Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մենք Դիմակայելու Եւ Հզօրանալու Խնդիր Ունենք

July 13, 2013
| Անդրադարձ, Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Հեղինակ` ՍԻՒԶԻ ԲԱԴՈՅԵԱՆ

Ռուս-ազրպէյճանական գործարքի հայկական զուսպ արձագանգները զարմացնում են Արթուր Աղաբեկեանին, ով մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փոխվարչապետ լինելը նախ Արցախեան ազատամարտի մասնակից է եւ երկար տարիներ զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանութեան փոխնախարարի պաշտօնը:

Ընդհանրապէս, ըստ նրա, իշխանութիւնների եւ վերլուծաբանների ակնյայտ զսպուածութիւնն համարժէք չէ մեր ռազմավարական դաշնակից պետութեան դաւաճանական գործարքին: Բայց այս իրավիճակում էլ Արթուր Աղաբեկեանը չի տեսնում հակառակորդ ուժերի անհաւասարակշռութիւն, ասում է` Ազրպէյճանին Ռուսաստանի տուած «Սմերչ»-ով սպառազինումը չի ենթադրում ռազմական նախայարձակման նոր հնարաւորութիւն:

ՀԱՐՑՈՒՄ.- Պրն. Աղաբեկեան մի կողմից ջանում էք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան շրջանների վերաբնակեցման հիմնախնդիրը լուծել, ժողովրդագրական աճ ապահովել, միւս կողմից Ռուսաստան – Ազրպէյճան ռազմական գործարքը, համագործակցութիւնը նոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում: Այս երկու իրադարձութիւնների պրիսմակով մեր հայաստանեան իշխանութեան վարքագիծը որքանո՞վ է համարժէք:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Իմ տեսակէտն այս առումով յստակ է. ես այն կարծիքին եմ, որ Ռուսաստանի վաճառածը Ազրպէյճանին այն զինատեսակն է, որն ուղղուած է խաղաղ բնակչութեան դէմ: Սա լուրջ խնդիր է մեզ համար եւ ռազմավարական մեր գործընկերոջ կողմից այս դաւաճանական սկզբունքներով գործարքը պիտի դառնար լայն շրջանակների քննարկման թիւ 1 թեման: Բոլոր քաղաքական, պետական այրերը, վերլուծաբանները` բոլոր ճամբարների, իրենց գնահատականը պէտք է տան այդ գործարքին, պէտք է բարձրաձայնեն, մինչդեռ նկատում եմ` կրաւորական են:

Հ.- Սպառազինութիւնների մրցավազքը չի՞ խանգարում արդեօք կողմերի հաւասարակշռութիւնը, պարոն Աղաբեկեան, «Սմերչ» զինատեսակի վաճառքից յետոյ արցախցին, հայը ունեն մտավախութիւնների լուրջ պատճառ:

Պ.- Հայաստանի Հանրապետութիւնը չի կարող իրեն թոյլ տալ, որպէսզի խախտուի կողմերի յարաբերակցութիւնը եւ սպառազինուելու նոր հնարաւորութիւններ տայ հակառակորդին: Ես պաշտօնապէս յայտարարում եմ` «Սմերչ»-ի գործարքով չի խախտուել կողմերի հաւասարակշռութիւնը, փառք Աստծոյ: Բայց սա բերում է նրան, որ մենք էլ աւելի շատ ջանանք ու էլ աւելի շատ միջոցներ յատկացնենք մեր պաշտպանական ընդհանուր համալիրի կառուցմանը, ճարտարապետական կառոյցներին: Միւս կողմից էլ պարտաւոր ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում անել ամէն բան, որպէսզի աշխարհին ցոյց տանք, թէ որքան նպատակաուղղուած ու հաստատակամ ենք գնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դիրքերի ամրապնդման, տարածաշրջանի զարգացման հաղորդակցական խնդիրների լուծման ճանապարհով եւ ազրպէյճանական ոչ մի ռազմական շքերթ, ռազմական գործարք մեզ չի կարող ընկճել կամ յետ պահել մեր նպատակների իրականացման ճանապարհից: Այդ ո՞ր մի ղարաբաղցին չի հաւատում իր երազանքին, որ մի օր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքում կ՛ապրի 300,000 մարդ: Մենք շարունակելու ենք յենուել այդ երկրի արգասաբեր հողի ներուժի վրայ, որպէսզի լուծենք ոչ միայն տնտեսական, հաղորդակցական, այլ նաեւ ժողովրդագրական, ռազմական ու այլ խնդիրներ:

Հ.- Ամէն դէպքում, հակառակորդի նոր սպառազինումը չի՞ ենթադրում, որ իրավիճակը պայթիւնավտանգ է եւ տարածաշրջանում նոր նախայարձակում է հասունանում:

Պ.- Զինուորականները երբեք չեն մերժի, չեն ասի` ոչ, բայց նրանք պարտաւոր են ամէն օր, ամէն ժամ պատրաստ լինել նաեւ պատերազմին: Բայց հաւատացած եղէք` ինչ էլ վաճառեն Ազրպէյճանին, ինչ հզօրութեամբ զէնք-զինամթերք, նա ռազմական գործողութիւն չի սկսի: Ոչ զինուորականներս կարող ենք այս ամէնից այն հետեւութիւնն անել, որ առայժմ չկան հիմքեր, որ հնարաւորութիւն կը տան Ազրպէյճանին ռազմական նախայարձակում սկսելու համար: Իսկ դա նշանակում է, որ մենք միայն դիմակայելու խնդիր ունենք եւ հզօրանալու:

Հ.- Այնուամենայնիւ, մեր ռազմավարական գործընկերոջ կողմից արուած քայլը ի՞նչ պատգամ էր` ուղղուած հային:

Պ.- Դժուարանում եմ որեւէ բան ասել, գնահատական տալ, որովհետեւ բաներ կան, որ չեմ կարող բարձրաձայնել:

Հ.- Մինչ այդ չարաբաստիկ գործարքը կը կայանար, այդ մասին գիտէ՞ր Հայաստանի իշխանութիւնը եւ ի՞նչ քայլերի է գնացել:

Պ.- Դժուարանում եմ պատասխանել, բայց գոնէ ես ինքս յանկարծակիի եկայ, երբ տեսայ շքերթում այդ զինատեսակը:

 

Panorama.am

 

Նախորդը

Ազրպէյճանի Մէջ Իրանի Դեսպանը Կը Յայտարարէ. «Մինսքի Խմբակը Լեռնային Ղարաբաղի Հարցին Լուծումով Շահագրգռուած Չէ»

Յաջորդը

Հրիսթէա. «Եւրոպական Միութիւն – Հայաստան Բանակցութիւնները Նոր Թափ Ստացած Են»

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.