Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Օսմաներէնի Եւ Թուրքերէնի Հայ Լեզուաբանները

December 30, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

«ԵՐԿԻՐ»

«Ակօս» թերթի լրագրող Վահան Էսթուքեանը յօդուած է հրապարակել, որում թուարկել է օսմաներէնի եւ թուրքերէնի ուսումնասիրութեան բնագաւառում նշանակալի ներդրում ունեցած հայ լեզուաբանների անուններն ու ներկայացրել նրանց գործունէութիւնը:

Յօդուածը` ստորեւ:

«Այժմ Թուրքիայում օրակարգային ամենակարեւոր թեման օսմաներէնը, որպէս պարտադիր առարկայ, դասաւանդելու մասին քննարկումներն են: Ոմանք մտածում են, որ հին թուրքերէնը պէտք է ուսուցանուի, ոմանք էլ մտահոգութիւն են յայտնում, որ դրան զուգահեռ,  զգալիօրէն կ՛աւելանայ իսլամական հատուածի ազդեցութիւնը երկրում:

Առօրեայ կեանքում յաճախ է ի ցոյց դրւում այն փաստը, թէ ոչ մահմետականներն աւելի ճիշդ են կիրառում թուրքերէնը: Անձամբ ինձ շատ են ասել` «ինչ սահուն թուրքերէն ես խօսում» կամ` «շատ լաւ առոգանութիւն ունես»: Ինձ այս խօսքերն ասողները թող կարծեն, թէ հաճոյախօսութիւն են արել, սակայն դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ` յաջողուած ձուլման հետեւանք: Սակայն մէկ այլ ճշմարտութիւն էլ կայ` ոչ մահմետականների ներդրումն օսմաներէնի եւ թուրքերէնի մէջ: Ներկայում բանտում գտնուող լեզուաբան Սեւան Նշանեանն իր ժամանակը վատնելու փոխարէն` օսմաներէն բառարանի կազմման աշխատանքներ է իրականացնում: Նշանեանն իր անձնական պլոկում ասում է. «Օրական 6-7 ժամ տրամադրում եմ բառարանին: Թուրքերէն գրութիւններում բացայայտած իւրաքանչիւր բառի ամենահին տարբերակն աւելացնում եմ բառարանում»:

Օսմանական կայսրութեան ժամանակաշրջանում եւս եղել են հայ լեզուաբաններ, ովքեր ներդրում են ունեցել օսմաներէնի եւ թուրքերէնի ուսումնասիրութիւններում: Նրանցից ամենաառաջինը Յակոբ Մարթայեանն էր, ով մեծ դեր է ունեցել օսմաներէնի փոխարէն թուրքերէնը պաշտօնական լեզու դարձնելու գործում, ինչի համար Աթաթուրքը նրան «Տիլաչար» (լեզու բացող, լեզուաբան) էր անուանել: Տիլաչարից առաջ օսմաներէնում լուրջ աշխատանքներ են կատարել նաեւ Պետրոս Զեքի Կարապետեանը, Ռեթիոս Գրիգորեանն ու Պետրոս Քերեսթեճեանը: Եկէք` մանրամասն տեղեկանանք նրանց մասին:

*
*   *

Պետրոս Զեքի Կարապետեան.-

1230bedros_zeki_garabedyan-fՄանկավարժ, լեզուաբան: Ծնուել է 1873 թուականին, Պոլսում: Կրթութիւնը ստացել է Պէրպէրեանի դպրոցում: Ուսումն աւարտելուց յետոյ աշխատանքի է անցել կրթութեան ոլորտում: Երկար տարիներ Պոլսի դպրոցներում թուրքերէն է դասաւանդել: Սկիւտարում իր անուան դպրոց է հիմնել, որտեղ շատերն են ուսում ստացել: Պոլսի հայկական թերթերում յօդուածներ է հրապարակել: 1912 թուականին հրապարակուած օսմաներէն-հայերէն եւ հայերէն-օսմաներէն 50,000 բառից բաղկացած բառարանները Կարապետեանի ամենակարեւոր աշխատութիւններից են: 1935 թուականին «Սամաթիայի Սուրբ Գէորգ հայկական եկեղեցու 500-ամեակին նուիրուած ալպոմ» վերնագրով աշխատութիւնով Պոլսի հայ համայնքի առաջին ժամանակաշրջանի մասին վաւերագրական ուսումնասիրութիւն է պատրաստել: Մահացել է 1937 թուականին:

*
*   *

 

«Թերճիւմանը Ահվալ» թերթի գլխաւոր խմբագիր Պետրոս Քերեսթեճեան.-

1230ahval-fԼեզուաբան, թարգմանիչ: Ծնուել է 1840 թուականին Պոլսում: Պետրոս Քերեսթեճեանի (ատաղձագործ) հայրը ատաղձագործ է եղել: Կրթական կեանքն սկսել է Պեշիքթաշի հայկական, յետոյ` Զմիւռնիայի Մեսրոպեան դպրոցում, ապա` շարունակել Փարիզում: Փարիզից յետոյ նա մեկնել է Անգլիա, որտեղ եւ սովորել է իտալերէն: Թուրքիա վերադառնալուց յետոյ` մինչ 1880 թուականը, ստանձնել է արտաքին գործերի գրասենեակի տնօրէնի պաշտօնը, այնուհետեւ դարձել «Թերճիւմանը Ահվալ» թերթի գլխաւոր խմբագիրը: 10 լեզուներում մասնագիտացած Քերեսթեճեանը մինչ մահը թարգմանչական գրասենեակի եւ տնտեսութեան նախարարութեան տնօրէնի պաշտօններն է զբաղեցրել:

1891 թուականին Լոնտոնում հրատարակւում է «Կլանիւր Էթիմոլոժիք տէ մօ ֆրանսէ տ՛օրիժին Էնքոնիւ ու տութէօզ» գիրքը, իսկ 1909-ին` թուրքերէն-ֆրանսերէն բառարանը: Մահացել է 1907 թուականին:

 

*
*   *

 

Ռեթէոս Գրիգորեան.- Յայտնի է որպէս «պարոն հերետիկոս»:

Լեզուաբան: Ծնուել է 1819 թուականին, Պոլսում: 1868 թուականին հրապարակել է «Թուրքերէնի քերականութիւնը» աշխատութիւնը, 1892-ին` «Արաբերէնի քերականութիւնը»: Մինչ մահը Գրիգորեանն զբաղուել է մանկավարժութեամբ: Նա օսմանական կրթութեան աշխարհում յայտնի է «պարոն հերետիկոս» անունով: Մահացել է 1904 թուականին:

 

*
*   *

1230DILACARՅակոբ Մարթայեան-Տիլաչար.- Մանկավարժ, լեզուաբան:

Ծնուել է 1892 թուականին, Պոլսում: Եղել է Թուրքիայի Լեզուի միութեան առաջին քարտուղարը: Թուրքերէնում ունեցած ներդրումների համար Աթաթուրքի կողմից արժանացել է Տիլաչար անուանը: Նա տիրապետել է թուրքերէնին, օսմաներէնին, անգլերէնին, յունարէնին, սպաներէնին, լատիներէնին, գերմաներէնին, ռուսերէնին եւ պուլկարերէնին: 1915 թուականին աւարտել է Ռոպերթ քոլեճը: 1919-ին սկսել է դասաւանդել նոյն քոլեճում: Առաջին աշխարհամարտի ժամանակ Պէյրութի հայկական դպրոցի տնօրէնութիւնն է ստանձնել, այնուհետեւ` Պէյրութում հրատարակուող «Լոյս» թերթի հրատարակութեան աշխատանքները: Կնոջ հետ դասաւանդել է թուրքերէն եւ 1936-51 թթ. Անգարայի համալսարանում լեզուի, պատմութեան եւ թուրքագիտութեան դասեր է տուել` լուրջ աշխատանքներ կատարելով այդ բնագաւառում: Մահացել է 1979 թուականին:

*
*   *

 

Սեւան Նշանեան.-

1230sevanԳրող, լեզուաբան: Ծնուել է Պոլսում: Նախնական ուսումն ստացել է Մխիթարեան դպրոցում, այնուհետեւ աւարտել Ռոպերթ քոլեճը: 1974-ին մեկնել է Միացեալ Նահանգներ եւ «Եէյլ» ու «Քոլոմպիա» համալսարաններում պատմութիւն, փիլիսոփայութիւն եւ Հարաւային Ամերիկայի քաղաքական համակարգերի մասին ուսանել: 1998 թուականին լոյս է տեսել նրա «Փոքրիկ հիւրանոցների գիրքը» աշխատութիւնը: 1995 թուականին կնոջ` Մուժտէ Նշանեանի հետ հաստատուել է Զմիւռնիայի Սելճուք շրջանի Շիրինճէ գիւղում, որտեղ 1999 թուականից սկսել է ղեկավարել «Նիշանեան» հիւրանոցը: Առանց թոյլտուութեան Շիրինճէ գիւղում բարեկարգում իրականացնելու մեղադրանքով 10 տարուայ ազատազրկման է ենթարկուել: Բանտում եղած ժամանակ հրատարակել է «Էլիֆի ցուլն ու անակնկալների գիրքը» աշխատութիւնը: 2008-2009 թուականներին թուրքական «Թարաֆ» պարբերականում նա հրապարակել է յօդուածներ, որոնք հետագայում տպագրուել են գրքի տեսքով:

Նշենք, որ Սեւան Նշանեանը, ով խիստ քննադատել է թուրքական իշխանութիւններին, «կնիք կեղծելու» եւ «անօրէն շինութիւններ կառուցելու» մեղադրանքով ամիսներ առաջ ենթարկուեց ազատազրկման եւ մինչ օրս գտնւում է բանտում:

Թարգմանութիւնը` ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆԻ

 

 

 

Նախորդը

«Հէնց Սկսէք Օսմաներէն Կարդալ, Կը Պարզուի, Որ Ձեր Իմացած Թուրքական Երաժշտութեան Մեծերը Հայեր Են»

Յաջորդը

Սրտի Կոչ Հայաստանէն Շրջանաւարտ Լիբանանի Միութեան Անդամներուն

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.