Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Կէս Դար «Մարմարա»-ի Հետ. Թաթուլ Յակոբեանի Զրոյցը Ռոպէր Հատտէճեանի Հետ

July 8, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Հայկական Պոլիսն առանց հայկական թերթերի ամբողջական չէր լինի: Ռոպէր Հատտէճեանը գրականութեան ու գրքի մարդ է եւ աւելի քան 45 տարի խմբագրում է «Մարմարա» օրաթերթը: Հրատարակել է շուրջ ութ տասնեակ հատոր:

Հ.- Պարոն Ռոպէր, ես դժուարանում եմ յիշել հայկական աշխարհի` եւ անցեալում, եւ այսօր, այսքան երկարամեայ գլխաւոր խմբագրի: Դուք «Մարմարա» օրաթերթը խմբագրում էք արդէն 46 տարի անընդմէջ:  Կը խնդրէի նախ պատմել «Մարմարա»-ի մասին:

Պ.- Իսկապէս, հայ մամուլի պատմութեան մէջ շատ քիչ են այն երջանիկ խմբագիրները, որոնք նոյն թերթում այսքան երկար տարիներ խմբագրական աշխատանք են տարել: Կարծում եմ, որ սա Աստծոյ կողմից ինձ տրուած շատ մեծ բախտաւորութիւն է: Բացառիկ երջանկութիւն է ինձ համար աւելի քան 45 տարի խմբագրել զուտ հայկական թերթ մի երկրում, որտեղ որոշ վերապահութիւն կայ հայ ժողովրդի, գրականութեան, մշակոյթի նկատմամբ: Երբեմն աննպաստ, երբեմն էլ, բարեբախտաբար, ստեղծուած նպաստաւոր պայմաններում կարողացանք եոլա գնալ, կարողացանք ձեւ գտնել, որպէսզի առանց իշխանութիւններին անհանգստացնելու` պահպանենք մեր ազգային ինքնութիւնը: Ոչ միայն պահել, այլ ծաղկեցնել մեր ազգային մշակոյթը, մեր ժողովրդին մղել  հայերէն կարդալ եւ հայերէն կարդալու ընթացքում հայերէն սովորել: Ես հպարտօրէն կարող եմ ասել, որ կէս դար «Մարմարա» թերթը հայերէնի դպրոց եղաւ հազարաւոր ընթերցողների համար, որոնք բաւարար հայերէն չգիտէին, սակայն ամէն երեկոյեան «Մարմարա»-ն կարդալով` կատարելագործեցին կամ բարելաւեցին իրենց հայերէնը: Սա մեծ ազգային պարտականութիւն էր, սակայն միակը չէր: Մենք «Մարմարա»-ի էջերում շատ ենք կարեւորել մեր ազգային մշակոյթը եւ մասնաւորաբար մեր գրականութիւնը ծանօթացնելու եւ զարգացնելու գործը: Սա շատ բնական է, քանի որ ես խմբագիր լինելուց առաջ` գրականութեան մարդ եմ: Երբ ես խմբագրի պաշտօնը զբաղեցրի, իմ գրագէտ ընկերները ինձ ամբաստանեցին, ասացին, որ դու գրականութեանը  դաւաճանեցիր, որ գրականութեան վերջ պիտի տաս ու խմբագրական աշխատանքի մէջ պէտք է մաշուես ու հալուես: Այսպէս չեղաւ բարեբախտաբար: Ես շատ մեծ յաջողութեամբ կարողացայ խմբագրական եւ գրական աշխատանքը իրար հետ հաշտեցնել եւ իմ գրականութեան մէջ մամուլի աշխատանք դնել, իսկ իմ մամուլի աշխատանքի մէջ գրականութիւն դնել: Այսպէս է, որ մինչեւ այսօր ես հրատարակել եմ աւելի քան 80 գիրք եւ տակաւին, առանց չափազանցութեան, հրատարակութեան պատրաստ ունեմ 70-80 գիրք:

Հ.- Ո՞վ է Ռոպէր Հատտէճեանը:  Ի՞նչ կարող էք պատմել ձեր մասին:

Պ.- Ես այս քաղաքի մէջ աշխարհ եմ եկել 1926 թուականին: Շատ երջանիկ եմ, որ ծնուել եմ Պոլսում: Հայրս եղել է Ագշեհիրից: 1915-ի տեղահանութեան ընթացքում մեր` Հատտէճեան գերդաստանը,  շատ լայն կերպով է տուժել: Հայրս ունէր երեք եղբայր: 1915-ին, բարեբախտաբար, հայրս Պոլսում էր գտնւում իր անձնական գործերով: Ինքը փրկուեց տեղահանութիւնից, բայց մեր ամբողջ ընտանիքը տեղահանուեց` մայրս, մեծ եղբայրս եւ հօրեղբայրներս: Հօրեղբայրներիս երեք ընտանիքներն էլ կործանեցին, բայց մայրս հասաւ մինչեւ Սուրիա, ապա Պէյրութ: Հակառակ այդ բոլոր փոթորիկներին եւ հայ ժողովրդի կրած ահաւոր սարսափին, հայրս որոշեց իր կեանքը շարունակել Պոլսում եւ մօրս յետ կանչեց: Ես մինչեւ այսօր խորհում եմ, որ շատ ճիշդ բան է արել: Մենք Պոլսում աշխարհ եկանք, եղանք պոլսեցի: Հայ ժողովուրդը պէտք է Պոլիսին տէր կանգնի, պէտք չէ Պոլսից հեռանայ, որովհետեւ Պոլիսի մի քիչ տէրն էլ հայերս ենք: Այս հողերի վրայ անցեալ ունենք եւ այս հողերի տակ հարստութիւններ ունենք: Մի անգամ Ամերիկայում ինձ հարցրեցին, թէ ինչո՞ւ  այդ երկիրը չէք լքում: Ես ասացի, որ դա ամբաստանութիւն է: Ես կարծում էի, որ շնորհակալութիւնն պիտի յայտնէք, որ տակաւին մենք այնտեղ ենք մնում եւ տէր կանգնում մեր ազգային հարստութիւններին: Մինչեւ այսօր էլ կը հաւատամ, որ պոլսահայութիւնը պիտի մնայ Պոլսում եւ երբեք ու երբեք արտագաղթի կողմնակից չեմ:

Հ.- Պարոն Ռոպէր, դուք 80 հատոր էք հրատարակել, եւս այդքան էլ հրատարակելիք ունէք: Ովքե՞ր են ձեր ընթերցողները:

Պ.- Հայ գրականութիւնը եւ հայոց լեզուն սիրողները: Հայերէնը վերջին տարիներին որոշ նահանջ, տագնապ է ապրում: Մենք յստակ կերպով զգում ենք, որ հայերէն կարդացողների եւ մասնաւորաբար հայերէն խօսողների թիւը փոքրանում է: Չեմ կարող ասել, որ սա միայն Թուրքիայի հայերին բնորոշ երեւոյթ է: Գիտեմ, որ արտասահմանեան բոլոր երկրներում բնակուող պոլսահայերը սկսել են իրենց երկրների լեզուն գործածել կամ էլ շարունակում են թուրքերէն գործածել: Թուրքիայում նոյնիսկ հայերէն իմացողները սկսել են թուրքերէն խօսել, սկսել են աւելի շատ թուրքերէնով հրատարակուող հայկական թերթերին հետեւել, քան` հայկական թերթերին: Սա կործանում է երկու բան. նախ հայերէն հրատարակութիւնները, որոնք ընթերցողի պէտք ունեն, ինչպէս նաեւ` մեր լեզուն: Մեր լեզուն պէտք չէ որ այսպիսի լքումի եւ արհամարհանքի ենթարկուի: Այս յուսահատութեան մէջ յանկարծ կ՛անդրադառնանք, որ թէ՛ մեր անմիջական շրջանակի մէջ` Պոլսում, եւ թէ՛ աշխարհի բոլոր հայաշատ երկրներում շատ հաւատարմօրէն մեր թերթը կամ հայկական հրատարակութիւններ կարդացող ընտիր ընթերցողներ ունենք: Մեր ընթերցողների ջախջախիչ մեծամասնութիւնը, երբ վերցնում է «Մարմարա»-ն, առաջինը իմ յուշատետրն է կարդում, յետոյ անցնում է միւս քաղաքական լուրերին: Սա ինձ քաջալերել է, որ աւելի քան երեսուն տարիներ ի վեր ես ամէն օր, զինուորական կարգապահութեամբ յուշատետրի սիւնակ գրեմ: Իմ ամէնօրեայ գրութիւնները գրական, փիլիսոփայական եւ մասնաւորաբար ազգային նիւթեր են, որոնք արժանի են գրքի մէջ հաւաքուելու:

Հ.- Դուք ծնուել էք 1926-ին` մի քանի տարի անց Թուրքիայի Հանրապետութեան ստեղծումից յետոյ: Դուք տեսել էք բոլոր այն դժուարութիւնները, որով անցել է պոլսահայութիւնը:

Պ.- Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման շրջանում, երբ մենք մանուկ ու պատանի էինք, պայմանները բոլորովին տարբեր էին: Կամաց-կամաց երկիրը մօտեցաւ ժողովրդավարութեան: Տարբեր հայեացքով սկսեցին նայել քրիստոնեաներին: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի նախկին իշխանութիւնները անխնայ հարուածներ իջեցրին երկրի փոքրամասնութիւնների վրայ: Գիտէք, թէ ի՛նչ հարուածներ ստացանք Ունեւորութեան հարկի (1942-1944), Քսան դասակարգ զինուորութեան (1941-1942) պատճառով, 1955-ի  սեպտեմբերի 6-7-ի թալանների գիշերով եւ ծանօթ ու անծանօթ հարուածներով: Շատ տուժեցինք: Հայ լինելը, փոքրամասնութիւն լինելը կարծես թէ յանցանք էր այս երկրում: Բայց պայմանները կամաց-կամաց փոխուեցին: Այդ դժուարին պայմանների մէջ մենք չընկրկեցինք եւ շարունակեցինք մեր ազգային գոյութիւնը պահել: Ես պէտք է ասեմ, որ պոլսահայութիւնը երախտապարտ պէտք է լինի գործող կառավարութեանը, քանի որ այս կառավարութիւնը յանդգնեց սրբագրել այնպիսի սխալներ, որոնք գործել էին նախորդ կառավարութիւնները: Նախորդ կառավարութիւնների ժամանակ հայապատկան շատ ու շատ կալուածներ մէկ առ մէկ բռնագրաւուեցին, խլեցին մեր ձեռքից: Առաջին անգամ վարչապետ Էրտողանի կառավարութիւնն էր, որ նոր օրէնք ընդունեց, որի շնորհիւ սկսեցին վերադարձնել ապօրէն կերպով բռնագրաւուած մեր կալուածները: Հիմա այդ գործընթացի մէջ ենք, բազմաթիւ կալուածներ մեզ վերադարձուեցին: Շատ կարեւոր է, որ նոր օրէնքով ոչ միայն վերադարձւում են մեր կալուածները, այլեւ թոյլ են տալիս այդ կալուածները շահագործել, նրանց վրայ նոր շինութիւններ կառուցել եւ նոր եկամուտներ ունենալ: Պետութիւնը այլեւս չի խոչընդոտում, որ փոքրամասնութիւնները եկամուտներ ունենան, դրամ շահեն: Նախապէս թոյլ չէին տալիս: Հիմա մեր ազգային հաստատութիւնները  կամաց-կամաց սկսել են բարգաւաճել, դրամ շահել, այդ դրամներից բաժին հանել նաեւ կարիքաւոր միւս ազգային հաստատութիւններին:

Յատուկ «Ազդակ»-ի համար
Պոլիս

Նախորդը

«Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Իրաւունքների Ու Հայոց Ցեղասպանութեան Հատուցման Իրաւական Թղթածրարը»

Յաջորդը

Դպրոցի 100-րդ Շրջանաւարտները

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.