Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը կը հաղորդէ, որ 30 օգոստոսին Հայաստանի ֆութպոլի երիտասարդական հաւաքականը (21 տարեկանէն վար) պիտի սկսի մարզական հաւաքի մը ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ` պատրաստուելու համար Իսլանտայի եւ Պիելոռուսիոյ դէմ տեղի ունենալիք Եւրոպայի 21 տարեկանէն վար ախոյեանութեան զտումի մրցաշարքին:
Հայաստան զտումի իր առաջին մրցումը պիտի կատարէ 3 սեպտեմբերին` Ռէյքիուիքի մէջ հիւրը ըլլալով Իսլանտայի:
Հայաստանի գլխաւոր մարզիչ Աբրահամ Խաշմանեան հրապարակեց անունները հետեւեալ ֆութպոլիստներուն, որոնք մաս պիտի կազմեն Հայաստանի երիտասարդական հաւաքականին (Արտեոմ Սիմոնեան խումբին կը միանայ Իսլանտայի մէջ).
Բերդապահներ.- Արթուր Թորոսեան (Բանանց) եւ Ալպերթ Օհանեան (Փիւնիկ):
Յետսապահներ.- Գրիգոր Յովհաննիսեան (Փիւնիկ), Արամ Շահնազարեան (Բանանց), Դաւիթ Մարիքեան (Շիրակ), Վասպուրակ Մինասեան (Փիւնիկ) եւ Ալեն Համբարձումեան (Գանձասար):
Միջնապահներ.- Կարէն Մուրատեան, Դաւիթ Յակոբեան (Շիրակ), Գագիկ Պօղոսեան, Ղուկաս Պօղոսեան (Փիւնիկ), Աղուան Պապիկեան (Ուլիս), Արամ Լոռեցեան, Նայիրի Մինասեան (Բանանց), Տիգրան Բարսեղեան (Միքա), Գոռ Մալաքեան (Ալաշկերտ) եւ Արտեոմ Սիմոնեան (Զենիթ Ս. Փեթերսպուրկ, Ռուսիա):
Յառաջապահներ.- Սարգիս Պալոյեան (Փիւնիկ) եւ Վարդան Պօղոսեան (Մուրսիա Բ. Սպանիա):


