Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ջաւախքի Խնդիրը Կամ Հրատապութեան Երկսայրաբանութիւն

September 16, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

AK_javakhkՎրաստանի վարչապետի այցը Հայաստան ոչ միայն չփարատեց ջաւախահայութեան շրջանում առկայ մի շարք մտահոգութիւններ, այլեւ աւելի խորացրեց դրանք: Մամուլից եւ բարձրաստիճան պաշտօնեաների յայտարարութիւններից ծանօթանալով այցի օրակարգին` որոշ յոյս կար, որ սեպտեմբերի մէկից ուժի մէջ մտնող եւ այցի օրակարգի մաս կազմող վիզայի դրութիւն քննարկման շրջանակներում անդրադարձ կը լինի նաեւ ջաւախահայութեանն ու ընդհանրապէս վիրահայութեանը յուզող բազմապիսի խնդիրներին: Բայց ահա այցի առաջին իսկ օրուայ հանդիպման վերաբերեալ Դ. Յարութիւնեանի տուած մեկնաբանութիւններից պարզուեց, որ վիզայի դրութեան մասին հարցն ընդհանրապէս չի քննարկուել, քանի որ, ըստ նոյն պաշտօնեայի պարզաբանման, դա չի վերաբերում հայկական կողմին:

Տարօրինակ է` Դ. Յարութիւնեանը մինչ այդ չգիտէ՞ր այդ մասին, վարչապետի հետ չէի՞ն խորհրդակցել ու պայմանաւորուել, օրակարգը վաղօրօք չէ՞ր մշակուել, եւ ինչո՞վ բացատրել վարչապետի շուրթերից արուած` վիզայի դրութեան քննարկման անհրաժեշտութեան մասին ծաղկաձորեան յայտարարութիւնը: Առաջին պաշտօնեայի` այցի օրակարգին առնչուող այդ խօսքերը ե՛ւ հայկական, ե՛ւ վրացական մամուլում շրջանառւում էին մի քանի օր շարունակ` անիմաստ սպասումներ արթնացնելով Վրաստանի հայութեան մօտ: Այս ամէնից կարող ենք եզրակացնել երկու բան.

  1. Հայկական կողմի պաշտօնեաների` Վրաստանի վարչապետի այցի հետ կապուած յայտարարութիւնները արուել են պահի թելադրանքով եւ առանց նախօրօք միմեանց եւ վրացական կողմի հետ համաձայնեցնելու.
  2. Հայկական կողմի բարձրացրած եւ վիզայի դրութեան վերաբերող հարցին վրացական կողմը ընթացք չի տուել, որից ելնելով էլ` Դ. Յարութիւնեանը, չուզենալով լրատուամիջոցների առջեւ երեւալ ձախողուած բանակցողի խղճուկ կերպարով, որոշեց խեղաթիւրել հարցը:

Կ՛ուզենայինք հռետորական հարց տալ այս պաշտօնեային. տիրապետո՞ւմ է արդեօք Դաւիթ Յարութիւնեանը վրացական քաղաքացիութիւնից ժամանակին հրաժարուած եւ հայաստանեան անձնագրով Ջաւախքում ապրող հայութեան վիճակագրական տուեալներին: Թէ՛ դրական եւ թէ՛ բացասական պատասխանի դէպքում պարոն Յարութիւնեանի` վիզայի դրութեան մասով արուած յայտարարութիւնը կարելի է, մեղմ ասած, որակել որպէս անպատասխանատու քայլ:

Անգամ խնդրին ծանօթ մարդու յիշողութեան փոքր-ինչ առկայութիւնն էլ բաւարար կը լինէր տեղափոխուելու 2000-ական թթ. կէսերը, երբ ամիսներ շարունակ Հայաստանում Վրաստանի դեսպանատան առջեւ ջաւախահայութեան` Վրաստանի քաղաքացիութիւնից հրաժարման դիմումներ տալու հերթեր էին գոյանում, եւ այդ մարդիկ, որոնք Ռուսիա եղանակային աշխատանքի մեկնելու պատճառով կորցրել են իրենց քաղաքացիութիւնը, այսօր ապրում են իրենց հայրենիքում:

Շատ են նաեւ այնպիսի դէպքերը, երբ այս կամ այն պատրուակով վրացական պետութիւնը յայտնաբերել է ջաւախահայի մօտ երկրորդ` հայաստանեան քաղաքացիութեան անձնագիրը (դրանք հիմնականում սահմանային անցակէտերում են տեղի ունենում) եւ կարճ ժամանակ անց զրկել նրան Վրաստանի քաղաքացիութիւնից: Ահա այժմ այս մարդիկ նոր օրէնքի պայմաններում պէտք է 90 օրից աւել մնալու համար դիմեն վիզայի օգնութեանը: Հարցից անտեղեակ պաշտօնեաները կարող են փաստել, որ նոր օրէնքով կանոնակարգուող գաղթի քաղաքականութիւնը չի խոչընդոտի Հայաստանի ոչ մի քաղաքացու երկարաժամկէտ ապրել Վրաստանի տարածքում: Սակայն այստեղ միանգամից այս քաղաքացիները բախւում են երկրորդ, թերեւս ամենացաւալի խնդրին, որը վերաբերում է Վրաստանում կեցութեան անձնագրեր ստանալուն: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում յաճախակի են դարձել կեցութեան անձնագրեր ստանալուն ուղղուած դիմումների անհարկի մերժումները: Ահա այստեղ է խնդիրը, որի մասին դժուար թէ ցանկութիւն ունենար խորանալու պարոն Դաւիթ Յարութիւնեանը մասնաւորապէս եւ հայկական բանակցող կողմն ընդհանրապէս:

Վրաստանի վարչապետի այցից, ցաւօք, ջաւախահայութիւնը չստացաւ շօշափելի ոչ մի բան: Այցի ընթացքում, բացի բարեկամութիւնից, ինչ-որ կամուրջի եւ ելեկտրահաղորդալարերի մասին խօսուեց միայն, եւ դատելով ձեռք բերուած արդիւնքներից` երկու կողմերն ի ցոյց դրեցին աշխարհաքաղաքական նոր իրողութիւնների պայմաններում գործելու սեփական անզօրութիւնը. մի հանգամանք, որի պայմաններում այլեւս խօսք անգամ լինել չէր կարող ո՛չ վիրահայութեան խնդիրների, ո՛չ ազատ առեւտրի գօտու ստեղծման, սահմանների թափանցիկ դառնալու եւ այլնի մասին:

AK_artakՎրաստանի վարչապետի այցի ամենաողբերգական մասերից մէկն այն էր, որ ոչ միայն օրակարգում չէր ներառուել ջաւախահայութեան ու ընդհանրապէս վիրահայութեան հիմնահարցերը, այլեւ հէնց հանդիպման ընթացքում Հայաստանի խորհրդարանի` ջաւախահայութեան հարցերը մշտապէս բարձրաձայնող որոշ պատգամաւորներ հանդէս եկան ցնցող յայտարարութիւններով. այն է` ջաւախահայութեան հարցերը չեն ներառուել օրակարգում, քանի որ դրանք այժմ կորցրել են իրենց հրատապութիւնը: Երկրորդ անգամ հնչեցնենք մեր հռետորական հարցադրումը. պարոնա՛յք, ո՞ր մի հարցն է լուծուել այն բազմաթիւ հարցերից, որոնք հէնց տարիներով դուք էք բարձրացրել. հայոց լեզուին կարգավիճա՞կ է շնորհուել, հայոց պատմութի՞ւնն է դասաւանդւում Ջաւախքի դպրոցներում, հայկական պետական համալսարա՞ն է հիմնուել տարածաշրջանում, մշակութային առարկաների, գիրք-գրականութեան սահմանային արգելքնե՞րն են վերացել, ուժային կառոյցների վերահսկողութիւննե՞րն են թուլացել Ջաւախքում, առանձին պատմաբանների կամ գործունեայ մարդկանց մուտքի արգելքնե՞րն են վերացել, ասացէ՛ք, խնդրեմ: Մենք նոյնպէս, մանաւանդ նոր իշխանութիւնների հանդէպ, հակուած ենք լաւատեսօրէն տրամադրուել, սակայն չնչին տեղաշարժերի կամ դրանց ընդհանրապէս բացակայութեան պայմաններում յայտարարել, թէ Ջաւախքի խնդիրները կորցրել են իրենց նախկին հրատապութիւնը եւ փորձել դրանով բացատրել կամ արդարացնել Հայաստանի իշխանութիւնների` Ջաւախքի հանդէպ կրաւորական մօտեցումները, բոլոր առումներով դատապարտելի է:

ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի
Հայկական հասարակական կազմակերպութիւնների
խորհուրդի համակարգող

Նախորդը

Ո՞վ Է Սերտելու Ուքրանական Տխուր Դասերը

Յաջորդը

Հայրենիքի Խմբագրական. Ապարդիւն Հանդիպում Մը Եւս…

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.