
Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան` «փրեմիեր լիկ»-ի 8-րդ հանգրուանին, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Չելսի, որ ցարդ անպարտելի միակ խումբն է, շարունակելով իր յաղթարշաւը, 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Քրիսթալ Փալասի դաշտին վրայ: Օսքար (6-րդ) եւ Սեսք Ֆապրեկաս (51-րդ) նշանակեցին Չելսիի կոլերը: Իւրաքանչիւր խումբ մրցումը աւարտեց տասը մարզիկով:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Չելսի այժմ 5 կէտի առաւելութիւն մը ունի Մանչեսթըր Սիթիի վրայ, որ 4-1 արդիւնքով յաղթեց Թոթենհամի: Սերճիօ Ակուերօ, որ նշանակեց Սիթիի չորս կոլերը (13-րդ, 20-րդ` փենալթիով, 68-րդ` փենալթիով եւ 75-րդ), հինգերորդը ձախողեցաւ նշանակել (32-րդ` փենալթիով):

Արսենալ դժուարութեամբ հաւասարութիւն մը արձանագրեց Հալ Սիթիի հետ (2-2):
Մեծագոյն յաղթականը եղաւ Սաութհեմփթըն, որ 8-0 արդիւնքով ջախջախեց Սանտըրլենտը:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| Մանչեսթըր Սիթի – Թոթենհամ | 4-1 |
| Արսենալ – Հալ Սիթի | 2-2 |
| Պըռնլի – Ուեսթ Համ | 1-3 |
| Քրիսթալ Փալաս – Չելսի 1-2 | 1-2 |
| Էվըրթըն – Ասթոն Վիլա | 3-0 |
| Նիւքասըլ – Լայսթըր Սիթի | 1-0 |
| Սաութհեմփթըն – Սանտըրլենտ | 8-0 |
| Քուինզ Փարք Ռէյնճըրզ – Լիվըրփուլ | 2-3 |
| Սթոք Սիթի – Սուանզի | 2-1 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ուեսթ Պրոմուիչ – Մանչեսթըր Եունայթըտ | 22:00 |


