Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան Ա. շրջանի 7-րդ հանգրուանի մրցումները:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ուլիս, որ 2-1 արդիւնքով յաղթեց Շիրակի, հանդիսացաւ Ա. շրջանի յաղթականը` իր տրամադրութեան տակ ունենալով 19 կէտ:
Նշենք, որ Սուրէն Չախալեանի կազմը` Ուլիս, ցարդ անպարտելի է:
Գանձասար 5-1 արդիւնքով յաղթեց Արարատի, մինչ Բանանց` Ալաշկերտի (1-0): Միքա – Փիւնիկ հանդիպումը աւարտեցաւ 1-1 հաւասարութեամբ:
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Ուլիս | 7 | 13 (12-2) |
| 2.- Փիւնիկ | 6 | 13 (10-3) |
| 3.- Գանձասար | 6 | 9 (11-5) |
| 4.- Շիրակ | 6 | 7 (6-5) |
| 5.- Բանանց | 6 | 7 (6-7) |
| 6.- Ալաշկերտ | 7 | 7 (5-8) |
| 7.- Արարատ | 7 | 3 (5-19) |
| 8.- Միքա | 7 | 3 (4-10) |


