Պաշտօնական յայտարարութեամբ մը ՖԻՖԱ-ն հրապարակեց այն 23 ֆութպոլիստներուն եւ 10 մարզիչներուն անունները, որոնք «Պալոն Տ՛Օր»-ի տիտղոսին համար իբրեւ թեկնածու նկատի առնուած են:
ՖԻՖԱ-ն այս մէկը կը կատարէ գործակցաբար «Ֆրանս ֆութպոլ» մարզաթերթին:
1 դեկտեմբերին այդ 23 մարզիկներուն թիւը կը նուազի 3-ի, իսկ 12 յունուար 2015-ին Ցիւրիխի մէջ (Զուիցերիա) կը յստականայ տիտղոսակիրին անունը:
Նշենք, որ Գերմանիա այդ 23 մարզիկներուն մէջ ունի 6 թեկնածու:
Ստորեւ կու տանք այդ թեկնածուներուն անուններուն ցանկը.
ՖՈՒԹՊՈԼԻՍՏ
Մարիօ Կէօթցէ, Թոնի Քրուս, Ֆիլիփ Լահմ, Թոմաս Մէօլըր, Մանուէլ Նէօյըր, Պասթիան Շվայնսթայկըր (Գերմանիա), Անխել Տի Մարիա, Խաւիէ Մասքերանօ, Լիոնել Մեսսի (Արժանթին), Անտրես Ինիեսթա, Սերճիօ Ռամոս, Տիեկօ Քոսթա (Սպանիա), Քարիմ Պենզեմա, Փոլ Տրոկպա (Ֆրանսա), Կերըթ Պէյլ (Կալես), Էտեն Հազարտ (Պելճիքա), Թիպօ Քուրթուա (Պելճիքա), Քրիսթիանօ Ռոնալտօ (Փորթուգալ), Զլաթան Իպրահիմովիչ (Շուէտ), Նէյմար (Պրազիլ), Արժեն Ռոպեն (Հոլանտա), Խեմես Ռոտրիկեզ (Քոլոմպիա) եւ Եայա Թուրէ (Փղոսկրեայ Ափունք):
ՄԱՐԶԻՉՆԵՐ
Քարլօ Անչելոթթի (Ռէալ Մատրիտ), Անթոնիօ Քոնթէ (Իտալիա, Եուվենթուս) Փեփ Կուարտիոլա (Պայէրն Միւնիխ), Եիւրկըն Քլինսման (Միացեալ Նահանգներ), Եոաքիմ Լոյեւ (Գերմանիա), Ժոզէ Մուրինիօ (Չելսի), Մանուէլ Փելլեկրինի (Մանչեսթըր Սիթի), Ալեխանտրօ Սապելլա (Արժանթին), Տիեկօ Սիմէոնէ (Արժանթին) եւ Լուիս Վան Կաալ (Հոլանտա):


