Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Արի Տուն-2014» Վերադարձ Ինքնութեանը, Տիգրանակերտցիները Հայաստանով Են Ապրում……

August 20, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

Պատրաստեց` ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ

0820_diarbekir-2ՃԱՆԱՆ ԷՔԻՆՃԻ.- Հայրիկիս մայրիկն է ինձ պատմել հայի ծագում ունենալուս մասին: Հինգ տարեկան էի այդ ժամանակ: Նախնիներս Շապին Գարահիսարից են: Տատիկս մանրամասնօրէն պատմում էր, թէ ինչպէ՛ս էին թուրքերը հայերին Շապին Գարահիսարից տեղահան անում եւ կոտորում, սակայն նրանց յաջողուել է փրկուել: Սիրեցի շատ Հայաստանը, արտասովոր գեղեցկութիւն ունի: Ամէն ինչ այստեղ իմ պատկերացրածից էլ աւելի գեղեցիկ է. իր քաղաքակրթութեամբ եւրոպական ոչ մի երկրի չի զիջում: Հաւանել եմ Հանրապետութեան հրապարակը, Կասկադը, Մայր Հայաստանի արձանը: Հայկական կերակուրներն էլ համտեսեցի, որոնք շատ համեղ էին: Դեռ փոքրուց ցանկացել եմ գալ եւ տեսնել Հայաստանը: Այն իմ ամենամեծ երազանքն է եղել:

0820_diarbekir-1ՄՈՒՍԱ ԱԼՓ- Այն ժամանակ ռատիոյով շատ էին խօսում հայերի մասին: Հայրս միշտ հետեւում էր այդ հաղորդումներին եւ պատմում մեզ: Նա է տեղեկացրել, որ հայ ազգը դաժան կոտորածների է ենթարկուել թուրքերի կողմից. մենք ազդւում էինք հօրս պատմածներից: «Մենք ցեղասպանուած ընտանիքների սերունդներն ենք», ասում էր նա, «մենք Սասունից ենք եկել: Եւ հիմա պէտք է շարունակենք պահել մեր ընտանիքների արմատները»:

Առաջին անգամ լինելով Հայաստանում` իմ երազած հայրենիքը տեսայ, երջանիկ եմ, որ հայրենի հողի վրայ եմ: Իսկ Հայաստանի սփիւռքի նախարարութեանը բոլորս մեր սրտանց շնորհակալութիւնն ենք յայտնում, որ Հայաստանը տեսնելու բացառիկ հնարաւորութիւն տուեց: Սփիւռքահայերի հանդէպ նախարարութեան որդեգրած քաղաքականութիւնը ուղղակի գովասանքի է արժանի:

ՌԻՀԱՆ ԱՔԿԻՒՆ.- Մայրիկիս կողմը ծագումով քիւրտ է եղել, իսկ հայրիկիս կողմը` հայ: Նրանք թուրքական Սիլվան գիւղում էին ապրում, ատաղձագործութեամբ էին զբաղւում, փայտ մշակում: Առաջին անգամ եմ լինում Հայաստանում, յուզմունքս այդ առումով անբացատրելի է: Այստեղ գտնուելու օրերին աւելի կապուեցի Հայաստանին: Բազմիցս փորձեր եմ արել գալու, տեսնելու պատմական հայրենիքս, բայց չի ստացուել: Երբ իմացայ, որ Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը հայրենասիրական նման ծրագիր ունի, միանգամից համաձայնութիւնս տուեցի` մասնակցելու «Արի տուն» ծրագրին: Ծիծեռնակաբերդ այցելելիս շատ ազդուեցի. աչքերիս առջեւ յայտնուեցին այն բոլոր պատկերներն ու պատմութիւնները, որոնք կարդացել էի Հայոց ցեղասպանութեան մասին, որոնց մասին պատմել էին ծնողներս:

ՍԵԼԻՄ ԱԿԹԱՇ.- Ես արմատներով Սասունից եմ: Նախնիներս այնտեղ ատաղձագործութեամբ են զբաղուել: Մինչեւ տասնվեց տարեկան դառնալս ծնողներս, անվտանգութիւնից ելնելով, ինձ չէին ասում, որ հայ եմ: Ընտանիքով որոշել էինք, որ ուսումս Հայաստանում պէտք է շարունակեմ: Եկայ Հայաստան, եւ աւելի ամրապնդուեց այդ միտքը, քանի որ հնարաւորութիւն ունեցայ մօտիկից ծանօթանալու այստեղի ուսումնական հաստատութիւնների պայմաններին: Ուզում եմ հայոց պատմութիւն ուսումնասիրել: Առաջին քայլը, որ պէտք է անել, հայերէնը սովորելն է: Բառերով չի ստացուի նկարագրել զգացողութիւններս ու ապրումներս Հայաստանից. դրանք հոգումս են կուտակուել: Այս ընթացքում կարողացայ Երեւանում եւ Աշնակ գիւղում գտնել ազգականներիս, որի համար ուրախ եմ շատ:

ՄՈՒՍԹԱՖԱ ԻԼՀԱՆ.- Ճիշդ է` անունս Մուսթաֆա է, բայց կնքուելուց յետոյ հայկական անուն կրեցի` անուանուելով Ստեփան, որի համար հպարտ եմ: Ազգականներս հայոց ջարդերի ժամանակ պատսպարուել են Հալէպի տարածքում, նրանց մի մասը կենդանի մնաց, միւսներն էլ նահատակուեցին թուրքերի կատարած ոճրագործութիւնից: Ծնողներս ինձ պատմել են, թէ ի՛նչ արհաւիրքով է անցել հայ ժողովուրդը: Այստեղ մեզ հարազատի պէս են ընդունում, մօտենում են, ծանօթանում, հարցուփորձ անում, ինչից շատ ենք ոգեւորւում: Հայաստանն ինձ համար զարգացած, մաքուր երկիր է: Իմանալով, որ Հայաստան գալու հնարաւորութիւն ունեմ, առանց վարանելու` որոշեցի գալ:

 

 

Նախորդը

«Ֆըրաթ» Մուսուլի Ողբերգութիւնը Հայոց Ցեղասպանութեան Կը Նմանցնէ

Յաջորդը

Տիգրանակերտէն Երկու Թաքուն Հայեր Մկրտուեցան Էջմիածնի Մէջ

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.