Տիւրպան քաղաքի մէջ (Հարաւային Ափրիկէ) կը շարունակուին աշխարհի ճատրակի պատանիներու ախոյեանութեան մրցումները:
Հայաստանի տասը ներկայացուցիչներուն մէջ ցարդ լաւագոյն արդիւնքը արձանագրած է 14 տարեկանէն վար դասակարգի մրցումներուն մասնակցող Հայկ Մարտիրոսեան, որ առաւելագոյն 6 կէտէն ապահոված է 5 կէտ:
Ստորեւ կու տանք հայրենի տասը ճատրակ խաղացողներուն ապահոված կէտերը` 6-րդ հանգրուանէն ետք.
| ԿԷՏ | |
| Մամիկոն Ղարիպեան (10 տարեկանէն վար) | 4 |
| Մարիեթա Խաչատրեան (10 տարեկանէն վար) | 3 |
| Շանթ Սարգսեան (12 տարեկանէն վար) | 4 |
| Արթուր Դաւթեան (12 տարեկանէն վար) | 3 |
| Հայկ Մարտիրոսեան (14 տարեկանէն վար) | 5 |
| Արամ Յակոբեան (14 տարեկանէն վար) | 4 |
| Մանուէլ Պետրոսեան (16 տարեկանէն վար) | 4,5 |
| Սիրանուշ Պետրոսեան (16 տարեկանէն վար) | 3,5 |
| Տիգրան Յարութիւնեան (18 տարեկանէն վար) | 4 |
| Նորայր Թորոսեան (18 տարեկանէն վար) | 4,5 |


