Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Զուարթնոց»-ը Կարող Է Հանուել Եունեսքօ-ի Համաշխարհային Ժառանգութեան Ցանկից

June 21, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

55239Յունիսի 14-ին մէկ օրով վարձակալուել էր «Զուարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը, որը տրամադրուել էր ինչ-որ փակ միջոցառման համար: Դրանից մէկ օր առաջ «Ֆէյսպուք»-ում զբօսավարներից մէկը տարածել էր լուսանկարներ` «քորփորաթիւ փարթի»-ի պատրաստութեան մասին: Միջոցառման համար օգտագործուել է ոչ միայն խոտածածկ տարածութիւնը, այլեւ Զուարթնոցի տաճարի աւերակների` սիւների յետին հատուածը, որտեղ տեղադրուել են մետաղական յարմարանքներ` պաստառն ամրացնելու համար:

Սիւների հարեւանութեամբ էլ` գետնին, դրուել են տարբեր սարքաւորումներ: Խոտածածկին կրկին մետաղական կազմածներով մեծ վրան է պատրաստուել: Ինչպէս երեւում է լուսանկարներում, տարբեր տեղերում առկայ է ռուսական «Թրոյքա տիալոկ» ընկերութեան անունը` նոյնիսկ մեծ գրութեամբ:

DSC_0177«Փարթին» փակ է եղել, որին միայն մասնակցել են հրաւիրուած անձինք: Այդ օրը զբօսաշրջիկների խմբեր են գնացել արգելոց-թանգարան, սակայն բոլորն էլ ստիպուած են եղել հեռանալ դարպասների մօտից:

Hetq_Zvartnots_--11Խնճոյք Տաճարում` Զուգարանները
Վերանորոգելու Դիմաց

Hetq_Zvartnots«Զուարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորեանն ասում է, թէ տեղեակ չէր` ով է եղել խնճոյքի կազմակերպիչը: Նշում է, որ կառավարութեան կողմից է եղել, հայ եւ ռուս բարեգործներ էին: Փոխարէնը գիտի, որ այդ միջոցառումն անցկացնելու դիմաց արգելոց-թանգարանի կենտրոնական 4 սանհանգոյցներն են վերանորոգել: «Էս ամբողջ տարածքում երկու հաւաքարար ունենք, որ ամէն մի գնացողի յետեւից դոյլը վերցրած վազում էին` ինձանից բռնած: Հո մենք կրակը չե՞նք ընկել: Էս որերո՞րդ դարն է», ասում է նա: Յետոյ աւելացնում է, որ 29 տարի աշխատում է այդտեղ, չի թողնում, որ մի ծիտ «թռվռայ», ինքն է մշակում ծառերը, հսկում տեղանքը, ու վստահեցնում է, որ այդ միջոցառումից յետոյ ոչ մի քար չի վնասուել: Նաեւ զարմանում է, թէ ինչո՛ւ է այդպիսի աղմուկ բարձրացել: Ասում է` դրա փոխարէն թող աղմկողները գնան եւ իրեն օգնեն յուշարձան պահպանելու գործում: «Էսօր մէկը սանհանգոյցն է արել, միւսն էլ ցանկապատը կ՛անի»,  ասում է Վ. Գրիգորեանը:

Նախարարութիւնը Յայտնում Է

Մշակոյթի նախարարութեան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրէն Վլադիմիր Պօղոսեանը «Հետք»-ի հետ հեռախօսազրոյցում ասաց, որ մայիսի 27-ին «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի հետ կնքել են պայմանագիր: Այն ստորագրել է ընկերութեան տնօրէն Էդգար Մանուկեանը: «Պայմանագրի առարկան հետեւեալն է. ընկերութիւնը` «Քեմփ վենչուրս»-ը, պարտաւորւում է կատարել «Զուարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում գտնուող զբօսաշրջիկների այցելութեան սրահի սանհանգոյցների վերանորոգման աշխատանքներ, իսկ մենք պարտաւորւում ենք դրա դիմաց տարածքը տրամադրել` միջոցառումը կազմակերպելու եւ անցկացնելու համար», նշում է Վլ. Պօղոսեանը:

IMG_3227-fՄիջոցառումն, ըստ նրա, հայ եւ ռուս գործարարներին էր նուիրուած: Ասում է` կազմակերպիչներն էին նախատեսել Զուարթնոցում միջոցառում անցկացնել: Դիտարկմանը, թէ Զուարթնոցն ընդգրկուած է ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում, նախարարութեան աշխատակիցը նշում է. «Զուարթնոց»ի հնավայրը, այո՛, դուք ճիշդ էք, ընդգրկուած է ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան պահպանութեան ցանկում, բայց բուն միջոցառումը տեղի է ունեցել, եթէ ճշդել էք, ստեղծագործողի տան դիմացի հարթակում, վրանների մէջ»: Իսկ մեր յաւելմանը, թէ պաստառն էին փակցրել սիւների յետեւում, նա պատասխանում է. «Հա՛, հիմնականում 3D-ով նախատեսւում էր տաճարին բնորոշ պատկերներ ցուցադրել եւ այլն, եւ այլն»:

Hetq_Zvartnots_--12Պօղոսեանի փոխանցմամբ, տարածքի վարձակալման մէկ օրուայ գինը 700,000 դրամ է (շուրջ 1750 տոլար): Իսկ սանհանգոյցների (ներքեւի նկարում) վերանորոգման համար, ՊՈԱԿ-ի տնօրէնի հաւաստիացմամբ, աւելին է ծախսուել:

Վերջինս նաեւ թուարկում է պայմանագրով նախատեսուած կէտերը, ըստ որոնց, վարձակալը տարածքը պէտք է պահի մաքուր վիճակում, իր գործողութիւններով պէտք չէ խանգարի արգելոց-թանգարանի բնականոն աշխատանքը, տարածքի յուշարձաններին պատճառած վնասի դէպքում փոխհատուցում պիտի կատարի եւ այլն: Խնդրեցինք մանրամասնել, թէ ի՛նչ է ենթադրում «բնականոն աշխատանքը», Պօղոսեանն ասաց. «Տարածքի բանուորը, եթէ աշխատանք է իրականացնում, ծառերի ջրման կամ բարեկարգման աշխատանք, [վարձակալը] չասի, թէ դուք ինչի էք էդտեղ»:

Սակայն շեշտենք, որ, ըստ մեր տեղեկութիւնների, տարածքը փակ է եղել ոչ միայն զբօսաշրջիկների, այլեւ հէնց արգելոց-թանգարանի աշխատակիցների համար: Այդ մասին «Հետք»-ի հետ զրոյցում ասացին աշխատակիցներից երեքը, որոնց շահերից ելնելով` անունները չենք նշում:

Ներկայացնենք նրանից մէկի հետ «Հետք»-ի կարճ զրոյցը.

– Միջոցառում ա եղել այստեղ, իրանց տօնն էր, ինչ էր, մեզ ստեղ չեն թողել, կողմնակի մարդ չի եղել, մենակ իրանք են եղել:
– Հայեր չե՞ն եղել:
– Չէ՛, չէ՛, ոչ մէկ:
– Դէ, հայերից ներկայացուցիչ…
– Հա, նախարարութիւնից մարդ է եղել:
– Մշակոյթի՞:
– Հա՛, ընենց կողմնակի մարդ չի եղել:
– Իսկ ինչի՞ ձեզ չեն թողել, իրանց ի՞նչ պիտի անէիք:
– Ոչ մի բան, իրանք հանգիստ… ճաշկերոյթ են արել:

Ամսի 16-ին, այն բանից յետոյ, երբ ընկերային ցանցերում բողոքի մեծ ալիք բարձրացաւ այս «քորփորաթիւ փարթի»-ի շուրջ, ՊՈԱԿ-ի կայքում, այսպէս կոչուած, պարզաբանող տեղեկութիւն յայտնուեց: Դրանում նշւում է, թէ ՊՈԱԿ-ն իր կանոնադրութեամբ հաստատուած յուշարձանի հանրահռչակման գործառոյթն իրականացնում է նաեւ բաց եւ փակ միջոցառումների միջոցով: Դրանք, ըստ յայտարարութեան, իրականացւում են ՊՈԱԿ-ի միւս արգելոց-թանգարաններում նոյնպէս, իսկ միջոցառումների քաղաքականութիւնը որոշում է ՊՈԱԿ-ը` համաձայնեցնելով լիազօր մարմինի հետ: Նշուել է նաեւ, որ Զուարթնոցում փակ միջոցառում է եղել նաեւ յունիսի 7-ին: Ըստ կայքի, «փակ» օրերի փոխարէն` արգելոց-թանգարանն աշխատել է այլ օրեր, ինչի մասին նախապէս իրազեկել են տնտեսութեան  նախարարութեան զբօսաշրջութեան վարչութեանը, ինչպէս նաեւ` յայտնել համացանցով:

Hetq_Zvartnots_--4«Քեմփ Վենչուրս»-ը Հերքում Է

«Քեմփ վենչուրս»-ի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյեանը «Հետք»-ի հետ զրոյցում ասաց, թէ իրականութեանը չի համապատասխանում Վլ. Պօղոսեանի ասածը, թէ կազմակերպիչը եղել է իրենց ընկերութիւնը: «Քեմփ վենչուրս»-ը հանդիսացել է թեքնիք կապալառու, եւ իր պարտականութիւնը կայացել է միջոցառման վրանը կազմելը, եւ դա տեղի է ունեցել «Զուարթնոց»-ի տաճարի յարակից տարածքում` յուշարձանի կողքը, բայց` ոչ յուշարձանի տարածքում»,  նշում է նա: Իսկ հարցին, թէ ինչո՞ւ է նախարարութեան աշխատակիցը նշել իրենց ընկերութեան անունը` որպէս պայմանագիր ստորագրող կողմի, Անուշ Բեղլոյեանն ասաց. «Կա՛մ ինքն ապատեղեկացուած է, կա՛մ ես չեմ կարող մեկնաբանել նման յայտարարութիւնը: Ես` որպէս ընկերութեան աշխատակից, կարող եմ ասել, որ «Քեմփ վենչուրս»-ը վարձուել է արտասահմանեան ընկերութեան կողմից որպէս վրան կազմող: «Քեմփ վենչուրս»-ի աշխատակիցները ներառուած չեն եղել միջոցառման կազմակերպմանը եւ միջոցառմանը»:

Hetq_Zvartnots_--5Նա, սակայն, հրաժարուեց ասել, թէ ո՛վ է միջոցառման կազմակերպիչը` համարելով, որ իրաւասու չէ, չի կարող բացել պատուիրատուների գաղտնիքը:

Նշենք, որ «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ն հիմնադրուել է 2007 թ. եւ «Սքուլ վենչուրս» ՓԲԸ-ի իրաւայաջորդն է: «Քեմփ վենչուրս»-ը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացնողներից մէկն է, իսկ վերջինիս հեղինակն ու գլխաւոր հովանաւորը, ինչպէս յայտնի է, գործարար «Թրոյքա տիալոկ»-ի նախկին սեփականատէր Ռուբէն Վարդանեանն է:

Զուարթնոցը Համաշխարհային Ժառանգութիւն Է

Զուարթնոցի տաճարը կառուցուել է կաթողիկոս Ներսէս Տայեցի Երրորդի օրօք` 643-652 թթ.: 2000 թ. այն ընդգրկուել է ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում (1011 համարի ներքոյ. այս համարով գրանցուել են նաեւ Էջմիածնի մայր տաճարը, Ս. Հռիփսիմէ, Ս. Գայեանէ, Ս. Շողակաթ եկեղեցիները` իբրեւ մէկ ընդհանուր արժէք): Այստեղ չափանիշներից մէկը համարւում է այն, որ տուեալ կառոյցը մարդկային ստեղծագործ մտքի գլուխ գործոց է: Մինչդեռ այսօր Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը պատրաստ է ընդամէնը 700,000 դրամով սրբավայր-արգելոցը տրամադրել միջոցառումների համար, այդ թւում` հարսանեաց արարողութիւնների (խօսքը ոչ միայն ծիսակարգային արարողութիւնների, այլեւ կերուխումի մասին է): Փաստօրէն, մշակոյթի նախարարութիւնը սրբավայրը հաւասարեցնում է ճաշարանի մակարդակի (ընդ որում` բարձրակարգ ճաշարաններն աւելի թանկ են) եւ դրա տարածքը դիտարկում իբրեւ կերուխում-փարթիներից փող աշխատելու լաւ միջոց:

Հայաստանում` արտաքին գործերի նախարարութեան կազմում, գործում է ԵՈՒՆԵՍՔՕ-ի գործերով ազգային յանձնաժողով, որի նախագահը արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանն է: Յանձնաժողովի գլխաւոր քարտուղարը Վահրամ Կաժոյեանն է: Վերջինս մեզ հետ հեռախօսազրոյցում ասաց, որ առանց թոյլտուութեան չի կարող պատասխանել հարցերին եւ խորհուրդ տուեց հարցերն ուղարկել գրաւոր:

Կառավարութեան մեր աղբիւրի փոխանցմամբ, եթէ ԵՈՒՆԵՍՔՕ-ն իմանայ նման միջոցառման մասին, ապա առանց վարանելու, յուշարձան-արժէքը կը հանի համաշխարհային ժառանգութեան ցանկից: Իսկ դրա համար մշակոյթի նախարարութիւնը ջանք ու եռանդ չի թափում իր գործելաոճով. աւելի՛ն, նախարարը երեւի նոյնիսկ բնական կ՛ընդունի դա: Գուցէ այդ դէպքում հնարաւորութիւններն աւելի շատանան այդ տարածքում, ասենք, մի լաւ «քլապ» բացելու համար:

Յ. Գ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ն այսօր (17 յունիս) հասցրել է «աւետել», որ վաղը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն աշխատելու է մինչեւ 17:00-ն: Բանն այն է, որ նախատեսուած է փակ միջոցառում Հարաւարեւելեան Եւրոպայի եւրոպական տարեկան համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած հիւրերի համար:

 

«Հետք»

Լուսանկարները` ԿԱՏԱՐ ԹԱՍԼԱՔԵԱՆԻ,
ՆԱՐԵԿ ԱԼԵՔՍԱՆԵԱՆԻ, ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆԻ

 

Նախորդը

Քրիստափոր Քոլոմպոսին Նաւը Գտնուա՞ծ

Յաջորդը

Նիւ Եորքի ՍՆԱՎ-ի Հիւրերը` Արտա Եւ Հրայր Ճէպէճեաններ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.