթատթ (10) | 16:30 |
| Համպուրկ (11) – Պայէր Լեւերքուզըն (7) | 16:30 |
| Շալքէ (3) – Հերթա Պերլին (4) | 16:30 |
| Վերտըր Պրեմըն (14) – Պայէրն Միւնիխ (1) | 16:30 |
| Վոլֆսպուրկ (9) – Հոֆընհայմ (15) | 16:30 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ (12) – Մէօնշընկլատպախ (13) | 19:30 |
| ԿԻՐԱԿԻ | |
| Քէօլն (5) – Հանովըր-96 (17) | 16:30 |
| Շթութկարթ (18) – Ինկոլսթատթ (6) | 18:30 |


