Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

88-ը, Աղջիկն Ու Դաշնամուրը

December 7, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Marine712Դեկտեմբերի 7-ից օրեր առաջ մեր դասարան մտաւ դասղեկը: Ես երկրորդ դասարան էի: Այդ ժամանակ դասղեկը վերերկրային արարած էր ինձ համար: Նրա ասած ամէն բառը կնքում էի իմ մտքում: Մեր դասղեկի ձեռքին սեւ, փայլուն թղթեր էին: Այդ թղթերի վրայ սպիտակ տառեր էին, յանգաւորուած բառեր: Նա խնդրեց մեր դասարանի աւագին մեզ բաժանել դրանք: Ինչպէս ծարաւ մարդը կը խմէր ջուրը, այդպէս էլ մենք էինք ուսումնասիրում այդ թուղթը: Սեւ թղթի վրայ սպիտակ տառերը ժանեակների նման էին, ասեղնագործ, գեղեցիկ…թղթի գլխամասում մի պապիկի նկար էր: Մենք չգիտէինք, թէ ով էր այդ պապիկը: Դասղեկը կանխելով մեր հարցը` ասաց, որ նա ֆրանսահայ յայտնի երգիչ Շարլ Ազնաւուրն է, իսկ նկարի տակ գրուած էին «Քեզ համար, Հայաստան» երգի տողերը: Յետոյ դասղեկն աւելի մանրամասնեց, ասաց, որ այդ երգը նուիրուած է 1988թ. Սպիտակի երկրաշարժից անմեղ զոհերի յիշատակին: Ես այդ տողերն էլի կնքեցի իմ մտքում: Տուն հասայ, հեռուստացոյցը միացրել էր տատիկս: Նրա կապոյտ աչքերը թրթրռում էին յուզմունքից: Ես ճաշում էի, բայց հպանցիկ հետեւում էի տատիկիս: «Տա՞տ»,- դիմեցի նրան: Տատս լռեց, թաշկինակի ծայրով մաքրեց աչքերը: Պատասխան չստացայ: Ես շարունակեցի իմ «յոյժ» կարեւոր գործը. բացեցի պայուսակս, գրքերիս հանեցի ու ձեռքս ընկաւ սեւ թուղթը: Տուեցի տատիկս: Յետոյ յիշեցի, որ ես իմ դպրոցական համեստ պիւճէից 20 դրամ էի վճարել դրա համար: Դա իմ ամենամեծ գնումն էր մինչ օրս: «Էդ անտէր երկրաշարժը քանի-քանի մարդու կեանք խլեց»,- նորից յուզուեց տատս, այնուհետ պատմեց, որ երկրաշարժից յետոյ մեծ հօրաքոյրս որբացած մանուկների էր խնամում: Նրանք Սպիտակից էին: «Բալես, գիտես, էդ որբերի աւագ տղան պատմում էր, որ իր քոյրը երազում էր դաշնամուր նուագել սովորել, դաշնամուրը գնել էին, բայց յետոյ էդ դեկտեմբերի 7-ը…բալես, դաշնամուրը ջարդուեց..Տղան լացում էր, ասում էր, որ քոյրն այդպէս էլ չսովորեց դաշնամուր նուագել, որովհետեւ քոյրն իր երազանքը տարաւ իր հետ»,- կնճռոտուած ձեռքերի մէջ տարուբերելով իմ «մեծ» գնումը` խօսում էր տատս: Նա մերթընդմերթ կանգնում էր խօսելիս, յետոյ շունչ հաւաքեց ու ասաց. «Քոյրն ու մայրը մնացել էին փլատակների տակ, բալես»:

Իմ մանկական հոգում ամէն ինչ խառնուեց: Երկրաշարժ ասուածը մինչ այդ այնքան վերացական էր հնչում ինձ համար: Իսկ աղջիկը, դաշնամուրը, երազանքները… Արագ դուրս նետուեցի սենեակիցս, որովհետեւ չէի ուզում, որ տատս տեսնէր իմ արցունքոտուած կոպերը:

Օրեր յետոյ ես գնացի թաղամասի գրադարան: Գրադարանի աշխատակցուհուն խնդրեցի ինձ տալ 88-ի երկրաշարժի մասին գրքեր: «Բարդ է, մեծացիր, նոր հետաքրքրուիր»,- անտարբերութեամբ ասաց նա: Վիրաւորուեցի, բայց ցոյց չտուեցի, պնդեցի, որ ինձ իմ ուզած գրքերը տայ: «Մանկական գրականութիւն պիտի կարդաս սկզբից»,- յորդորում էր նա: Ես զայրացել էի: Գրադարանից լացակումած դուրս եկայ ու այնքան էի ատում այդ գրադարանն այդ օրը: Երեկոյեան խնդրեցի մեր հարեւանուհու աղջկան, որ 9-րդ դասարանում էր, գրադարանից բերել այդ գրքերը: Յաջորդ օրն ունեցայ այդ գրքերը: Ինձ թւում էր, թէ կը կարողանայի  գտնել այդ աղջկայ, դաշնամուրի, կիսատ մնացած, անկատար երազանքների ինչուները: Բայց գրքերում ամէն ինչ վերացական էր: Կային հարցեր, որոնք շատ աւելի ուշ ստացայ:

Արդէն լրագրող էի: Մի առիթով գնացել էի Գիւմրի: Շուկայի մօտ իջայ: Քայլում էի, ուշադիր հետեւում էի մարդկանց: Ամէն ինչ միւս քաղաքների պէս էր` սովորական անցուդարձ, հոգսեր, հոգսերի մէջ լողացող մարդիկ: Գիւմրիի աւտոկայանի մօտ հասայ: Այստեղից Գիւմրին փոխուեց: Տնակային թաղամասն էր բացւում: 88-ից յետոյ հազարաւոր ընտանիքներ կորցրեցին իրենց տները: Նրանցից շատերը ժամանակաւոր ապաստան գտան երկաթեայ տնակներում: Բազմանդամ ընտանիքները ապաստան են ստացել երկաթեայ մի փոքրիկ տնակում, որտեղ դժուար է պատկերացնել անգամ այդ տեղաշարժուելը: Մէկ սենեականոց տնակն իր մէջ ամբողջացնում է խոհանոց, ննջասենեակ, հիւրասենեակ: Մարդիկ յարմարուել են, բայց յարմարուել են ոչ թէ այդ պայմաններին, այլ տարիների սպասմանը, որ մի օր բնակարան ստանալու իրենց հերթն էլ կը գայ: Այսօր  4000-ից աւելի ընտանքիներ դեռեւս անօթեւան են Գիւմրիում: Հիմա ինչ էլ գրենք, ինչ էլ մտածենք, միեւնոյնն է` դժուար է պատկերացնել նրանց յոյզերը:   Իսկ ամենայուզիչն այն է, որ կարիքներից կծկուած այս մարդիկ իրենց հացի վերջին կտորը պատրաստ են կիսել հիւրի հետ:

Ես նորից յիշեցի իմ «մեծ» գնումը, սպիտակ ժանեակներով սեւ թուղթը, որ որտեղ մի բարի պապիկ գրել էր. «Քեզ համար, Հայաստան»` «Քեզ համար նոր գարուն կը գայ եւ պայծառ կը շողաս նորից…»…

Երեւան

Նախորդը

Դիտարկումներ. Վերյիշելով Հայաստանը Հարուածած Երկրաշարժին «Բագին» Ամսագիրին Նուիրած Թիւը (25 Տարիներ Ետք)

Յաջորդը

«Երկրաշարժ, Որ Ցնցեց Մետիան» Ցուցահանդէսը Երկրաշարժի Լուսաբանման Պատմութիւնն Է» «Ազդակ»-ին Կ՛ըսէ Վ. Մարտիրոսեան

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.