Լիբանանի ախոյեան Սատաքա Ա. դասակարգի ֆութսալի ախոյեանութեան երթուդարձի մրցումները աւարտեց պարագլուխի դիրքին վրայ, 22-րդ եւ վերջին հանգրուանին իր կատարած մրցումին 14-5 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք «Էյ. Եու. Սի. Ի.»-ն, որ այսպիսով Ռապիհի եւ Հալուսիէի հետ փոխադրուեցաւ Բ. դասակարգ:
Նախքան «ֆայնըլ Էյթ»-ի մրցումներուն սկսիլը, Սատաքա առաւելագոյն 66 կէտէն ապահովեց 61 կէտ:
Այս մրցումները պիտի սկսին ընթացիկ ամսուան վերջը` առիթ տալու համար Լիբանանի ֆութսալի ազգային խումբին, որ պատրաստուի Արեւմտեան Ասիոյ ֆութսալի բաժակի մրցաշարքին:
Այս ծիրին մէջ, Լիբանան այս շաբաթավերջին Սատաքայի դաշտին վրայ բարեկամական երկու մրցում պիտի կատարէ Իրաքի դէմ, երկուքն ալ` յետմիջօրէի ժամը 16:30-ին:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Սատաքա | 22 | 61 |
| 2.- Պէյրութի դրամատուն | 22 | 57 |
| 3.- Լիբանանեան բանակ | 22 | 49 |
| 4.- Ղըպէյրի | 22 | 43 |
| 5.- Շուէյֆաթ | 22 | 37 |
| 6.- Սեն Ժոզեֆ | 22 | 36 |
| 7.- «Էյ. Եու. Թի. Ի.» | 22 | 25 |
| 8.- Ֆայհա Թրիփոլի | 22 | 24 |
| 9.- Հարեթ Հըրէյք | 22 | 16 |
| 10.- «Էյ. Եու. Սի. Ի.» | 22 | 16 |
| 11.- Ռապիհ | 22 | 14 |
| 12.- Հալուսիէ | 22 | 4 |
ՆՇԵՆՔ, որ «ֆայնըլ-էյթ»-ի մրցումները պիտի ընթանան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
Սատաքա – Ֆայհա Թրիփոլի
Պէյրութի դրամատուն – «Էյ. Եու. Էյ. Թի.»
Լիբանանեան բանակ – Սեն Ժոզեֆ
Ղըպէյրի – Շուէյֆաթ


