Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՆԿԱՆԱԿ

June 3, 2011
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Օտար մամուլում եմ կարդացել, որ երբ հայ տղամարդիկ հնում եկեղեցի, տաճար ու պալատ էին կառուցում, նրանց տիկնայք ոսկեկար ու գոհարակուռ պատկերներ էին ասեղնագործում: Հիմա Արեւիկ Պետրոսեանի 12 նկարանոց «Նշխարք Հայաստանից» շարքի տեսագրութիւնն եմ ետ ու առաջ անում, հասնում եմ միջնադար, ուզում եմ հասկանալ` հին գրքերն այդքան նրբօրէն ծաղկողների մէջ մի թաքուն կին չկա՞ր, կամ թէ նրանց մտքով կ՛անցնէ՞ր, որ կը գայ մի 21-րդ դար, երբ կին գեղանկարիչն իրենց մանրապատկերները կը մեծացնի, կը մեծացնի, կը դարձնի համարեա որմնանկար. մագաղաթի տեղ` ապակի, իրենց գործածած նոյնանման գոյների վրայ` ոսկու շերտիկներ. ու ոչ թէ նկարն է տեքստի համար,  այլ տեքստը` նկարի, եւ մանրանկարն էլ հսկայ է. մէկ ու քսանը` մէկ ու ութսունի վրայ:

Աննախադէպ շարքի գաղափարը այս տարի է խմորուել, բայց Արեւիկի ոճը շրջադարձ էր արել դեռ 2005-ին` առաջին անհատական ցուցահանդէսը վկայ:

«Նշխարք` Հայաստանից»-ն  ընծայ է Հայաստանին ու Սփիւռքի 11 եկեղեցիների կամ մշակութային օճախների. «Տէրունական աղօթքը բաժանել եմ 12 նշխարների: Ամէն նկար աղօթքի մի պատառիկի «դրոշմ» ունի իր վրայ: Հաւաքական տեսքով, այսինքն, երբ 12 նկարներն իրար հետ են, աղօթքն ամբողջական է դառնում` խորհրդանշելով մեր միասնութիւնը»:

Ապրիլի 24-ի նախօրէին պիտի բացուէր շարքի ցուցադրութիւնն, ու տրուէր նախագծի մեկնարկը, բայց չեղաւ: Ինչու` no comment :

ՀԱՐՑՈՒՄ.- Հայաստանի ունեցած 12 մայրաքաղաքնե՞րն է խորհրդանշում շարքը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Չէ: Ես, ի հարկԷ, մօտեցայ այդ գաղափարին, բայց ամերիկահայ մի յայտնի պատմաբանի հետ խորհրդակցեցի, ասաց, որ մայրաքաղաքները 12-ը չեն եղել, աւելին են եղել: Գաղափարս սա է. Քրիստոսը 12 աշակերտ ունէր, որոնց բաժանեց հացի նկանակի պատառները. ես որպէս հաց նկատի եմ ունեցել մեզ համար ամէնակարեւորը` հաւատքը, լեզուն եւ արուեստը:

Հ.- Մաշտոցին չգտայ դրանցից որեւէ մէկում:

Պ.- Աղօթքի թեմաներով գնացի դէպի մանրանկարչութիւն, իսկ մանրանկարչութեան մէջ Մաշտոցը չկայ: Մի քանի դպրոց եմ օգտագործել` Արցախը, Վասպուրականը, Վան-վասպուրականը, եւ մի քանի դրուագ կայ որ շատ փոքր դէտալներից եմ մեծացրել:

Դժբախտաբար, այսօր մեր մանրանկարչութիւնը փակուած է Մատենադարանի  պատերի ետեւում, եւ քչերն են կարողանում ժամանակ յատկացնել այս հրաշքները տեսնելուն, ուսումնասիրելուն: Սա կարծես իւրովի հնարաւորութիւն է` մարդկանց համար մատչելի, ճանաչելի դարձնելու այս արուեստը:

Հ.- Ճի՞շտ են ասում, որ Լէօնարտօ տա Վինչին «Խորհրդաւոր ընթրիքում» հայկական մի մանրանկարից է վերցրել Մարիամ Մագթաղինացուն ընթրիքի սեղանի շուրջ պատկերելու գաղափարը. որոշ հետազօտողներ պնդում են, որ տա Վինչիի նկարում Քրիստոսի աջ կողքին ոչ թէ Յովհաննէսն է, այլ Մագթաղինացին:

Պ.- Մեր մանրանկարչութեան մէջ այդպիսի մեկնաբանութեան չեմ հանդիպել, բայց Միլանում տեսել եմ տա Վինչիի «Խորհրդաւոր ընթրիքը»: Իմ այս շարքի «Խորհրդաւոր ընթրիքը»XIII-XIV դդ Արցախի դպրոցի մանրանկարներից եմ վերցրել: Նման հրաշալի գեղարուեստական լուծման ես այլ որեւէ տեղ չէի հանդիպել: Յուդան` ներքեւում, իսկ վերեւում` խաչով նշխարքի շուրջ մեդալիոնի պէս հաւաքուած են Քրիստոսն ու իր միւս աշակերտները: Նկարչի անունն, այո, անյայտ է. սովորաբար դպրոցներ են եղել, աշակերտները դպրոցների անուններն են կրել, եւ ձեռագիրը նոյնն է եղել: Շատ յետոյ անուններն սկսեցին առանձնանալ:

Հ.- Եր՞բ ես շարքը ցուցադրելու հանրութեանը:

Պ.- Նախ հաւաքական ցուցահանդէսներով /աղօթքով/ կը ներկայացնեմ Հայաստանում,  այնուհետ նկարները ճանապարհ կ՛ընկնեն դէպի Սփիւռք: Յետոյ մէկը որպէս հիմնակէտ կը վերադառնայ ու կը մնայ Հայաստանում, իսկ մնացած 11-ը կը հանգրուանեն տարբեր գաղթօջախներում: Այսպէս նախատեսուած է, բայց կարծես իրադարձութիւններն այլ կերպ են զարգանում: Ես համեստաբար կ՛ասեմ` «Առաջ Աստուած»:

Հ.- Ո՞րը կ՛ուզէիր, որ մնար Հայաստանում:

Պ.- Աստուածամայրը: Առաջինն էր: Դա տօն է,  ուրախութիւն:

Հ.- Ճիշտն ասած, ինձ յայտնի են ամէնաշատը եռանկարներ` տրիպտիխներ: Բայց անգամ երեք նկարից բաղկացած իրենց շարքը չեն սիրում մասնատել հեղինակները, ինչպէ՞ս ես հաշտուել 12-ը մասնատելու մտքի հետ:

Պ.- Այստեղ գլխաւորը նպատակն է, ու վերնագիրը դրա վկայութիւնն է. Նշխարք` Հայաստանից: Եւ գաղափար կայ` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին բոլոր նկարները մի տեղում հաւաքել, ու դրանով վերահաստատել մեր միասնականութիւնը:

Հ.- Պատկերացնու՞մ ես, որ շատ ու շատ տարիներ յետոյ կարող է գալ մի օր էլ, երբ արուեստաբան կուրատորները` ընկած երկրէ երկիր, չարչարուելու, բանակցելու են, որ նկարները մի տեղ հաւաքեն:

Պ.- Արդեօ՞ք այդ օրը կը գայ…  դա կը լինէր իմ վերելքի վկայութիւնը: Այս պահին շարքը ճիշտ մատուցելու, ճիշդ ճանապարհ անցկացնելու խնդիրն ունի: Իսկ փառքի վայելքները ես կը թողնեմ թոռներիս, մինչ այդ շատ զբաղուած պիտի լինեմ իմ մնացած ծրագրերն իրականացնելով:

Հ.- Նուէրները որոշակի առիթո՞վ ես անում:

Պ.- Հայապահպան մեծ գործի համար` շնորհակալութիւն յայտնելու: Իմ կեանքում էլ եկաւ այն պահը, երբ սկսեցի արժեւորել իմ եսը, որպէս ազգային գենը կրողի, ու հասկացայ որ պիտի ողջունեմ բոլոր այն մարդկանց արածը, որոնք դրսում են եւ հայ են մնացել:

Հ.- Դու արուեստագէտ ես, սաւառնում ես երկնքում, ես լրագրող եմ, ուրեմն նաեւ մի քիչ` ցինիկ: Եթէ վեց ամիս օր ու գիշեր աշխատածդ բաժանում ես աշխարհով մէկ, ուրեմն պիտի որ մշտական ու կայուն եկամուտ ունենաս:

Պ.- Կարող էի եւ չունենալ, բայց նորից դէպի սա գայի: Ես ինձ թոյլ տուեցի այդ մեծ շռայլութիւնը: Ունէի ոգեշնչող գաղափար, որի համար խենթի պէս աշխատեցի: Սիրում եմ աշխատել գլոբալ ծրագրերի շուրջ, դա ինձ ոգեւորում Է: Իրականում սա մեծ  նուէր է նաեւ ինձ: Կարծես ստացայ մի մեծ երկնային պարգեւ… ապրեցի անսահման երջանկութիւնը,  աննկարագրելի պահեր, իմաստութիւն:  Պարգեւ, որի համար մարդիկ շատ երկար տարիներ աշխատում են, բայց չեն ստանում:

Հ.- Քանի՞ կրամ ոսկի է ծախսուել բոլոր 12-ի վրայ:

Պ.- Կրամով չեմ կարող ասել: Բարակ ոսկէ թիթեղներ են, յատուկ հեղուկներ, որոնք Իտալիայից են բերում: Այո, անկեղծ լինեմ ասելու, որ այս ամէնը բաւական մեծ ֆինանսական ներդրում էր իմ կողմից:

Հ.- Մօտաւորապէս պատկերացնու՞մ ես, թէ ուր են ուղարկուելու նկարները:

Պ.- Անթիլիաս, Մոսկուայի նոր կառուցուող հայկական եկեղեցի, Սուրբ Ղազար, Լոնտոն, երեւի Տէր Զօրի հայկական եկեղեցի: Ամերիկայինը մի քիչ բարդ է, որովհետեւ երկու թեմ կայ: Համայնքները շատ են, ես` մենակ:

Կ՛ուզենայի վերջում յետգրութիւն թողնել` այո, ես արուեստագէտ եմ, ստեղծագործ մարդկային տեսակ, մի քիչ ռոմանտիկ, մի քիչ շատ սրտաբաց: Ի հարկէ, ցաւ ապրեցի, որ այս հրաշք ծրագիրը, որին շատերն էին սպասում, անհասկանալիօրէն չմեկնարկեց նախատեսուածի պէս…

Բայց գուցէ դրա մէջ կարեւոր խորհուրդ կայ:

Թերեւս սա նուիրում է, որը անկասկած պիտի բարիք  սերմանի:

Հարցազրոյցը` ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

«Երկիր»

 

Նախորդը

ՄԵՐ ԱՌՕՐԵԱՅԷՆ

Յաջորդը

ԼՈԹՕ ԹԻՒ 888 02/06/2011-Ի ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.