Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած ախոյեանութեան եւ բաժակի մրցաշարքերուն արդիւնքները, հրապարակեց կատարուելիք մրցումներուն յայտագիրը:
Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնի բաժակի մրցաշարքին կիսաւարտական հանգրուանի մրցումները պիտի ընթանան ստորեւ տրուած յայտագիրին հիմամբ.
| Հինգշաբթի, 4 սեպտեմբեր.- | ||
| ժԱՄ | ԴԱՇՏ | |
| Սաֆա – Սալամ | 16:00 | Ահտ |
| Թրիփոլի – Նըժմէ | 16:00 | Պուրճ Համուտ |
Ինչ կը վերաբերի երիտասարդներու ֆութպոլի ախոյեանութեան 4-րդ հանգրուանին, մրցումները պիտի ընթանան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
| ԺԱՄ | ԴԱՇՏ | |
| Ուրբաթ, 5 սեպտեմբեր | ||
| Ահլի Սայտա – Շապապ Ղազիէ | 16:00 | Սայտա |
| Շաբաթ, 6 սեպտեմբեր | ||
| Սալամ Զղարթա – Շապապ Սահել | 16:00 | Զղարթա |
| Սաժես – Նեպի Շիթ | 16:00 | Նըժմէ |
| Կիրակի, 7 սեպտեմբեր | ||
| Իժթիմահի – Ահլի Նապաթիէ | 15:00 | Թրիփոլի |
| Թատամոն Սուր – ՀՄԸՄ | 16:00 | Սուր |
| Նըժմէ – Ամալ Թրիփոլի | 16:00 | Նըժմէ |
| Սաֆա – Թրիփոլի | 16:00 | Սաֆա |
| Ահտ – Իսլահ Պըրժ Շիմալի | 16:00 | Ահտ |
Իսկ ինչ կը վերաբերի փոքրերու ախոյեանութեան 4-րդ հանգրուանին, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
| Կիրակի, 7 սեպտեմբեր | ||
| ժԱՄ | ԴԱՇՏ | |
| Ռասինկ – Սաֆա | 10:00 | Ահտ |
| Անսար – ՀՄՄ | 10:00 | Անսար |
| Շեպիպեթ Մազրաա – Սալամ Զղարթա | 12:00 | Շարք |
| Թրիփոլի – Ժապալ Մաժտալպաանա | 12:00 | Թրիփոլի |
Ֆետերասիոնը յայտարարեց, որ Լիբանանի ֆութսալի ախոյեանութեան 5-րդ հանգրուանէն յետաձգուած մրցումը` Պէյրութի դրամատան եւ Լիբանանեան բանակին միջեւ, տեղի պիտի ունենայ Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ, երեքշաբթի, 9 սեպտեմբերին, երեկոյեան ժամը 20:30-ին:
Վերջապէս, ֆետերասիոնը շնորհաւորեց Սթարզ Աքատեմին, որ տիրացաւ Լիբանանի ֆութպոլի աղջկանց բաժակի մրցաշարքի տիտղոսին` աւարտականին 6-0 արդիւնքով յաղթելէ ետք Արապի Թրիփոլիին:


