Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Փոքր Պետութիւնների Դիւանագիտութեան Առանձնայատկութիւնները. (Մաքիավելիզմը` Փոքր Պետութիւնների Դիւանագիտութեան Նախատիպ: Փոքր Պետութիւնների Դիւանագիտութեան Յարաբերակցութիւնը Նրանց Ներուժի Հետ)

November 4, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԱՆ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ

Arman-Navasardyan-e1349695937436Փոքր պետութիւնների դիւանագիտութիւնն անցել է զարգացման երկար ուղի: Հին աշխարհի պատմագիր թիւսիդիդիսը հետեւեալ կերպ է բնորոշել պետութիւնների հնարաւորութիւնները. «Ուժեղն անում է այն, ինչը կարող է անել, իսկ թոյլն ընդունում է այն, ինչի հետ ստիպուած է հաշտուել»: Իսկ Արիստոտելն իր հիմնարար «Քաղաքականութիւն» աշխատասիրութիւնում, որով հարստացրել է ժամանակի գիտական միտքը, մանրամասն վերլուծում է պետութիւնների առաջացման եւ զարգացման գործընթացները, իշխանութեան եւ պետութեան իրաւական հիմքերը, նրա տարածքային, ժողովրդագրական ու դասակարգային առանձնայատկութիւնները եւ այլն: Եթէ հաշուի առնենք, որ Ք. Ա. Դ. դարում հին յունական կայսրութիւնը կազմուած էր պոլիս-քաղաքներից, այսինքն` փոքր պետութիւններից, ապա արտաքին քաղաքականութեան արիստոտելեան մեկնաբանութիւնը կարող ենք դիտել որպէս փոքր պետութեան դիւանագիտական առանձնայատկութիւն, որը բնորոշ էր հելլէնական պոլիսներին: Հելլէնական դիւանագիտութեան այդ ուրոյն յատկանիշի վրայ հետագայում կառուցուեց արեւմտեան դիւանագիտական մեքանիզմը, այդ թւում` փոքր երկրների դիւանագիտութեան առումով:

Փոքր պետութիւնների դիւանագիտական ծառայութիւնը դարձաւ քաղաքական դաս Վերածննդի դարաշրջանի իտալական գաճաճ-պետութիւնների համար, որոնք ո՛չ զինուած ուժեր ունէին, ո՛չ էլ ոստիկանութիւն: Արտաքին ռազմական վտանգի դէպքում ինչո՞վ պէտք էր պաշտպանուէին նրանք: Դիւանագիտութեամբ, որի տեսութիւնը եւ գործնական կիրառութիւնն ամփոփուած են Նիքոլօ Մաքիավելիի յայտնի մաքիաւելիզմ կոչուող ուսմունքի մէջ: Ինքը` միջնադարի գրող, փիլիսոփայ, նշանաւոր քաղաքական գործիչն այն անուանում էր virtu, որն իտալերէն նշանակում է` որեւէ նպատակի հասնելու միջոց: Իրեն յատուկ հեգնանքով եւ շնականութեամբ նա ապացուցում է, որ պետութեան շահերի պաշտպանութեան համար ընդունելի են ամենաթողութիւնը, խորամանկութիւնը, սուտն ու խարդաւանքը: Դիւանագիտական պայքարի մէջ Մաքիաւելին տեսնում է երկու գործօն` օրէնք եւ ուժ: Առաջինից օգտւում են մարդիկ, երկրորդից` գազանները, եւ քանի որ առաջին մեթոտը յաճախ անբաւարար է, մարդիկ դիմում են երկրորդ` գազանային մեթոտին: Առաջնորդուելով նման փիլիսոփայութեամբ` Մաքիավելին դիւանագէտներին խորհուրդ է տալիս անասուններից ընտրել առիւծին եւ աղուէսին` որպէս ուժ եւ խորամանկութեան խորհրդանիշներ: «Պէտք է աղուէս լինել` թակարդից խուսափելու համար, եւ լինել առիւծ` գայլերին խժռելու համար», ասում է նա: Մաքիավելին գտնում է, որ դիւանագէտի հմտութիւնն «իրականութիւնը խօսքերի տակ թաքցնելն է»: «Մէկի անազնուութիւնն արդարանում է միւսի անփութութեամբ»: Իր յայտնի «Տիրակալը» գրքում Մաքիավելին գրում է. «Մենք փորձից գիտենք, որ մեր օրերում միայն նրանց է յաջողւում անել մեծ գործեր, որոնք չեն յարգում իրենց խօսքը եւ կարողանում են ստել: Այդպիսի տիրակալները վերջին հաշուով աւելի են շահում, քան նրանք, ովքեր ազնիւ են»:

Այսպիսով, Մաքիավելին եւ նրա ուսմունքի յետնորդները միջազգային յարաբերութիւններում փոխադարձ վստահութիւնը, հեռահար ծրագրերի եւ միջպետական յարաբերութիւնների բնականոն ու աստիճանական զարգացումը փոխարինում են մի արատաւոր տեսութեամբ, որը միջազգային իրաւունքը ստորադասում է ազգային հետաքրքրութիւններին եւ շահերին:

Չնայած այն հանգամանքին, որ մաքիավելիզմը մերժուել եւ քննադատութեան է ենթարկուել Ֆ. Կալիէրի, Հ. Նիքոլսոնի, Ժ. Քամպոնի, Է. Սաթոուի, Վ. Փոփովի եւ միւս յայտնի տեսաբանների կողմից, այն, այնուամենայնիւ, խոր հետք է թողել համաշխարհային դիւանագիտութեան վրայ եւ այսօր էլ չի կորցրել հետաքրքրութիւնը արհեստավարժների համար: Բանն այն է, որ մաքիավելիզմն, իր շնականութեամբ, անբարոյականութեամբ եւ պատեհապաշտութեամբ հանդերձ, պարունակում է բանական հատիկ` փոքր երկրի պետականութեան եւ ազգային շահերի պաշտպանութեան համար: Երբ խօսում ենք մաքիավելիզմի մասին, պէտք չէ մոռանանք, թէ նրանում որքա՜ն մեծ նշանակութիւն է տրւում օրէնքին եւ ուժեղ կառավարութեան անհրաժեշտութեանը: Մեր օրերում այդ նախազգուշացման իմաստուն լինելն են վկայում, օրինակ, Ուքրանիայում Վ. Եանուքովիչի իշխանութեան թուլութիւնը եւ դրա արիւնալի հետեւանքները երկրի համար:

Մեր կարծիքով, սա պէտք է հաշուի առնել նման երկրների դիւանագիտական ծառայութեան կայացման գործում:

Քաղաքագիտութեան համակարգում այսօր որո՞նք են համարւում փոքր պետութիւններ, եւ ի՞նչ դեր են նրանք խաղում միջազգային յարաբերութիւններում: Բոլոր այն պետութիւնները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամ չեն, մտնում են փոքր պետութիւնների դասակարգի մէջ: Ըստ դիւանագիտութեան պատմութեան ամերիկեան ճանաչուած հեղինակ Է. Փլիշքէի, դրանք այն երկրներն են, որոնց բնակչութիւնը չի անցնում 5 միլիոնից: Իսկ անգլիացիները փոքր են համարում այն պետութիւնները, որոնց բնակչութիւնը 1 միլիոնից պակաս է` անուանելով դրանք ‹‹մինի պետութիւն››: Է. Փլիշքէի կարծիքով, փոքր երկրների արտաքին քաղաքականութիւնն ունի երեք ուղղուածութիւն. ա) գերտէրութիւններ, որոնց հետ նրանք ձգտում են համագործակցութեան, բ) խոշոր միջազգային կազմակերպութիւններ, որոնց հետ համագործակցութիւնը խոստանում է շօշափելի ֆինանսական ու տնտեսական օգնութիւն, գ) հարեւան երկրներ, որոնց հետ յարաբերութիւնները ներկայացնում են փոխադարձ հետաքրքրութիւններ:

Պատմականօրէն փոքր երկրների կարգավիճակը պայմանաւորուած է նրանց ներուժի` պահեստի (ռազմական, ֆինանսատնտեսական, արդիւնաբերական եւ այլն) փոքրութեամբ, հետեւաբար` անվտանգութեան խոցելիութեամբ: Ելնելով այս իրողութիւնից` փոքր պետութիւնները միշտ ձգտել են հաւասարակշռել ուժեղ երկրների միջեւ եւ պահպանել չէզոքութիւն (Աւստրիա) կամ ստանալ նրանց հովանաւորութիւնը (Իսրայէլ): Երբ ասում ենք, որ փոքր պետութիւնները զրկուած են ներուժից, մոռանում ենք, որ նրանց ներուժը դիւանագիտութիւնն է: Եւ եթէ երկիրն ունի բարձրակարգ դիւանագիտական ծառայութիւն, ապա այն աշխուժօրէն մասնակցում է միջազգային իրաւունքի կանոնների հաստատութենականացման եւ միջազգային կազմակերպութիւնների ու  հաւաքական անվտանգութեան համակարգերի ստեղծման գործընթացին: Դա, մի կողմից, ապահովում է փոքր պետութեան համարկումը միջազգային տնտեսական եւ քաղաքական կառոյցներում, միւս կողմից` նպաստում է սեփական խնդիրների լուծմանը:

Հարկ է նշել, որ ներկայ քաղաքական իրականութիւնում փոքր պետութիւնները յաճախ ցուցաբերում են հաւաքական եսասիրութիւն եւ անարդարացի պահանջներ մեծ տէրութիւնների նկատմամբ: Օրինակ` միջազգային կազմակերպութիւններում փոքր պետութիւնների զանգուածային համարկման պատճառով ստեղծւում է «թզուկների բռնատիրութեան» վտանգ, երբ փոքր պետութիւնները, միաւորուելով եւ օգտուելով համախոհութիւն եւ վեթոյի իրաւունքից, լրջօրէն սպառնում են իրենց կարգավիճակից դուրս գտնուող երկրների շահերին: Դէպքերի նման զարգացումն արգելակելու նպատակով Եւրոպական Միութիւնն իրականացրեց հաստատութենական բարեկարգումներ` ամփոփելով դրանք Լիզպոնեան պայմանագրերում:

Սակայն, ինչպէս ցոյց է տալիս դիւանագիտութեան նոր շրջանի պատմութիւնը, յատկապէս` գաղութատիրութեան վերացումից եւ երկբեւեռ համակարգի փլուզումից յետոյ, փոքր պետութիւնների համար լայն հորիզոններ են բացւում արտաքին քաղաքականութեան մէջ աշխուժօրէն ներգրաւուելու, անգամ միջազգային խաղացողների շարքին դասուելու համար: Փոքր պետութիւնները կարող են առանցքային դերակատարութիւն ունենալ միջազգային ասպարէզում: Օրինակ` Զուիցերիան ֆինանսական եւ դիւանագիտական, Քուէյթը` ածխաջրերի, Հոլանտան եւ Շուէտը` միջազգային իրաւունքի, Նորվեկիան` Արքթիքայի շահագործման ոլորտներում:

Դիւանագիտութեան պատմութիւնը բազմաթիւ օրինակներ ունի, երբ միջազգային հարցերը լուծւում են ոչ թէ դիւանագիտութեան միջոցով, այլ` ուժի դիրքերից: Գերտէրութիւնների արտաքին քաղաքականութիւնը յաճախ իրագործւում է «մկանային դիւանագիտութեան», այլ ոչ թէ` նրա մեթոտների եւ կանոնների օգնութեամբ: Եւ այդ գործելակերպը, որպէս կանոն, ունենում է ծանր հետեւանքներ այն կիրառողների համար (Միացեալ Նահանգների պատերազմները Վիեթնամում, Աֆղանիստանում եւ Իրաքում, Խորհրդային Միութեան համար Աֆղանիստանում, Չեչնիայում, Աբխազիայում եւ Հարաւային Օսեթիայում, երբ անտեսուել է դիւանագիտութիւնը որպէս միջազգային յարաբերութիւնների գործիք): Խորհրդային Միութեան երկարակեաց արտաքին գործերի նախարար Անտրէ Կրոմիքոն 26 անգամ վեթօ է դրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի որոշումների վրայ` ստանալով «միսթր նիէթ» մականունը: Սակայն ուժի ցուցադրումը, ի վերջոյ, չփրկեց պետութիւնը փլուզումից:

Երկար տարիներ փոքր պետութիւնների դիւանագիտական ծառայութիւնների ուսումնասիրութիւնը մեզ յուշում է հետեւեալ եզրայանգումը. երկրի դիւանագիտական համակարգի ճկունութիւնը եւ հմտութիւնը հակադարձ համեմատական են նրա ռազմատնտեսական եւ քաղաքական ներուժին: Որքան հզօր է երկիրը, այնքա՛ն թոյլ է նրա դիւանագիտական արուեստը, եւ հակառակը: Պետութեան հզօրութեան եւ դիւանագիտութեան յարաբերակցութեան մեր այս տեսակէտը կարող է թուալ յարակարծիք սոփեստութիւն: Սակայն, մեր կարծիքով, այն գոյութեան իրաւունք ունի եւ կարող է դառնալ դիւանագիտութեան տեսութեան լուրջ եւ մանրակրկիտ ուսումնասիրութեան թեմա:

Անդրադառնանք նաեւ փոքր պետութիւնների դիւանագիտութեան եւս մէկ առանձնայատկութեանը` միջնորդական դիւանագիտութեանը: Դրա մեթոտները տարբեր են` հրապարակային` «մեկաֆոն»-ային, գաղտնի, հաւաքական, առանձին, տարածաշրջանային, միջազգային եւ այլն: Միջնորդական դիւանագիտութիւնն ունի երկու կերպարանք` արտաքին եւ ներքին: Առաջին պարագայում փոքր երկրի դիւանագիտութիւնը մասնակցում եւ նպաստում է միջազգային նշանակութեան խնդիրների կարգաւորմանը եւ հակամարտութիւնների հանգուցալուծմանը: Երկրորդը միջնորդ երկրի հեղինակութեան բարձրացման եւ նրա շահերի պաշտպանութեան խնդիրն է: Այս առումով հեռանկարային են թւում հայկական դիւանագիտութեան հնարաւորութիւնները: Այն կարող էր միջնորդական առաքելութիւն ստանձնել Իրան-Միացեալ Նահանգներ երկխօսութիւնում, Մոսկուա-Թեհրան-Ուաշինկթըն եռանկիւնում, վրաց-ռուսական յարաբերութիւններում, Մերձաւոր Արեւելքում եւ այլն: Հայաստանը, չունենալով մեծ ներուժ, կարող էր միջնորդական հմուտ դիւանագիտութիւն իրագործել` շնորհիւ իր աշխարհաքաղաքական, պատմական, ազգային իմացութեան եւ սփիւռքի գործօնների:

ԱՐՄԱՆ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ
Ռուս-հայկական (Սլաւոնական) համալսարանի
համաշխարհային քաղաքականութեան եւ
միջազգային յարաբերութիւնների ամպիոնի վարիչ,արտակարգ եւ լիազօր դեսպան

«21-ՐԴ ԴԱՐ»

Նախորդը

Թուրք Գրողը Նոյնիսկ Կեանքի Գնով Պատրաստ Է Ցեղասպանութեան Մասին Խօսելու

Յաջորդը

Թրքական Ոլրանետ` Պումըրանկ

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.