Շատ մը երկիրներու ֆութպոլի ազգային հաւաքականներուն նման, այսօր` երեքշաբթի, 15 հոկտեմբերին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը եւս կը կատարէ զտումի իր վերջին մրցումը, երբ Եւրոպայի սահմանագօտիին մէջ հիւրը կ՛ըլլայ Իտալիոյ (Բ. խմբակ):
Մրցումը մը տեղի պիտի ունենայ Նափոլիի մէջ գտնուող Սան Փաուլօ մարզադաշտին վրայ, պիտի սկսի ժամը 21:45-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Իտալիա արդէն իսկ ապահոված է Պրազիլի իր տոմսը, մինչ Հայաստանի յոյսերը բաւական քիչ են:
Սակայն, թուաբանական հաշիւներով, Հայաստան կրնայ գրաւել խմբակին երկրորդ դիրքը, եթէ հետեւեալը տեղի ունենայ.
Պուլկարիա – Չեխիա մրցումը պէտք է աւարտի հաւասարութեամբ, Դանիա պէտք է պարտուի կամ հաւասարութիւն մը արձանագրէ Մալթայի հետ եւ անշուշտ Հայաստան պէտք է յաղթէ դաշտին տիրոջ` Իտալիոյ:
Այս բոլորը տեղի ունենալու պարագային, Հայաստան պիտի գրաւէ 2-րդ դիրքը եւ այլ խումբերու նման մասնակցի փլէյ-օֆի մրցումներուն:
Հակառակ անոր որ գրաւի գրասենեակները յաղթանակը կու տան Իտալիոյ, սակայն ֆութպոլի կլոր աշխարհին մէջ, ամէն բան կարելի է:
Ստորեւ Բ. խմբակին դասաւորումը` այսօրուան մրցումներուն նախօրեակին.
| ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |||||||||
| 1.- Իտալիա | 9 | 6 | 3 | 0 | 17 | 7 | 21 | ||||||||
| 2.- Պուլկարիա | 9 | 3 | 4 | 2 | 14 | 8 | 13 | ||||||||
| 3.- Դանիա | 9 | 3 | 4 | 2 | 11 | 12 | 13 | ||||||||
| 4.- Չեխիա | 9 | 3 | 3 | 3 | 12 | 9 | 12 | ||||||||
| 5.- ՀԱՅԱՍՏԱՆ | 9 | 4 | 0 | 5 | 10 | 11 | 12 | ||||||||
| 6.- Մալթա | 9 | 1 | 0 | 8 | 5 | 22 | 3 |


