8-14 սեպտեմբերին Թաշկենտի մէջ տեղի պիտի ունենայ աշխարհի ըմբշամարտի ախոյեանութիւնը:
Այս ախոյեանութեան նախօրեակին, ըմբշամարտի միջազգային ֆետերասիոնը (ՖԻԼԱ) հրապարակեց իւրաքանչիւր դասակարգի առաջին 20 զօրաւորագոյն ըմբիշներուն վարկանշային ցուցակը:
Վերջին շրջանին միջազգային մրցաշարքերուն ունեցած գերազանց ելոյթներուն շնորհիւ, յունահռոմէական ոճի ըմբշամարտի Հայաստանի հաւաքականի ներկայացուցիչները կը պահեն իրենց յառաջատար դիրքեր:
Ստորեւ` անոնց գրաւած դիրքերը.
59 ՔԿ
6-րդ` Ռոման Ամոյեան (Հայաստան)
8-րդ` Էտուարտ Բարսեղեան (Լեհաստան)
16-րդ` Կարէն Ասլանեան (Հայաստան)
8-րդ` Արամ Ջուլֆալակեան (Հայաստան)
71 ՔԿ
19-րդ` Վարշամ Բորեան (Հայաստան)
75 ՔԿ
3-րդ` Արսէն Ջուլֆալակեան (Հայաստան)
85 ՔԿ
7-րդ` Արթուր Շահինեան (Հայաստան)
8-րդ` Մաքսիմ Մանուկեան (Հայաստան)
96 ՔԿ
Առաջին` Արթուր Ալեքսանեան (Հայաստան)


