Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Նոր Զարթօնք»-ը Հարթակ Է, Որը Հիմք Ընդունելով Թուքիայի Հայ Համայնքը` Ծառայում Է Մեզ Պէս Տարատեսակ Խտրականութիւնների Ենթարկուած Իւրաքանչիւրին

September 26, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ

Akunq_nor-zaretonk-2Ներկայացնում ենք «Ակունք»-ի հարցազրոյցը Պոլսում գործող «Նոր զարթօնք» հարթակի հիմնադիրներից Սայաթ Թեքիրի հետ: «Նոր զարթօնք»-ը թէեւ սկիզբ է առնում Թուրքիայի հայ համայնքից, սակայն այն տարատեսակ խտրականութիւնների դէմ պայքարի հարթակ է:

ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ ասել է «Նոր զարթօնք» կամ «նոր զարթօնքցի»…

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ըստ էութեան, եթէ մտածենք, թէ ինչպէ՛ս է ստեղծուել, մի գուցէ եւ ձեր հարցին պատասխան կարողանանք գտնել: «Նոր զարթօնք»-ը ստեղծուել է ինչ-որ բաների դէմ եղող մի խումբ մարդկանց համախմբման արդիւնքում, բնականաբար, առաւելապէս երիտասարդների համախմբման արդիւնքում, քանի որ Թուրքիայում յատկապէս մեր աւագ սերունդը վախի մթնոլորտում է մեծացել: Մենք շատ ճնշումների ենք ենթարկուել, սակայն շատ կոտորած, ջարդ չենք տեսել, իսկ նրանք տեսել են: Ցեղասպանութիւն են ապրել: Նրանք մեզ պատմել են իրենց յիշողութիւնները, սակայն մենք չենք տեսել: Մեզ համար Հրանդ Տինքի սպանութիւնն այդ պատմուած յիշողութիւնների վերակենդանացումն էր: «Նոր զարթօնք»-ը ստեղծուել է Հրանդ Տինքի սպանութիւնից առաջ, սակայն ժողովրդական շարժման է վերածուել Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ:

«Լա՛ւ, մինչեւ հիմա շատ բան տեսանք եւ ապրեցինք` կոտորած, ջարդեր, ցեղասպանութիւն, Ունեցուածքի հարկ, մի շարք խտրականութեամբ լի կիրառումներ, սակայն այլեւս բաւ է», ասացինք: Մի կողմից «Նոր զարթօնք»-ը ինչ-որ բաներից դժգոհ հայերի համախմբման արդիւնքում ստեղծուած խումբ է, միւս կողմից էլ միայն հայերի ուղղութեամբ չէ, որ գործունէութիւն է ծաւալում: «Նոր զարթօնք»-ը հասարակական շարժում է, որի գործունէութեան ծիրում են կանանց, աշխատաւորների խնդիրները: «Նոր զարթօնք»-ը կարեւորում է նաեւ բնապահպանական խնդիրները: Այսինքն` «Նոր զարթօնք»-ը գործունէութիւն է ծաւալում ոչ միայն հայերի իրաւունքների համար, այլեւ իր խօսքն է ասում Թուրքիայի, անգամ` ողջ աշխարհի վերաբերեալ: «Նոր զարթօնք»-ը կազմակերպութիւն է, որը չի սահմանափակւում հայերով, բաց է դրսի համար եւ դրանով իսկ փորձում է յաղթահարել հակահայ վերաբերմունքը: Ահա «Նոր զարթօնքցի» լինելը նման մի բան է, սակայն այդքան էլ հեշտ չէ. 50 հազարի հասած համայնքում հեշտ չէ փորձել որեւէ բան կատարել, եւ ահա «նորզարթօնքցի» լինել` նշանակում է միմեանց օգնել, սատարել: Ինչպէս ասում է Պարոյր Սեւակը, քիչ ենք, բայց հայ ենք, եւ միմեանց օգնելով` այս երկրում ժողովրդավարութեան կռիւ ենք տալիս:

Հ.- «Նոր զարթօնք»-ի անդամները միայն հա՞յ են:

Պ.- Մինչեւ վերջերս բոլորը հայ էին, սակայն երկու տարի է` այս ասպարէզում գործող միւս համայնքներից էլ են մեզ միանում: Երբ որեւէ միջոցառում կամ ցոյց ենք կազմակերպում, բնականաբար աջակցութիւն ենք փնտռում: Ինչպէս ասացի, լոկ հայերով չի լինում: Ըստ էութեան, հայերը ամաչում են փողոց դուրս գալ, հասարակութիւնում իրենց հայկական ինքնութեամբ ներկայանալիս խնդիրների են հանդիպում, քանզի վախենում են: Հասկանում եմ այդ վախերը, սակայն պէտք է յաղթահարել դրանք: Անգամ մայրս է ասում ` «ի՞նչ կը լինի այդ ցոյցերի ժամանակ զգուշ եղիր»: Հետեւաբար, երբ հայերն գործունեայ չեն, միւս համայնքների, ժողովուրդների, այսինքն` ընդդիմադիր, ընկերվարական մարդկանց հետ միմեանց օգնելով` կարողանում ենք որոշ բաներ կատարել: Դա շատ աւելի արժէքաւոր է:

Հրանդ Տինքի, ծառայութեան ժամանակ սպաննուած Սեւակ Պալըքճըի, Սամաթիայում սպաննուած տարեց հայ կնոջ` Մարիձա Քիւչիւքի յիշատակին երթեր կազմակերպեցինք, որոնց ոչ միայն հայերը մասնակցեցին, այլեւ աջակցեցին միւս համայնքներից: Բազմամարդ էր: Բազմաթիւ մարդիկ իրենց դժգոհութիւնը յայտնեցին երթի ժամանակ: Կարեւոր է, որ միայն հայերն իրար մէջ չհաւաքուեցին, այլ աջակցութիւն եղաւ նաեւ միւս համայնքներից: Նաեւ պէտք է հաշուի առնել իրավիճակը. Թուրքիան բազմազգ պետութիւն է, հանրապետութեան հետ մէկտեղ փորձել են միատարր դարձնել, ձուլել քրտերին առանձին, չերքեզներին առանձին: Բացի այդ, հայերին ու յոյներին էլ ոչնչացրել են: Ստիպել են, որ միմեանց նկատմամբ կանխակալ կարծիք ունենանք: Հայերը քրտերի նկատմամբ կանխակալ կարծիք ունեն, քրտերն էլ` հայերի: Եթէ ուզում ենք փոխել այս կանխակալ կարծիքը, ապրել դոյզն-ինչ ժողովրդավար երկրում, ապա դա կարող ենք կատարել բոլոր այդ ճնշուածների հետ միասին: Հետեւաբար մենք այս տրամաբանութեամբ ենք շարժւում: Ճնշուած ասելով` միայն ազգերը նկատի չունեմ, այլ նաեւ աշխատաւորները եւ այլն:

Հ.- «Նոր զարթօնք»-ը հայկական ինքնութիւնը, հայ մշակոյթը, հայերէնը կենդանի պահելու եւ պահպանելու համար քայլեր կատարո՞ւմ է:

Պ.- Լեզուի հարցում նման խնդիրներ կան, քանի որ մեր դիւանակալութիւնը հայերէն նոր դասագրքեր տպագրելու հարցում դժուարութիւններ է առաջացնում: Ես, օրինակ, միջնակարգ դպրոցում «Թանգարան» կոչուած դասագրքով եմ սովորել: Այս դասագիրքն իրօք թանգարան է` իր անուան պէս: Քանի որ այդ դասագրքով են սովորել մայրս ու տատիկս: Հարցին նայենք մանկավարժութեան տեսանկիւնից: Առնուազն 50 տարի բոլորն այդ գրքով են սովորում: Մի կողմից անգլերէն եւ թուրքերէն դասագրքերն են, որոնք գունաւոր են, նկարներով, միւս կողմից էլ` 50 տարի որեւէ փոփոխութեան չենթարկուող հայերէն դասագրքերը:

Կարծում եմ` կրօնից շատ աւելի կարեւոր է պահպանել լեզուն եւ մշակոյթը: Ցաւօք, որոշ մարդիկ դադարում են հայ լինել` դառնալով թուրք քրիստոնեայ:

«Նոր զարթօնք»-ը հայկական մշակոյթի վերաբերեալ միջոցառումներ է կազմակերպում: Մի միութիւն ունենք, որը կոչւում է Հայկական մշակոյթի եւ փոխօգնութեան միութիւն: Այստեղ հայերէնի դասընթացներ ենք կազմակերպում: Հայերէն ասելով` նկատի ունեմ արեւմտահայերէն: Գիտէք, որ «ԵՈՒՆԵՍՔՕ»-ն երկու տարի առաջ արեւմտահայերէնը դասել է վերացման վտանգի տակ յայտնուած լեզուների շարքին: Պատկերացրէք` 100 տարի առաջ Պոլիսը արեւմտահայերէնի «մայրաքաղաքն» էր, մինչդեռ այսօր ոչնչացման վտանգի տակ է: Ահա սա կանխելու համար նախ եւ առաջ լեզուի դասընթաց բացեցինք: Հայերէնով ժապաւէնի ցուցադրութիւն էլ ենք կազմակերպում:

Այս ինքնութիւնն աւելի շատ ստեղծուած մի բան է: Օրինակ` ամերիկացի հայի ինքնութեան եւ պոլսահայի, պէյրութահայի եւ կամ հայաստանցի հայի ինքնութիւնը նոյնը չէ: Այո՛, լեզուն, որով խօսում ենք, նոյնն է, մեր կրօնը նոյնն է, սակայն որոշ տարբերութիւններ կան. տարբեր են կեանքի եւ կիներու նկատմամբ մեր հայեացքները, ընկերային յարաբերութիւնները: Վերոնշեալ հայկական ինքնութեան պահպանման հարցում մեր կատարած իւրաքանչիւր քայլը ներդրում է, սակայն այդ ինքնութիւնն էլ, ինչպէս ասացի, հայ քրիստոնեայ պէտք չէ լինի: Այս ինքնութիւնը լոկ պոլսահայ համայնքի համար չէ. այսօր տէրսիմցի, համշենցի հայեր կան, որոնք ցանկանում են համարկուել այս համայնքին: Նոր են իմանում իրենց հայկական ծագման մասին: Ոմանք դառնում են քրիստոնեայ, գնում են եկեղեցի եւ ցանկանում համարկուել համայնքին: Շատ կարեւոր է նաեւ, թէ մենք որտեղից ենք ստեղծել այդ ինքնութիւնը, եթէ «Ո՛չ, դուք քրիստոնեայ չէք, մուսուլման էք, մի՛ եկեքէ ասելով` փակում ենք դռները, այստեղ խնդիր է առաջանում: Այս ինքնութիւնը լոկ կապուած է իսլամական երկրում փոքրամասնութիւն լինելու հետ, միգուցէ սա անցեալից է գալիս: Հիմա պէտք է բաց լինենք եւ այս մարդկանց ընդունենք մեր համայնք:

Կը ցանկանայի խօսել նաեւ «Նոր Ռատիօ»-ի մասին: «Նոր Ռատիօ»-ն արդէն 5 տարի է` գործում է համացանցում: Սկզբում հայերէն սկսեցինք, սակայն այժմ Թուրքիայում խօսուող 15 լեզուով է հեռարձակւում: Ե՛ւ ռատիոյի, ե՛ւ միութեան անունը հայերէն է: Սկզբում ոչ ոք չէր հասկանում, բոլորը հարցնում էին` «ի՞նչ է նշանակում», անգամ սխալ գրողներ էին լինում, սակայն նրանց սովորեցրեցինք, վերջապէս մի հայերէն բառ սովորեցին: Մեր թիրախային խումբը լոկ հայերը չեն, ցանկացանք ստեղծել մի հարթակ, որտեղ մեզ պէս ճնշուած, մեզ պէս խտրականութեան ենթարկուած իւրաքանչիւրը կարող է խօսել: Ահա «Նոր Ռատիօ»-ն այդ նպատակին է ծառայում: Սակայն «Նոր Ռատիօ»-ն չի բաւարարւում լոկ ազգերի խնդիրներին անդրադառնալով, բնապահպանման, կանանց, մարդկանց խնդիրների վերաբերեալ հաղորդումներ էլ ենք պատրաստում:

Հ.- «Նոր Զարթօնք»-ի վերաբերեալ համացանցում ուսումնասիրութիւններ կատարելիս ուշադրութիւնս գրաւեց մի հետաքրքիր կէտ. «Նոր Զարթօնք»-ը մերժում է տարեցների` երիտասարդների վրայ ունեցած իշխանութիւնը»: Քիչ առաջ ձեր անդրադարձած հարցերում հին եւ նոր սերունդների միջեւ տարաձայնութիւններ լինու՞մ են:

Պ.- Բնականաբա՛ր: Եթէ չլինեն, կամ նոր սերունդը մտածի հին սերնդի պէս, ասել է, թէ խնդիր կայ: Պատմութիւնը շարունակաբար առաջ է գնում: Մենք 1915 թ. ցեղասպանութեամբ կորցրեցինք մեր ժողովրդին, մեր արհեստաւորներին, հողագործներին, գիւղացիներին ու մեր եկեղեցիները, սակայն մեր մեծ կորուստը 1915 թ. ապրիլի 24-ին սկսուած մեր մտաւորականների աքսորն էր. կորցրեցինք մեր մտաւորական շերտը: Մեզ գլխատեցին: Գլխատելուց յետոյ մարմինն այլեւս հակազդեցութիւններով, շարժումային անդրադարձներով է շարժւում: Մենք վերածուեցինք աւատատիրական մտածելակերպի, որը կարեւորում է տարեցի փորձառութիւնը: Այլ կերպ ասած` տարեցը լաւ է, իսկ ինչո՞ւ, որովհետեւ աւելի փորձառու է: Բնականաբար այդ փորձառութիւնն ունի եւ՛ իր առաւելութիւնները, ե՛ւ թերութիւնները: Թուրքիայում տեղի ունեցած ճնշումները, ցաւերը մշտապէս այդ տարեցներին պահում են տանը: Երիտասարդ սերունդը մի փոքր աւելի գործունեայ է:

Akunq_nor-zaretonk-4Ըստ իս, մենք չկարողացանք ստեղծել այդ մտաւորական խաւը, եւ այն փոխարինեցինք այդ տարեցների փորձառութեամբ: Ահա փորձառութիւնն ու սովորութիւնների արդիւնքում ունենք այս իրավիճակը: Այս պահին պոլսահայ համայնքը պահպանողական է: Եւ սա միայն կրօնական իմաստով չեմ ասում, գաղափարախօսութեան տեսանկիւնից էլ է պահպանողական, այսինքն բաց չէ նոր գաղափարների համար: Ըստ էութեան, մի բան ասելիս, պատասխանը հետեւեալն է` «ո՛չ, չի կարող փոխուել»: Արդէն 100 տարի է` մշտապէս այդ կերպ ենք վարւում: 100 տարուայ մէջ երկիր է փոխւում, կայսրութեան փոխարէն` հանրապետութիւն է ստեղծւում, մեր համայնքի թիւը 2 միլիոնից 50 հազարի է հասնում, փոխւում է պատմութիւնը, սակայն համակարգը չի փոխւում, եւ մարդիկ կարողանում են  աջակցել: Անգամ 100 տարի առաջուանից էլ ենք յետ գնացել: Գոնէ 100 տարի առաջ Ազգային սահմանադրութիւն, այլ կերպ ասած` Ազգային կանոնադրութիւն ունէինք, հոգեւորականներից անկախ քաղաքական ժողով ունէինք: Հիմա դա էլ չունենք:

Հ.- Այս իրավիճակն ինձ յիշեցնում է 19-րդ դարում Երիտասարդ հայերի եւ ամիրաների միջեւ առաջացած տարաձայնութիւնները: Ինչպէս եւ Երիտասարդ հայերը, այնպէս էլ մեր համայնքի այժմեան երիտասարդ սերունդը, որը կարողացել է ազատուել վախերից եւ խախտել լռութիւնը, տէր է կանգնում իր իրաւունքներին եւ փորձում որոշ բանէր փոխել: Ըստ ձեզ` կը յաջողի՞:

Akunq_nor-zaretonk-5Պ.- Հեշտ չէ, այն էլ` ա՛յս ժամանակաշրջանում: Լոկ Թուրքիայի հայերի համար չեմ ասում, աշխարհում է այդպէս, ընդդիմադիր շարժումը զօրեղ չէ: 19-րդ դարը յեղաշրջումների դարաշրջան էր: Իսկ այսօր ամբողջովին հակառակն է, աւելի պահպանողականների դարաշրջան է: Այստեղ շատ դժուար է գործել: Ք. Մարքսն ասում է` «մարդիկ, շղթաներից բացի, կորցնելու ոչինչ չունեն», սակայն այսօր մարդիկ կորցնելու շատ բան ունեն: Այս ընտրական համակարգն էլ է շատ ազդեցիկ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների ժամանակ «յանկարծ համակարգը չփոխուի» ասելով` մարդիկ իրենց ձայնը տուեցին իշխող կուսակցութեանը: Եթէ նայենք, Հայաստանում էլ է նոյն վիճակը. իշխող կուսակցութիւնը իւրաքանչիւր ընտրութեան ժամանակ էլ աւելի է ամրապնդում իր դիրքերը: Դարձել է պահպանողական կուսակցութիւն:

Նաեւ, եթէ «Նոր Զարթօնք»-ը մի բան է ասում, սակայն ուրիշ բան է կատարում, արդէն իսկ խնդիր է: Այն, ինչ քննադատում է, պէտք է իր շարքերում չլինի:

Akunq_nor-zaretonk-3Հ.- Նախկինում տեղի ունեցած կոտորածների եւ ցեղասպանութեան պատճառով Թուրքիայում հայ համայնքը փորձում է աւելի զգոյշ խօսել եւ գործել: Մինչեւ վերջերս պոլսահայ համայնքն ապաքաղաքականացած դիրքորոշում ունէր, սակայն Կեզիի ցոյցերի ժամանակ «Նոր Զարթօնք»-ի գլխաւորութեամբ հայերը եւս մէկ անգամ յիշեցրեցին այս հողերում իրենց գոյութեան մասին: Սա ուղե՞րձ էր, թէ՞…

Պ.- Ըստ էութեան, «Նոր Զարթօնք»-ն արդէն 10 տարի է` նման միջոցառումներ եւ ցոյցեր է կազմակերպում: Ցեղասպանութեան 90-ամեակին գիտաժողով կազմակերպեցինք: 2006 թ. եւս գիտաժողով կազմակերպեցինք, որին զեկոյցով մասնակցեց նաեւ Հրանդ Տինքը: Նախքան Կեզիի ցոյցերը եւս մասնակցում էինք, սակայն Կեզիի բողոքի ցոյցերը ողջ աշխարհին եւս մէկ անգամ հայերի մասին լսել տուեց. «Տես, ասում են` հայերն էլ են այնտեղ եղել»: Հասկանում եմ, որ տեղի ունեցած ցաւալի դէպքերը մարդկանց ստիպում են զգուշաւոր լինել, սակայն այլեւս պէտք չէ այդպէս լինի: Ղեկավարից, ամիրայից, թաղականից, աղայից մինչեւ հասարակ շարքային, այսինքն` մեր ողջ ժողովրդի համար (պոլսահայ համայնքի) պետութիւնը սահման է գծել: Ասում է` ձեր սահմանն այսքան է, ինչ սահմանի մասին է խօսքը, մեր ժողովուրդն անգամ գծած սահմանից մէկ քայլ այս կողմ է կանգնած, անգամ սահմանին չի մօտենում, չի պահանջում իր իրաւունքները: Տարատեսակ պատճառաբանութիւններ է բերում` ,ոնց էլ լինի, չենք կարող ոչինչ անել, մէկ է` սա մեր երկիրը չէէ: Եւ իրաւացի են: Տեսնում ենք յարուցուած դատական գործերի արդիւնքները: Այո՛, մեզ համար սահման են գծել, մենք էլ չենք ուզում այդ սահմանն անցնել: Սահմանը մի կողմ դնենք, մեր ուշքն ու միտքը Լոզանի պայմանագրով մեզ տրուած իրաւունքներն են, սակայն այն մէկ դար առաջ էր. ես ուրիշ աշխարհում եմ ապրում, այլ իրաւունքներ ունեմ: Ինչպէս որ 21-րդ դարում Եւրոպայի երկրներում բնակուող փոքրամասնութիւնները կամ, թողենք Եւրոպան, այնտեղ խնդիրներ կան, Քանատայում կամ էլ պալթեան երկրներում, այսինքն` ամենաժողովրդավար երկներում փորամասնութիւններն ինչ իրաւունք որ ունեն, մենք էլ ենք դա պահանջում: Եւ ինչպէս որ ասացի, մեր պահանջները միայն հայերի համար չեն:

Վերադառնալով Կեզիի զբօսայգուն` ասեմ, որ մենք, ըստ էութեան, հայ լինելու համար չէինք այնտեղ: Եւ ոչ էլ այն պատճառով, որ այնտեղ ժամանակին հայկական գերեզմանոց է եղել կամ է Կեզի զբօսայգին է: Մենք նախ եւ առաջ այնտեղ էինք` պաշտպանելու մեր զբօսայգին: Այդ շրջանում ցոյցերն արգելուած էին, 3-րդ կամուրջը կառուցուեց, բնապահպանութեան համար մի շարք ցոյցեր տեղի ունեցան, եւ մենք առաջին իսկ օրուանից այնտեղ էինք: Գիշերն այգում լուսացրեցինք, անգամ երբ ոստիկանութիւնն առաջին անգամ յարձակուեց ցուցարարների վրայ, այնտեղ էինք: Մենք նոյնպէս մասնակցում էինք այդ բողոքի ցոյցին: Ինչպէս որ մարդիկ բողոքում, իրենց դժգոհութիւնն էին արտայայտում, մենք էլ նրանց նման, նրանցից մէկն էինք: Թաքսիմի հրապարակի կողմից «Նոր Զարթօնք»-ի գրասենեակը մօտ է Կեզիին, այն բացեցինք մարդկանց օգնութիւն ցուցաբերելու համար: Լա՛ւ, յաղթեցինք, բա հիմա ի՞նչ ենք անելու, սկսեցինք մտորել: Մտածեցինք, որ այս զբօսայգու վերաբերեալ շատ բանի են անդրադառնալու, սակայն ոչ ոք այս զբօսայգու պատմութեան մասին չի խօսելու: Ասացինք մի քիչ էլ այս զբօսայգու պատմութեանն անդրադառնանք, որովհետեւ այդ ցոյցերի ժամանակ վարչապետ Էրտողանն ասաց. ,դուք պատմութիւն չգիտէք, այնտեղ ժամանակին հրետանու զօրամաս է եղել, մենք տէր ենք կանգնում մեր պատմութեանըէ: Մենք էլ մամլոյ հաղորդագրութիւն ուղարկեցինք` ասելով. «Այո՛, զօրամասի պատմութիւնը կայ, սակայն դրանից առաջուայ պատմութիւն էլ գոյութիւն ունի: Դրանից առաջ այնտեղ եղել է Սուրբ Յակոբ հայկական գերեզմանատունը: Խորհրդանշական տապանաքար պատրաստեցինք զբօսայգում, որը զբօսայգու մարդկանց ուշադրութիւնը գրաւեց եւ լուսանկարելով` տարածեցին ողջ աշխարհով մէկ:

Հ.- Եթէ չեմ սխալւում, Կեզի զբօսայգում շինարարական աշխատանքների ժամանակ տապանաքարեր էին յայտնաբերուել:

Պ.- Այո՛, ըստ էութեան, ցանկացանք շեշտել, որ այս երկրում որտեղ ուզում էք փորէք, հայերի հետքերին էք հանդիպելու. դրանք կա՛մ եկեղեցու պատեր են լինելու, կա՛մ էլ մարդու ոսկորներ: Մենք պէտք է այնտեղ զբօսայգու վերաբերեալ մի բան ասէինք եւ ասացինք. «Այո՛, ժամանակին մեր գերեզմանատունը մեր ձեռքից վերցրեցիք, սակայն մեր զբօսայգին չենք տալու, չէք կարողանալու վերցնել»: Իրօք չտուեցինք: Մարդիկ մասնակցեցին, աջակցեցին: Շատ հետաքրքիր բան տեղի ունեցաւ. Մարդիկ Թուրքիայի դրօշներով գալիս եւ ասում էին` «Օ՜, հայերն էլ են այստեղ»: Լուսանկարւում էին տապանաքարի մօտ: Պատկերացրէք` մեզ համար էլ էր մի փոքր տարօրինակ:

Հ.- «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան իշխանութեան գալուց յետոյ Թուրքիայում սկսուեցին քրտական եւ հայկական նախաձեռնութիւնները: Ինչպէ՞ս էք գնահատում յատկապէս հայկական նախաձեռնութիւնը: Թուրքիայի հայ համայնքի համար յատկապէս ո՞ր կուսակցութեան օրակարգն ու ծրագիրն է աւելի ձեռնտու:

Պ.- Ե՛ւ «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութիւնում, ե՛ւ Ժողովրդահանրապետական կուսակցութիւնում մի շարք հայեր կան: Իրավիճակը հետեւեալն է. այո՛, վերջին 10 տարուայ ընթացքում «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան իշխանութեան գալուց յետոյ հայերի իրաւունքները վերականգնւում են` բռնագրաւուած ունեցուածքը վերադարձւում է, սակայն սա հայերի գեղեցիկ աչքերի համա՞ր է կատարւում: Եւրոպական միութեան համարկման գործընթացով է պայմանաւորուած: Եւ կամ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնները Թուրքիայի եւ Հայաստանի ցանկութեա՞մբ էին: Նալբանդեանի եւ Տաւութօղլուի` արձանագրութիւնները ստորագրելու պահին նրանց հետեւում կանգնած Զուիցերիոյ, Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգներին արտաքին գործերի նախարարներին պէտք է տեսնել: Այսինքն` ոչ ոք ոչ մէկի գեղեցիկ աչքերի համար չի անում: Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը ամէն անգամ այս զարգացումները մատուցում է որպէս շնորհ` «տեսէք, վերադարձնում ենք ձեր իրաւունքները»: «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան հայ համայնքի ներկայացուցիչները եւս ասում են` «նայէք, «Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը մեզ օգնում է»: Բնականաբար, իշխանութեան հետ գործնապաշտ յարաբերութիւններ հաստատելը, աշխատանքային կապեր ստեղծելը վաքըֆների նախագահների, հարուստ հայերի համար կարեւոր է, եւ սա միայն Թուրքիայում չէ. համայն աշխարհում է այդպէս: «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութիւնը իրեն համարում է պահպանողական ժողովրդական կուսակցութիւն, սակայն այդքան էլ ժողովրդավար չի երեւում: Թուրքիայի հայ համայնքը ներսից պահպանողական է, սակայն վախենում է, երբ երկիրն է դառնում պահպանողական: «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան այդ իսլամիստ պահպանողական թեւը վախեցնում է հայերին, եւ նման իրավիճակում «իսլամիստներն են գալիս» ասելով` գնում եւ իրենց ձայնը տալիս են Ժողովրդահանրապետական կուսակցութեան: Սրանք աշխարհիկներն են: Սակայն երբ նայում ենք Ժողովրդահանրապետական կուսակցութեան անցեալին, տեսնում ենք Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեանը` այսինքն Հայոց ցեղասպանութիւնն իրականացնողներին: 1915 թ. չաւարտուեց գործընթացը, այն շարունակուեց: Հանրապետութեան հաստատման առաջին շրջանում պատերազմական յանցագործ ճանաչուած անձինք Մալթայի աքսորից հետ վերադարձան: Այս մտայնութիւնը Ժողովրդահանրապետական կուսակցութեան մէջ մինչեւ 60-ական թթ. առկայ էր: Այժմ դրսից նայողի աչքով խորհրդարանին նայէք` «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան, Ժողովրդահանրապետական կուսակցութեան, Ազգային Շարժում կուսակցութեան, Խաղաղութիւն ժողովրդավարութիւն կուսակցութեան: Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը իսլամիստական է, ինչի՞ հետ է կապւում: Անմիջապէս Ապտիւլ Համիտը կամ մէկ այլ անուամբ Կարմիր սուլթանն է մարդու միտքը գալիս: Ժողովրդահանրապետական կուսակցութեան ասելիս` Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը: Ազգայնական շարժում կուսակցութիւնը, ըստ էութեան, ֆաշիստական կուսակցութիւն է: Խաղաղութիւն ժողովրդավարութեան կուսակցութեան ասելիս` քրտերն ու Համիտեան գնդերը: Սակայն այստեղ մի փոքր տարբերութիւն կայ. բազմաթիւ քուրդ մտաւորականներ, Խաղաղութիւն ժողովրդավարութիւն կուսակցութեան անդամներ հայերից ներողութիւն են խնդրում, մէկ միլիոն տոլար տալով` վերանորոգում են Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին: Սակայն, բնականաբար, բոլոր քրտերն այդպէս չեն մտածում: Այս թեմաների վերաբերեալ խորհրդարանում միայն Խաղաղութիւն ժողովրդավարութիւն կուսակցութիւնը եւ Ժողովրդահանրապետական կուսակցութիւնն են խօսում: Հիմա դրսից նայելու դէպքում չպէտք է որեւէ կուսակցութեան հետ համագործակցել, սակայն որպէս «Նոր Զարթօնք»` մենք աջակցում ենք Խաղաղութիւն ժողովրդավարութիւն կուսակցութեան իր այդ առանձնայատկութեան համար եւ Ժողովրդահանրապետական կուսակցութեան, որը բոլոր փոքրամասնութիւններին ներառում է իր մէջ:

վերադառնալով Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան քաղաքականութեանը` պէտք է ասել, որ եթէ մենք այս երկրում խօսում ենք ցեղասպանութեան մասին, հանգիստ շնչում ենք, դա Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան շնորհը չէ, այլ պայմանաւորուած է Եւրոպական Միութեան հետ համարկման գործընթացով եւ ամենակարեւորը` Հրանդ Տինքի սպանութեամբ: Այսօր աւելի ազատ խօսելու եւ հանգիստ շնչելու համար մենք մեծ գին ենք վճարել, եւ այդ գինը Հրանդ Տինքն է:

Հ.- Այսինքն, եթէ այսօր Եւրոպական Միութեան հետ համարկման գործընթացը դադարեցուի, Թուրքիան այն կէտից, որին հասել է, յետքա՞յլ է կատարելու:

Պ.- Արդեօ՞ք նման գործընթացում չենք: Եւրոպական Միութեան հետ համարկման գործընթացը կանգնեցուել է, որի արդիւնքում երկրում հակաժողովրդավարական գործընթացներն աճել են: Երկու գործընթացները պայմանաւորուած են մէկը միւսով. մէկը միւսի արդիւնքն ու պատճառն են: Ինչպէս արդէն ասացի, առկայ է եւրոպական Միութեան հետ համարկման գործընթացը եւ Հրանդ Տինքի սպանութիւնը: Մենք Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ ենք սկսել աւելի հանգիստ խօսել: Պէտք է պայքարենք, անցնենք պետութեան գծած սահմանը եւ պայքարենք մեր իրաւունքների համար:

«Նոր Զարթօնք»-ը ստեղծուել է իրաւունքներին տէր կանգնելու, համախմբուելու եւ կազմակերպուելու համար: Մենք Թուրքիայում մի խօսք ունենք` «Այս երկրում բնակուողների 99 տոկոսը մուսուլման է»: Անգամ եթէ 1 տոկոս կամ 0.1 տոկոս լինենք, մէկ է` մենք այստեղ ենք: Մեզ սպաննեցիք, ոչնչացրեցիք, բնականաբար, սա ողջ ժողովրդի համար չեմ ասում, այլ այդ ժամանակուայ ղեկավարների համար, սակայն մենք դեռեւս այստեղ ենք եւ լինելու ենք, մենք չենք վերջանալու: Անգամ եթէ այսքան քիչ մնանք, մէկ է` մեզ այս հողերից չէք կարողանալու դուրս վռնտել:

«Ակունք»

Նախորդը

Պոլսոյ Կայսերական Վառօդարանի Տատեան Վառօդապետները Եւ Անոնց Ճարտարագիտական Ժառանգը

Յաջորդը

Արամ Ա. Կաթողիկոս Այցելութիւն Կու Տայ Հիւսիսային Յունաստանի Ալեքսանտրուպոլսոյ Հայկական Գաղութին

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.