
Լիբանանի ֆութսալի ախոյեանութեան 17-րդ հանգրուանին ծիրին մէջ, պարագլուխի դիրքը գրաւող Պէյրութի դրամատան եւ անոր անմիջական մրցակիցին` Մայատինի միջեւ երեք կէտի տարբերութիւնը մնաց անփոփոխ` նկատի ունենալով, որ անոնք երկուքն ալ յաղթանակ արձանագրեցին` յաջորդաբար պարտութեան մատնելով Շուէյֆաթը (5-2) եւ Ղըպէյրին (6-3):
Լիբանանեան բանակը հանգիստ յաղթանակ մը արձանագրեց` 6-2 արդիւնքով պարտութեան մատնելով Քալամունը, մինչ այլ մրցումի մը ընթացքին Ֆայհա Թրիփոլի 5-3 արդիւնքով յաղթեց Սեն Ժոզեֆին:
Իսկ վերջին մրցումը` «Էյ. Եու. Էս. Թի.»-ին եւ Ռապիհի միջեւ, յետաձգուեցաւ յառաջիկայ հինգշաբթի օրուան` նկատի ունենալով, որ առաջինը երկրէն դուրս կը գտնուի:
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Պէյրութի դրամատուն | 15 | 45 |
| 2.- Մայատին | 15 | 42 |
| 3.- Լիբանանեան բանակ | 15 | 36 |
| 4.- Ֆայհա Թրիփոլի | 15 | 28 |
| 5.- Սեն Ժոզեֆ | 15 | 21 |
| …………………………………………………… | ||
| 10.- Ղըպէյրի | 16 | 12 |
| 11.- Ռապիհ | 14 | 3 |


