Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Իրադարձութիւն` Շուշիում. Բեմադրուելու Է «Արծուաբերդ» Օփերան

August 15, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Սեպտեմբերի 1-ին Արցախի անկախութեան պատմութեան մէջ առաջին անգամ բեմադրուելու է օփերա` Անդրեյ Բաբայեւի «Արծուաբերդ» օփերան,  որի անդրանիկ ներկայացումը տեղի է ունենալու Շուշիում: Ներկայացումը նուիրուած է լինելու Արցախի անկախութեան օրուան (Արցախի անկախութեան տօնը սեպտեմբերի 2-ն է)  եւ արցախցի յօրինող Անդրեյ Բաբայեւի 90-ամեակին: Այս նախագծի գեղարուեստական ղեկավարն  է Սարինէ Աւթանդիլեանը, ով նաեւ հանդիսանում է «Սպեղանի» երգչախմբի հիմնադիրը, խմբավարն ու գեղարուեստական ղեկավարը:

Երբ հետաքրքրուեցինք, թէ ինչո՛ւ յատկապէս ընտրեցին «Արծուաբերդ» օփերան, Սարինէ Աւթանդիլեանն ասաց. «Ժամանակին Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի մշտական ծրագրերից էր: Քանի որ իր հիմնական բնագիրը խորհրդայինն էր, այն գրուած էր 1957թ. եւ առաջին անգամ բեմադրուել էր այդ ժամանակ, ներկայ բեմադրութեան մէջ նիւթը նորովի է մեկնաբանւում, որի շնորհիւ օփերան նոր շունչ է ստացել»:

Օփերայի խօսքերի նոր խմբագրումը կատարել է Սարինէ Աւթանդիլեանը, խմբավարն է` Էդուարդ Թոփչեանը, բեմադրիչը` Ժիրայր Դադասեանը, բեմադրող նկարիչը` Աստղիկ Ստեփանեանը, բեմադրող պարուսոյցը` Արա Ասատուրեանը: Ընդ որում, օփերային մասնակցելու են` վաստակաւոր խումբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիք նուագախումբը` գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար Էդուարդ Թոփչեան, «Սպեղանի» երգչախումբը` գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար Սարինէ Աւթանդիլեանը, «Հովեր» պետական սենեկային երգչախումբը` գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Սոնա Յովհաննիսեանը, Արցախի պետական սենեկային երգչախումբ «Վարարակն»` գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Նինա Գրիգորեանը, Արցախի պետական սենեկային երգչախումբ «Մրակաց»` գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Մարինէ Մեսրոպեան, Արցախի պարի պետական համոյթ` գեղարուեստական ղեկավար Աշոտ Բաբայեան, Երեւանի մնջախաղի պետական թատրոն` գեղարուեստական ղեկավար Ժիրայր Դադասեան:

Նախագծի գեղարուեստական ղեկավարի խօսքով, օփերային ներկայացումը նախեւառաջ մեծ տօն է լինելու արցախցիների համար: «Սա մեծ իրադարձութիւն է: Սա մի նախագիծ է, որ պէտք էր արուէր: Զարգացնելով հայկական օփերային արուեստի դասական աւանդոյթները, հեղինակը ստեղծել է նուրբ քնարականութեամբ եւ խորը յուզականութեամբ յագեցած ազգային ինքնատիպ  երաժշտութիւն: Օփերայի ստեղծման եւ բեմադրութեան հարցում շատ կարեւոր դեր է ունեցել հայկական օփերայի  արուեստի մեծ վարպետ, խմբավար Միքայէլ Թաւրիզեանը: Նա է ոգեւորել երիտասարդ Բաբայեւին գրել այդ օփերան, որը Բաբայեւի առաջին օփերան էր», նշեց Ս. Աւթանդիլեանը, ում խօսքով` Ա. Բաբայեւի երազանքն էր, որպէսզի  «Արծուաբերդ»-ը ներկայացուի Շուշիում:

Ի դէպ, Ա. Բաբայեւի կինը եւ դուստրը բնակւում են Մոսկուայում, ովքեր օփերայի բեմադրութեան առթիւ իրենց ուղերձն են ուղարկել այնտեղից: Դուստրը` Զառան, իր ուղերձի մէջ նշել է. «Մեծ խորհուրդ կայ այսօր: Հէնց այստեղ` Շուշիում, Արցախի անկախութեան օրը վերստին յառնեց «Արծուաբերդ»-ը: Մենք երջանիկ ենք, որ «Արծուաբերդ»-ը չի մոռացուել եւ ուրախ ենք, որ այս նշանաւոր երաժշտական իրադարձութիւնը` Արծուաբերդ օփերայի ներկայացումը իրականացաւ յօրինողի հայրենիքում: Յայտնում ենք մեր երախտագիտութիւնը բոլոր այն անձնուէր մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել նախագծի իրականացման համար»:

Սարինէ Աւթանդիլեանն անդրադառնալով օփերայի նիւթին` ասաց. «Արծուաբերդ»-ի նիւթը արտացոլում է սիրոյ մի պատմութիւն, որտեղ երեւում է բարի եւ չար ուժերի մշտնջենական պայքարը, եւ այդ պայքարի արդիւնքում բացայայտւում է դրական հերոսների ներաշխարհի վեհութիւնն ու մաքրութիւնը, միւս կողմից` թշնամիների չարութիւնն ու անխուսափելի կործանումը: Օփերայի ամենամեծ գաղափարը ժողովրդի յաղթանակն է նոր կեանքի ճանապարհին, ինչը համահունչ է Արցախի ներկայ իրավիճակին: Ճշմարտացիօրէն եւ համոզիչ կերպով է արծարծւում ստեղծագործութեան ընդհանուր, մեծ գաղափարը` ժողովրդի յաղթանակը նոր կեանքի ճանապարհին», ասաց Սարինէ Աւթանդիլեանը: Նրա խօսքով, օփերան ոգեշնչում է առաջացնելու արցախցիների մօտ` ներկաներին հաղորդելով հայրենասիրութիւն: Նախագծի գեղարուեստական ղեկավարը յաւելեց նաեւ, որ նախագծի բոլոր մասնակիցներն աշխատում են ամենամեծ նուիրումով:

Երեւան-Պէյրութ

Նախորդը

Ինչո՞ւ Համար Եկեղեցի Գալը Անհրաժեշտ Է

Յաջորդը

Արտաւազդ Թումանեան. Նամականի

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.