Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, Պայէրն Միւնիխ աւելի ամրապնդեց իր դիրքը, երբ 7-0 արդիւնքով ջախջախիչ յաղթանակ մը արձանագրեց Վերտըր Պրեմընի դաշտին վրայ: Ֆրանք Ռիպերի նշանակեց երկու կոլ (38-րդ եւ 82-րդ):
3-րդ դիրքին վրայ գտնուող Պորուսիա Տորթմունտ կրեց այլ պարտութիւն մը այս անգամ իր հիւրէն` Պայէր Լեւերքուզընէն (2-րդ)` 1-0 արդիւնքով: Մրցումին միակ կոլը նշանակուեցաւ 82-րդ վայրկեանին` շնորհիւ Սոն Հէունկ-Մինի:
Նշենք, որ այժմ Պայէրն ունի 47 կէտ, Լեւերքուզըն` 37, իսկ Տորթմունտ` 31:
Ինչ կը վերաբերի Անգլիոյ մրցումներուն, Մանչեսթըր Եունայթըտ իր կարգին դարձեալ նուազագոյն հաշուով կրեց այլ պարտութիւն մը իր հիւրէն` Նիւքասըլէն: Աւելի քան 75 հազար համակիրներու ներկայութեան, Եոհան Քապայէ նշանակեց Նիւքասըլի եւ մրցումին միակ կոլը (61-րդ):
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Արսենալ, 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրելէ ետք իր հիւրին` Էվըրթընի հետ ունեցաւ 35 կէտ:
Լիվըրփուլ, 4-1 արդիւնքով յաղթելէ ետք Ուեսթ Համի, բարձրացաւ 2-րդ դիրք` իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցելով Չելսին (3-րդ), որ 3-2 արդիւնքով պարտուեցաւ Սթոքէն:
Ստորեւ` շաբաթավերջին մրցումներուն արդիւնքները.
| ԱՆԳԼԻԱ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Մանչեսթըր Եունայթըտ – Նիւքասըլ | 0-1 |
| Քրիսթալ Փալաս – Քարտիֆ | 2-0 |
| Լիվըրփուլ – Ուեսթ Համ | 4-1 |
| Սաութհեմփթըն – Մանչեսթըր Սիթի | 1-1 |
| Սթոք Սիթի – Չելսի | 3-2 |
| Ուեսթ Պրոմուիչ – Նորուիչ | 0-2 |
| Սանտըրլենտ – Թոթենհամ | 1-2 |
| Ֆուլհեմ – Ասթոն Վիլա | 2-0 |
| Արսենալ – Էվըրթըն | 1-1 |
|
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ |
ԺԱՄ |
| Սուանզի – Հալ Սիթի | 22:00 |
|
ԻՏԱԼԻԱ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Պոլոնիա – Եուվենթուս | 0-2 |
| Լիվորնօ – Ա. Սէ. Միլան | 2-2 |
| Նափոլի – Ուտինեզէ | 3-3 |
| Ա. Էս. Ռոմա – Ֆիորենթինա | 2-1 |
| Քալիարի – Ճենովա | 2-1 |
| Հելաս Վերոնա – Աթալանթա | 2-1 |
| Սամտորիա – Քաթանիա | 2-0 |
| Սասուոլօ – Քիեւօ Վերոնա | 0-1 |
| Թորինօ – Լացիօ Ռոմա | 1-0 |
| Ինթեր Միլան – Փարմա | 3-3 |
|
ԳԵՐՄԱՆԻԱ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Նիւրեմպերկ – Մայնց-05 | 1-1 |
| Մէօնշընկլատպախ – Շալքէ | 2-1 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Հոֆընհայմ | 1-2 |
| Համպուրկ – Օկզպուրկ | 0-1 |
| Շթութկարթ – Հանովըր-96 | 4-2 |
| Վերտըր Պրեմըն – Պայէրն Միւնիխ | 0-7 |
| Պորուսիա Տորթմունտ – Պայէրն Լեւերքուզըն | 0-1 |
| Ֆրայպուրկ – Վոլֆսպուրկ | 0-3 |
| Պրաունսուեկ – Հերթա Պերլին | 0-2 |
|
ՖՐԱՆՍԱ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Մարսէյ – Նանթ | 0-1 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Սոշօ | 5-0 |
| Լորիան – Ռենն | 2-0 |
| Ռեմ – Նիս | 1-0 |
| Վալանսիեն – Կենկան | 1-1 |
| Պորտօ – Լիլ | 1-0 |
| Պասթիա – Լիոն | 1-3 |
| Թուլուզ – Մոնփելիէ | 1-1 |
| Մոնաքօ – Աժաքսիօ | 1-0 |


