Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայ Ժողովուրդը Չի Կարող Հաշտուել Այս Ամէնի Հետ. Սօս Սարգսեան

July 17, 2013
| Անդրադարձ, Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Զրուցեց ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԸ

Հայաստանի ժողովրդական արուեստագէտ Սօս Սարգսեան. մարդ, ում հետ հարցազրոյց անելն ուղղակի տօն է, իսկ կրկնակի տօն, երբ յաջողւում է երբեմն այցելել նրան ու  զրուցել: Սօս Սարգսեանը 83 տարեկան է, ասում է, որ առողջութիւնն էլ բանի պէտք չէ, սակայն մի շարք չարուած գործեր են մնացել: Նա համարում է, որ սէրը մի զարմանալի յատկութիւն ունի` այն չի կարող մարդու միջից վերանալ. սիրուց աւելի մեծ ու կարեւոր բան կա՞յ աշխարհում. ամէն ինչ սիրելուց է ծնւում` երեխան, հայրենիքը, ընկերը, բարեկամը. նման կարծիք յայտնեց: Ներկայացնում ենք «Երկիր»-ի հարցազրոյցը Սօս Սարգսեանի հետ:

Հ.- Նկատե՞լ էք, որ վերջին շրջանում ինչ էլ լինի, դժգոհ ենք:

Ս. Ս.- Այո, մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լաւ բաներ են կատարւում: Կիսատ-պռատ ըմբոշխնեցինք Արցախի պատերազմի մեր յաղթանակը, սակայն մինչեւ հիմա էլ չենք կարողանում հրճուել դրանով: Վերջին հաշուով` ամբողջ երկիրը հո սեւ գոյնով չէ՞ պատուած: Կեանքը նուէր է մարդուն, եւ ամէն մարդ պէտք է մտածի` այս ինչ հրաշք է, որ ես կամ: Կառավարութեան մէջ կան շատ լաւ մարդիկ, բայց կան նաեւ վատերը, որոնց դէմ, այո՛, պայքարել է պէտք, բայց նաեւ լաւն է պէտք նկատել:

Վերջին տարիներին աշխարհի համար զարմանալի բաներ կատարուեցին մի փոքրիկ Հայաստանում. Զօրի Բալայեանը շուրջերկրեայ ճանապարհորդութիւն կատարեց, եւ աշխարհը մտածում էր` այդ ինչպէ՞ս, երբ ծով չունէինք: Հէնց այդպէս, չէ՞ որ հայ ենք: Հպարտանալ է պէտք հայ շախմատիստների յաղթանակով. Չինաստանում 100 միլիոն շախմատիստ կայ, այդ ինչպէ՞ս ստացուեց, որ մենք յաղթեցինք: Փոքր ազգն ինքն իրեն պէտք է գովի, ինքն իրեն բարձրացնի: Գիտեմ, որ պէտք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մէկն էլ ես եմ, փոքր ազգը պէտք է մեծ մարդիկ ունենայ, ամէն ինչ անի, որ նման մարդիկ ունենայ:

Հ.- Կա՞յ ինչ-որ բան, որի համար ափսոսում էք:

Լուսանկարները` ՇՈՒՇԱՆԻԿ ՅԱԿՈԲԵԱՆԻ

Ս. Ս.- Այնքան բան կայ, որի համար ափսոսում եմ: Մարդն ուզի-չուզի կեանքում սխալներ է գործում: Մարդն այն տեսակ արարած է, որն անվերջ վատ արարքներ է գործում եւ չի էլ կարող չտառապել դրանց համար…

Հ.- Քաղաքական վայրիվերումներն անդրադառնո՞ւմ են նաեւ մշակութային կեանքի վրայ:

Ս. Ս.- Չէի ասի, որ անդրադառնում է: Օրինակ` մեր` Համազգային թատրոնի համար ոչ մի նշանակութիւն չունի, թէ ում ինչ պաշտօն տուեցին. լրիւ ուրիշ կեանք է այնտեղ:

Հ.- Չարուած գործեր շա՞տ ունէք:

Ս. Ս.- Այո, մի շարք բաներ ունեմ դեռ անելու: Սակայն, միւս կողմից, ես գիւղացի տղայ եմ, աշխատասէր եւ աշխատունակ, եւ երբ ուզում եմ այդ չարուած գործերս դնել իմ կեանքի որեւէ հատուածում, բաց տեղ չեմ գտնում:

Հ.- Երիտասարդ Սօս Սարգսեաններ տեսնո՞ւմ էք:

Ս. Ս.- Ինձնից շատ լաւերը կան, էս ջահելների մէջ շատ լաւերը կան. ժամանակը կ՛ապացուցի դա: Սակայն ցաւն այն է, որ իրենք չունեն այն հողը, որը մենք ունէինք, եւ որի հիման վրայ էլ կարող էինք աճել: Սիրոյ ազդեցութեան տակ ինչեր էինք անում, աշխարհը մեր ոտքի տակ էր, դա մեզ ուժ էր տալիս:

 

 

Նախորդը

Գէորգ Վարդանեանի «Յոյն Բնակչութիւնն Օսմանեան Կայսրութիւնում Եւ Փոքրասիական Աղէտը (1914-1923 Թթ.)» Գիրքը

Յաջորդը

Սուրիական Օրագրութիւն 23

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.