Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները, որոնց ընթացքին արձանագրուեցան կարգ մը անակնկալներ:
Սկսելով Անգլիայէն, Չելսի շարունակեց մնալ անպարտելի միակ խումբը, երբ 2-0 արդիւնքով յաղթեց Ուեսթ Պրոմուիչին:
Մանչեսթըր Եունայթըտ, որ հետզհետէ կը բարելաւէ իր խաղարկութիւնը, 2-1 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Արսենալի դաշտէն, բարձրացաւ 4-րդ դիրք: Ուէյն Ռունի նշանակեց Եունայթըտի երկրորդ կոլը:
Իտալիոյ մէջ Եուվենթուս ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 3-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնելէ ետք Լացիօ Ռոման, Քարլոս Թեւեզ նշանակեց Եուվէի երկրորդ կոլը:
Յաղթանակ արձանագրեց նաեւ 2-րդ դիրքին վրայ գտնուող Ա. Էս. Ռոմա:
Սպանիոյ մէջ առաջին երկու դիրքերը գրաւող խումբերը` Ռէալ Մատրիտ եւ Պարսելոնա 4-ական կոլի տարբերութեամբ յաղթանակներ արձանագրեցին:
Գերմանիոյ մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխ շարունակեց մնալ ցարդ անպարտելի միակ խումբը` 4-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնելէ ետք Հոֆընհայմը:
Պունտըսլիկայի մրցումներուն կաղացող Պորուսիա Տորթմունտ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Փատերպոռնի հետ:
Վերջապէս, Ֆրասայի մէջ Փարիզ Սեն Ժերմեն շարունակեց մնալ անպարտելի միակ խումբը` 3-2 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Մեսի դաշտէն: Նշենք, որ Մես իր երկու կոլերը նշանակեց փենալթիով:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
ՓՐԵՄԻԵՐ ԼԻԿ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Չելսի – Ուեսթ Պրոմուիչ | 2-0 |
| Էվըրթըն – Ուեսթ Համ | 2-1 |
| Լայսթըր Սիթի – Սանտըրլենտ | 0-0 |
| Մանչեսթըր Սիթի – Սուանզի | 2-1 |
| Նիւքասըլ – Քուինզ Փարք | 1-0 |
| Սթոք Սիթի – Պըռնլի | 1-2 |
| Արսենալ – Մանչեսթըր Եունայթըտ | 1-2 |
| Քրիսթալ Փալաս – Լիվըրփուլ | 3-1 |
| Հալ Սիթի – Թոթենհամ | 1-2 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Ասթոն Վիլա – Սաութհեմփթըն | 22:00 |
|
ՔԱԼՉԻՕ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Աթալանթա – Ա. Էս. Ռոմա | 1-2 |
| Լացիօ Ռոմա – Եուվենթուս | 0-3 |
| Թորինօ – Սասուոլօ | 0-1 |
| Սեսենա – Սամտորիա | 1-1 |
| Հելաս Վերոնա – Ֆիորենթինա | 1-2 |
| Փարմա – Էմփոլի | 0-2 |
| Նափոլի – Քալիարի | 3-3 |
| Ուտինեզէ – Քիեւօ Վերոնա | 1-1 |
| Ա. Սէ. Միլան – Ինթեր Միլան | 1-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Ճենովա – Փալերմօ | 21:45 |
|
ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Պայէրն Միւնիխ – Հոֆընհայմ | 4-0 |
| Մէօնշընկլատպախ – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 1-3 |
| Հանովըր-96 – Պայէր Լեւերքուզըն | 1-3 |
| Մայնց-05 – Ֆրայպուրկ | 2-2 |
| Փատերպորն – Պորուսիա Տորթմունտ | 2-2 |
| Շալքէ – Վոլֆսպուրկ | 3-2 |
| Քէօլն – Հերթա Պերլին | 1-2 |
| Համպուրկ – Վերտըր Պրեմըն | 2-0 |
| Շթութկարթ – Օկզպուրկ | 0-1 |
|
ԼԱ ԼԻԿԱ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Աթլեթիքօ Պիլպաօ – Էսփանիոլ | 3-1 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Մալակա | 3-1 |
| Էյպար – Ռէալ Մատրիտ | 0-4 |
| Պարսելոնա – Սեւիլլա | 5-1 |
| Տեփորթիւօ Քորունա – Ռէալ Սոսիետատ | 0-0 |
| Ռայօ Վայեքանօ – Սելթա Վիկօ | 1-0 |
| Լեվանթէ – Վալենսիա | 2-1 |
| Էլչէ – Քորտոպա | 2-2 |
| Վիարէալ – Կեթաֆէ | 2-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Կրանատա – Ալմերիա | 21:45 |
|
ԼԻԿ-1. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Մես – Փարիզ Սեն Ժերմեն | 2-3 |
| Պասթիա – Լիոն | 0-0 |
| Կենկան – Ռենն | 0-1 |
| Լորիան – Լանս | 1-0 |
| Մոնաքօ – Քան | 2-2 |
| Նիս – Ռեմ | 0-0 |
| Նանթ – Սենթ Էթիեն | 0-0 |
| Մոնփելիէ – Թուլուզ | 2-0 |
| Մարսէյ – Պորտօ | 3-1 |


