Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Առաջին Լրատուական»-ի Հարցազրոյցը` Ընկ. Հայկազուն Ալվրցեանի Հետ. «Հայաստանն Ու Վրաստանը Չեն Կարողացել Ջաւախքը Հակադրութեան Դաշտից Դարձնել Համագործակցութեան Դաշտ»

September 23, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

alvertsyan-mapՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Ալվրցեան, առանձնայատուկ հետաքրքրութիւն են ներկայացնում Հայաստանի եւ Վրաստանի յարաբերութիւնները` հաշուի առնելով առաւելապէս ռուս-վրացական պատերազմից յետոյ ստեղծուած իրավիճակը եւ աննախադէպ այն լարուածութիւնը, որ առաջացաւ Հայաստան-Ազրպէյճան սահմանային ողջ շփման գծով, նաեւ` ղարաբաղա-ազրպէյճանական սահմանին, ինչը լրջօրէն անհանգստացրեց Վրաստանին: Վրաստանի իշխանութիւնները տարբեր մակարդակներում` նախագահից սկսած, յոյս էին յայտնում, որ Հայաստանն ու Ազրպէյճանը կը կարողանան լիցքաթափել լարուած իրավիճակը: Ինչո՞ւ էր առաւելապէս Վրաստանին անհանգստացնում այդ լարուածութիւնը, եւ ինչո՞վ կարող էր սպառնալ լայնածաւալ ռազմական գործողութիւնների վերսկսումը Վրաստանին:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Տարածաշրջանի որեւէ անկայունացում այսպէս թէ այնպէս ազդում է երկրների, պետութիւնների շահերի վրայ, բայց այս պարագայում Վրաստանի հարցը շատ նուրբ է, որովհետեւ հարցը գնահատելու համար մենք պէտք է հաշուի առնենք մի շարք հանգամանքներ: Վրաստանը ռազմավարական լուրջ դաշինքի մէջ է Թուրքիայի եւ Ազրպէյճանի հետ, որն ամրագրուած է իրենց անվտանգութեան հայեցակարգում, թէեւ Հայաստանը գրանցուած չէ որպէս ռազմավարական դաշնակից, բայց իրենք ուզեն, թէ չուզեն, Հայաստանի հետ յարաբերութիւնները ռազմավարական շահեր են շօշափում:

Ի՞նչ է ստացւում. հայ-ազրպէյճանական պատերազմը հարուածում է հարեւան պետութիւնների եւ շատ ծանրօրէն հարուածում է Վրաստանի շահերին, որովհետեւ Վրաստանը տնտեսապէս բազմաթիւ թելերով կապուած է Ազրպէյճանի հետ: Պաքու-Ճէյհան նաւթամուղը նախ Վրաստանով է անցնում, որից նա տարեկան մեծ գումարներ է ստանում: Յետոյ երկաթուղի, կազ, քարիւղ, առեւտուր, Կասպից ծովը Սեւ ծովի հետ կապող հիմնական ուղիները` ցամաքային եւ երկաթուղային, անցնում են այդ տարածաշրջանով, դրան գումարած` Պաքու-Ճէյհան նաւթամուղը: Սա նշանակում է, որ այդ բոլոր հաղորդակցութիւններն ուղղակի վտանգւում էին, եւ Վրաստանն ինչ-որ չափով շրջափակման մէջ էր յայտնւում: Պատկերացնո՞ւմ էք` կտրւում են նրա կապերը Ազրպէյճանի հետ: Մինչդեռ Վրաստանը ոչ միայն Ազրպէյճանի հետ տնտեսական լուրջ համագործակցութեան մէջ է, այլ նաեւ Ազրպէյճանի միջոցով` Թուրքիայի: Ազրպէյճանական ապրանքները, ի վերջոյ, Թուրքիայով են անցնում, իսկ թուրքական ապրանքները Վրաստանով են անցնում Ազրպէյճան: Այս առումով նա շահող է բոլոր տեսակէտներից` թէ՛ Վրաստան-Թուրքիա-Ազրպէյճան յարաբերութիւններում, թէ՛ Ազրպէյճան-Թուրքիա յարաբերութիւններում, ե՛ւ անմիջապէս կորցնելու էր ամէն ինչ, եւ հետաքրքիր է այն, որ ոչ միայն մնում էր Ռուսաստանի յոյսին, այլ Ռուսաստանի հետ յարաբերութիւններում ստիպուած էր լինելու լուրջ փոփոխութիւններ կատարելու:

Տարածաշրջանում սա հազուադէպ երեւոյթ էր, որ Վրաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկան, եւ ճիշդն ասած` Ռուսաստանին այս պահին այդ պատերազմը ձեռնտու չէ:

Հ.- Տարբեր փորձագէտներ նշում են, որ Ռուսաստանն է հրահրողը:

Հ. Ա.- Ռուսաստանը կարող է լինել եւ չլինել: Եթէ անգամ հրահրողը Ռուսաստանն էր, ապա պէտք է մտածել` տեսէք, ես կարող եմ հրահրել եւ կանչել ու հաշտեցնել: Այսինքն նա փորձում է ցոյց տալ, որ տէր է: Ուքրանիայի հետ այսպիսի առճակատման պայմաններում, երկրորդ ճակատը Կովկասում Ռուսաստանի համար մահ է, մահ է քաղաքական, ռազմավարական մի շարք առումներով: Նա չէր կարողանայ դիմակայել: Եթէ սկսուի հայ-ազրպէյճանական պատերազմ, այստեղ ինքը չի կարող ունենալ այն ազդեցութիւնն ու դերակատարութիւնը` ունենալով Ուքրանիան: Տեղականի դէպքում, եթէ Ուքրանիան չլինէր, ինքն էր տէրն ու տնօրէնը, Ուքրանիայի դէպքում շատ լուրջ հարցականներ են առաջ եկել: Կովկասում Միացեալ Նահանգները, ՕԹԱՆ-ն շատ աւելի մեծ դերակատար եւ հարց որոշող պէտք է լինէին:

Երկար ժամանակ խօսք է գնում խաղաղապահների, տեղապահների տեղակայման մասին, եւ խաղաղապահներն էլ ըստ էութեան երկու կողմից կարող են լինել` կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Արեւմուտքի: Այստեղ արեւմտեան խաղաղապահների խնդիրն էր գալիս օրակարգ, այստեղ կայ Իրանի գործօնը: Իրանը շատ ու շատ սպասելիքներ ունի Արեւմուտքից, որոնց դիմաց ինչ-որ բան պէտք է զիջի: Ոչ ոք չի կարող ասել, թէ չի լինի: Քաղաքականութեան մէջ ասել, որ անհնար է, որովհետեւ սա այսպէս է, արդէն իսկ սխալ է, որովհետեւ քաղաքականութիւնը, ի վերջոյ, մեծ առեւտուր է: Իրանին ոչ թէ Արեւմուտքը ձեռնտու չէ, այլ ռուսական խաղաղապահները ձեռնտու չեն: Միւս կողմից` Իրանը Արեւմուտքին շատ աւելի պէտք է, քան` Ռուսաստանին: Արեւմուտքը Իրանից կարող է անսահման քանակութեամբ կազ եւ քարիւղ ներկրել եւ կախուածութիւնը նուազեցնել Ռուսաստանից: Ուղղակիօրէն սա Իրանի շահերին համընկնում է, եւ այդ տեսակէտից Ռուսաստանին թուլացնելը ձեռնտու է իրեն, իսկ մենք բարդ խնդիրներ ենք ունենում:

Տարածաշրջանում ըստ էութեան բոլոր կողմերը շահող էին լինելու: Մենք յոյս ունենք, որ պատերազմի դէպքում շահող պէտք է լինենք: Կորցնող լինելու են առաջին հերթին Ազրպէյճանը, երկրորդ հերթին` Վրաստանը: Դրա համար Վրաստանի անհանգստութիւնը, ի դէպ, Ազրպէյճանինը եւս հասկանալի է. նա մասնակից է: Տեսնելով սա` հասկացանք, որ տարածաշրջանային քաղաքականութեան մէջ Վրաստանի կողմից Հայաստանի մեկուսացումը շատ ծանր է նստելու Վրաստանի վրայ հեռանկարում եւ ապագայում: Ե՛ւ հայերի համար, ե՛ւ վրացիների, այսօր շատ հետաքրքիր ժամանակ է` վերանայելու եւ վերարժեւորելու այն, ինչ կատարուել է մինչ օրս:

Այդ հարցը պէտք է անընդհատ շօշափուի,  այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ու Վրաստանը չեն կարողացել Ջաւախքը հակադրութեան դաշտից դարձնել համագործակցութեան դաշտ:

 

Նախորդը

«Լարուածութիւն Սկսելու Շահագրգռուած Կողմը Ազրպէյճանն Էր». Թոմ Տէ Վաալ

Յաջորդը

Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Յունաստանի Դեսպանը

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.