Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

2014-ի Մոնտիալ. Եւրոպայի Սահմանագօտի. Հայաստան Զտումի Իր Մրցումները Աւարտեց 13 Կէտով

October 18, 2013
| Մարզական
0
Share on FacebookShare on Twitter

Երեքշաբթի, 15 հոկտեմբեր 2013-ին իրենց աւարտին հասան Եւրոպայի սահմանագօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի զտումի մրցումները, որոնց արդիւնքներուն լոյսին տակ, յստակացան Պրազիլի իրենց տոմսը ապահովող, ինչպէս նաեւ փլէյ-օֆ-ի մրցումներուն մասնակցելիք խումբերուն անունները:

Գրաւելով իրենց խմբակներուն պարագլուխի դիրքերը` Պելճիքա, Իտալիա, Գերմանիա, Հոլանտա, Զուիցերիա, Ռուսիա, Պոսնիա, Անգլիա եւ Սպանիա, ապահովեցին իրենց տոմսերը:

Իսկ փլէյ-օֆ-ի մրցումներուն պիտի մասնակցին Խրուաթիան, Շուէտը, Ռումանիան, Իսլանտան, Փորթուգալը, Յունաստանը, Ուքրանիան եւ Ֆրանսան:

Դանիա, թէեւ գրաւեց Բ. խմբակին երկրորդ դիրքը, սակայն իրաւունք չստացաւ փլէյ-օֆի մրցումներուն մասնակցելու` նկատի ունենալով, որ անիկա ինը խմբակներուն մէջ ամէնէն տկարը հանդիսացաւ (կէտերու դրութեամբ):

Նշենք, որ 12 հոկտեմբերին, տեղի պիտի ունենայ փլէյ-օֆ-ի մրցումներուն վիճակաձգութիւնը: Անոր երթի մրցումները տեղի պիտի ունենան 15 նոյեմբերին, իսկ դարձի մրցումները` 19 նոյեմբերին:

Նափոլիի մէջ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւկաքականին կատարած զտումի վերջին մրցումին` Իտալիոյ դէմ, աւարտեցաւ 2-2 արդիւնքով:

Հայրենի կազմը, թէեւ երկու անգամ ինք եղաւ յառաջացողը դաշտին տիրոջ վրայ, սակայն Իտալիա կրցաւ կացութեան տէր դառնալ եւ փրկուիլ պարտութենէ` Հայաստան զրկելով յաղթանակէ:

5-րդ վայրկեանին Եուրա Մովսիսեան բացաւ մրցումին հաշիւը: 24-րդ վայրկեանին սակայն Ալեսանտրօ Ֆլորենցի հաւասարեցուց արդիւնքը: 70-րդ վայրկեանին Հենրիխ Մխիթարեան գլուխով կոլ մը նշանակելով, թէեւ նորէն յառաջ մղեց իր կազմը, սակայն Մարիօ Պալոթելլի 76-րդ վայրկեանին արդիւնքը հաւասարեցուց:

Բնականաբար, լաւ պիտի ըլլար եթէ Հայաստան յաղթանակով մը աւարտէր զտումի այս մրցաշարքը, մանաւանդ Իտալիոյ նման զօրաւոր կազմի մը դէմ:

Սակայն այսպիսի զօրաւոր խմբակի մը մէջ Հայաստանի արձանագրած արդիւնքները կը նկատուին բացառիկ:

Նոյնիսկ Դանիոյ, Չեխիոյ եւ Պուլկարիոյ նման խումբեր չկրցան Պրազիլի տոմս մը ապահովել:

Հայաստան իր կատարած 10 մրցումներուն արձանագրեց 4 յաղթանակ, 1 հաւասարութիւն եւ կրեց 5 պարտութիւն:

Նշանակելով 12 կոլ եւ ստանալով 13 կոլ` հայրենի կազմը 13 կէտով գրաւեց Բ. խմբակին 5-րդ դիրքը:

Իտալիոյ նման, Պելճիքա, Գերմանիա, Հոլանտա, Զուիցերիա, Անգլիա եւ Սպանիա, մրցաշարքը աւարտեցին առանց պարտութեան, իսկ Ֆարօ կղզիներ, Անորրա, Լիխթնշթայն եւ Սան Մարինօ, նոյնիսկ ոչ մէկ կէտ կրցան ապահովել, մինչ Անտորրա եղաւ միակը, որ ոչ մէկ կոլ յաջողեցաւ նշանակել:

Ամէնէն աւելի կոլը նշանակեց Գերմանիա (36), մինչ նուազագոյնը ստացաւ Սպանիա (3): Պէտք է նշել սակայն, Սպանիա եւ իր խմբակին (Թ.) մաս կազմող խումբերը կատարեցին 8-ական մրցում, մինչ մնացեալ կազմերը` 10-ական:

Նշենք, որ իբրեւ անկախ երկիր, Պոսնիա առաջին անգամ ըլլալով կը մասնակցէր նման կարեւոր մրցաշարքի մը:

Ստորեւ կու տանք խմբակներուն վերջնական դասաւորումը.

Ա. ԽՄԲԱԿ        Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Պելճիքա       8     2     2     18    4     26
2.- Խրուաթիա      5     2     3     12    9     17
3.- Սերպիա       4     2     4     18    11    14
4.- Սկովտիա       3     2     5     8     12    11
5.- Կալես         3     1     6     9     20    10
6.- Մակեդոնիա     2     1     7     7     16    7

Բ. ԽՄԲԱԿ

1.- Իտալիա        6     4     0     19    9     22
2.- Դանիա        4     4     2     17    12    16
3.- Չեխիա         4     3     3     13    9     15
4.- Պուլկարիա     3     4     3     14    9     13
5.- ՀԱՅԱՍՏԱՆ     4     1     5     12    13    13
6.- Մալթա        1     0     9     5     28    3

Գ. ԽՄԲԱԿ

1.- Գերմանիա      9     1     0     36    10    28
2.- Շուէտ         6     2     2     16    14    20
3.- Աւստրիա       5     2     3     20    10    17
4.- Իրլանտա       4     2     4     16    17    14
5.- Ղազախստան    1     2     7     6     21    5
6.- Ֆարօ կղզիներ   0     1     9     4     29    1

Դ. ԽՄԲԱԿ

1.- Հոլանտա       9     1     0     34    5     28
2.- Ռումանիա      6     1     3     19    12    19
3.- Հունգարիա     5     2     3     21    20    17
4.- Թուրքիա       5     1     4     16    9     16
5.- Էսթոնիա       2     1     7     6     20    7
6.- Անտորրա      0     0     10    0     30    0

Ե. ԽՄԲԱԿ

1.- Զուիցերիա      7     3     0     17    6     24
2.- Իսլանտա       5     2     3     17    15    17
3.- Սլովենիա       5     0     5     14    11    15
4.- Նորվեկիա 3     3     4     10    13    12
5.- Ալպանիա      3     2     5     9     11    11
6.- Կիպրոս        1     2     7     4     15    5

Զ. ԽՄԲԱԿ

1.- Ռուսիա        7     1     2     20    5     22
2.- Փորթուգալ      6     3     1     20    9     21
3.- Իսրայէլ        3     5     2     19    14    14
4.- Ազրպէյճան     1     6     3     7     11    9
5.- Հիւս. Իրլանտա 1     4     5     9     17    7
6.- Լուքսամպուրկ   1     3     6     7     26    6

Է. ԽՄԲԱԿ

1.- Պոսնիա        8     1     1     30    6     25
2.- Յունաստան     8     1     1     12    4     25
3.- Սլովաքիա      3     4     3     11    10    13
4.- Լիթուանիա     3     2     5     9     11    11
5.- Լաթվիա        2     2     6     10    20    8
6.- Լիխթնշթայն     0     2     8     4     25    2

Ը. ԽՄԲԱԿ

1.- Անգլիա        6     4     0     31    4     22
2.- Ուքրանիա      6     3     1     28    4     21
3.- Մոնթենեկրօ     4     3     3     18    17    15
4.- Լեհաստան     3     4     3     18    12    13
5.- Մոլտովա       3     2     5     12    17    11
6.- Սան Մարինօ   0     0     10    1     54    0

Թ. ԽՄԲԱԿ

1.- Սպանիա       6     2     0     14    3     20

2.- Ֆրանսա        5     2     1     15    6     17

3.- Ֆինլանտա      2     3     3     5     9     9

4.- Վրաստան      1     2     5     3     10    5

5.- Պիելոռուսիա    1     1     6     7     16    4

Նախորդը

Եւրոպական Ֆութպոլ. Այսօր Տեղի Կ՛ունենան 4 Մրցումներ

Յաջորդը

Լեհաստան Պաշտօնանկ Ըրաւ Իր Մարզիչը

RelatedPosts

Մարմնամարզութիւն.  Գրիշա Սարգսեան  Երկու Ոսկի Մետալ Եւս Նուաճեց
Մարզական

Մարմնամարզութիւն. Գրիշա Սարգսեան Երկու Ոսկի Մետալ Եւս Նուաճեց

November 24, 2026
Բռնցքամարտ.  Քէյեան Եւ Սիմոնեան  Պրոնզէ Մետալներ Նուաճեցին
Մարզական

Բռնցքամարտ. Քէյեան Եւ Սիմոնեան Պրոնզէ Մետալներ Նուաճեցին

November 24, 2026
Ճատրակ.  Հայկ Մարտիրոսեան 9-րդ Դիրքը Գրաւեց.  Լեւոն Արոնեան` 14-րդ
Մարզական

Ճատրակ. Հայկ Մարտիրոսեան 9-րդ Դիրքը Գրաւեց. Լեւոն Արոնեան` 14-րդ

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.