Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայկական Հողահաւաքի Մոռացուած Էջը. Դովեղ-Քամառլու. Հայ-Ազրպէյճանական Բախում 1984-ի Աշնանը

March 24, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ես դպրոցական էի եւ այսօրուայ պէս յիշում եմ. գիւղ էին եկել Մոսկուայից ուղարկուած մարդիկ, ովքեր մեր եւ հարեւան ազրպէյճանական գիւղի միջեւ սահմանն էին ճշդում: Դա հաւանաբար 1984 թուականի ուշ աշունն էր կամ 1985-ը: Մեր գիւղը` Դովեղը, գտնւում է Հայաստան-Վրաստան-Ազրպէյճան եռանկիւնում եւ սահմանակից է Քամառլուին: Ազրպէյճանական այս գիւղի հետ Դովեղն ունի շուրջ 13 քմ. երկարութեամբ սահման:

Խորհրդային Միութեան ներսում սահման ասուածը յարաբերական էր: Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ազրպէյճանի հետ վարչական սահմաններ գոյութիւն ունէին, բայց այդ սահմանները անցնելիս դու կարիք չունէիր անձնագիր ցոյց տալ եւ ոչ էլ հսկիչ-անցագրային կէտ կար: Վրացական կամ ազրպէյճանական տառերը եւ գրութիւնները կարդալով միայն կը հասկանայիր, որ Խորհրդային Հայաստանում չես:

Յիշում եմ` պապս էր պատմում, որ 1918-1920-ին` Առաջին հանրապետութեան շրջանում, Դովեղ-Քամառլու հատուածում, հայ-ազրպէյճանական բախումներ են եղել: Ես ազրպէյճանցիներին յիշում եմ շատ փոքր տարիքից: Պապիս ազրպէյճանցի ծանօթներն էին գալիս մեր տուն: Հայրս եւս ունէր ազրպէյճանցի ծանօթներ: Գրեթէ ամէն օր Քամառլուի ազրպէյճանցիները, հիմնականում` կանայք, իրենց աւանակներին մրգեր ու բանջարեղէն բարձած, մեր գիւղով անցնելով, հասնում Նոյեմբերեան քաղաքի շուկայ, որտեղ վաճառում էին իրենց բերքը: Յետդարձի ժամանակ նրանք իրենց աւանակներին կապում էին մեր գիւղի զբօսայգու երկաթեայ ցանկապատին, մտնում խանութ եւ գնումներ կատարում: Հիմնականում շաքար էին գնում մեծ քանակութեամբ: Խորհրդային Ազրպէյճանում հաւանաբար շաքարի պակաս կար:

Մեր եւ ազրպէյճանցիների յարաբերութիւնները միանշանակ չէին: Մի կողմից մենք ապրում էինք միմեանց մէջ` այսօր գոյութիւն չունեցող Խորհրդային Միութիւն կոչուող երկրում, հետեւաբար նոյն պետութեան քաղաքացիներ էինք: Մենք ազրպէյճանցիներին անուանում էինք թուրք: Հիմա էլ ենք անուանում թուրք: Միւս կողմից` միշտ էլ մեր եւ ազրպէյճանցիների միջեւ լարուածութիւն կար: Մեր գիւղին պատկանող շուրջ 1800 հեկտար անտառը իրականում օգտագործում էին ազրպէյճանցիները: 1984-ի աշնանը մեր եւ ազրպէյճանցիների յարաբերութիւնները չափազանց լարուեցին, անտառի պատկանելիութեան վէճի պատճառով գրանցուեցին բախումներ, որոնց  ընթացքում մի քանի մարդ վնասուածքներով  տեղափոխուեցին հիւանդանոց: Խորհրդային մամուլը որեւէ բառ չգրեց այդ բախումների մասին. ազգամիջեան խնդիրների մասին գրելը թապու էր: Փոխարէնը` այդ բախումների մասին հաղորդումներ պատրաստեցին «Ամերիկայի Ձայն» եւ «Ազատութիւն» ռատիոկայանների հայկական ծառայութիւնները, որոնց հեռարձակումները գաղտնի կերպով ունկնդրողներ կային:

1984-ի աշնանը արձանագրուած հայ-ազրպէյճանական բախումներից տուժածներից մէկը Խորհրդային Հայաստանի վարչապետի տեղակալ Վլատիմիր Մովսիսեանն էր: Նա իր յուշերի գրքում, որը կրում է «Հողի ճակատագրով» խորագիրը, մանրամասն գրում է Դովեղ-Քամառլու բախումների մասին: Տեղացիները եւս յիշում եւ պատմում են այդ դէպքը:

Դովեղի անտառների չորս աղբիւրներից ազրպէյճանցիները ջուր տանելու նպատակով ջրատար էին կառուցել: Դա այնպիսի լարուածութիւն էր առաջ բերել, որ 1984 թ. հոկտեմբերին Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարէն Դեմիրճեանը Մոսկուայում հանդիպել էր Ազրպէյճանի առաջնորդ Քեամրան Պաղիրովի հետ եւ պայմանաւորուել, որ ջրատարի հարցը տեղում ուսումնասիրուի: Հայկական կողմից պատասխանատու էր նշանակուել Մովսիսեանը, ազրպէյճանական կողմից` վարչապետի տեղակալ Ռասիզատէն:

Հարցը կարգաւորելու նպատակով Մովսիսեանը եւ Ռասիզատէն հանդիպում են Իջեւանում, ապա Նոյեմբերեանով հասնում Դովեղի անտառներ: Նրանց ուղեկցում էին նաեւ տեղական այլ պաշտօնեաներ: «Մեքենան, որի մէջ ես եւ Ռասիզատէն էինք, կանգ առաւ աղբիւրի մօտ, որտեղ ազրպէյճանցիները եռանդով շարունակում էին շինարարական աշխատանքները: Երբ մենք աղբիւրից բարձրացանք անտառի բացատը, չորս կողմից մի հսկայական վոհմակ, զինուած մահակներով, յարձակուեց մեզ վրայ: Այնուհետեւ հայերիս առանձնացրին եւ մի քանի քիլոմեթր քշելով (բառիս բուն իմաստով) բերեցին Քամառլու տանող ճանապարհի խաչմերուկը: Եւ այստեղ մեր դէմ դուրս եկան հինգ բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում մահակներով, եղաններով, կացիններով զինուած մարդիկ էին… Սկսուեց մի խայտառակ իրարանցում, քաշկռտուք, վայնասուն: Ծեծկռտուքից անմասն չմնացի նաեւ ես` ստանալով լուրջ մարմնական վնասուածքներ: Ապա բռնի ուժով մեզ նստեցրին բեռնատար մեքենաների խցիկներում եւ բաց պատուհաններից քարերի, մահակների ու բռունցքների հարուածների տակ, բերեցին Քամառլու: Տարան ակումբ, բարձրացրին բեմ եւ յայտարարեցին, որ մեզ այստեղից բաց չեն թողնի, մինչեւ փաստաթուղթ չստորագրենք, որ այդ հողերն ազրպէյճանական են: Սեղանին դրեցին թուղթ ու գրիչ եւ կացին` ասելով, որ եթէ չստորագրեմ, վիզս կտրելու են: Իրենց լեզուով ասացի, որ իրենցից չեմ վախենում եւ չեմ ստորագրելու», գրում է Վլատիմիր Մովսիսեանը իր յուշերում:

Դովեղի անտառում եւ Քամառլու գիւղում Մովսիսեանից  բացի ծեծի են ենթարկւում նաեւ նրան  ուղեկցող միւս հայ պաշտօնեաները: Իրադրութեան հանդարտեցումից յետոյ Մովսիսեանին եւ նրան ուղեկցող միւս հայերին բաց են թողնում: Այդ ընթացքում Դովեղում եւ ամբողջ Նոյեմբերեանում լուր է հասնում, որ` «թուրքերը Մովսիսեանին ու միւս հայերին սպաննում են»: Գիւղացիները վերցնում են իրենց որսորդական զէնքերը եւ շարժւում դէպի Քամառլու: Արիւնալի թուացող բախումը հնարաւոր է լինում կանխել:

«Երեւանում մի քանի օր հիւանդանոցում պառկելուց յետոյ եկայ Կենտկոմ եւ Կարէն Սերոբիչին (Դեմիրճեան) պատմեցի կատարուածի մասին: Չեմ կարող մոռանալ, որ պատմածս լսելուց յետոյ նա շուռ եկաւ եւ անձայն արտասուեց: Ես առաջին անգամ էի նրա աչքերում արցունքներ տեսնում», յիշում է Մովսիսեանը:

Այս միջադէպի արձագանգը հասնում է Մոսկուա: Խորհրդային Միութեան առաջնորդներից Եկոր Լիկաչովը Մովսիսեանին հրաւիրում է Մոսկուա` մանրամասների մասին տեղեկանալու նպատակով: Հայ-ազրպէյճանական բախումից յետոյ Հայաստան է այցելում Ազրպէյճանի առաջնորդ  Պաղիրովը եւ կատարուածի համար ներողութիւն խնդրում:

Դովեղում արձանագրուած միջադէպից յետոյ Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ կատարւում է վարչական սահմանների յստակեցում Նոյեմբերեանից մինչեւ Մեղրի: Ընդունւում է փաստաթուղթ, որը վերնագրուած էր «Հայկական ԽՍՀ եւ Ազրպէյճանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Հայաստանին են անցնում Դովեղի անտառները, արօտավայրեր Սիսիանում, Բարդի շրջանի Թաղիլար գիւղի տարածքը, 7-րդ դարի Ոսկեպարի եկեղեցին եւ այլ տարածքներ, ընդհանուր առմամբ` գրեթէ 15 հազար հեկտար:

Այս տարի լրանում է Դովեղ-Քամառլու հատուածում արձանագրուած հայ-ազրպէյճանական բախումների 30 տարին: Մի քանի օր առաջ հերթական անգամ շրջեցի Հայաստանին վերադարձուած այդ անտառներում: Հայաստանի բնութիւնը արթնանում է: Ծառերը ծաղկում են, հողը` շնչում:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

Կիրակնօրեայ Խօսքը. Մեր Ուրախութենէն Չզրկե՛նք Երկնաւոր Հայրը…

Յաջորդը

Թուրքիոյ Անպարկեշտ Սպառնալիքը Սուրիոյ` Հնագոյն Գերեզմանի Մը Հարցով

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.