Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը յայտարարեց, որ Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի աւարտական մրցումը, որ սկզբունքով տեղի պիտի ունենար կիրակի 23 յունիսին, մէկ օրով յառաջաձգուեցաւ: Աւարտական այս մրցումը, որ իրարու դէմ պիտի հանէ Սաֆան եւ Շապապ Սահելը, տեղի պիտի ունենայ Մարզական աւանին մէջ եւ պիտի սկսի ժամը 15:30-ին: Ֆետերասիոնին կողմէ մրցումին հսկող նշանակուեցաւ Ասաատ Սըպլինի:
Ֆետերասիոնը մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկեց եւ 2-0 արդիւնքով պարտուած հռչակեց Նըժմէն, որ 22-րդ եւ վերջին հանգրուանին Սաֆայի դէմ տեղի ունեցած մրցումին դաշտ ներկայացուց կախակայուած մարզիկ մը (Հատի Տընաուի):
Նոյն պատճառով նոյնքան տուգանքի ենթարկուեցաւ եւ 2-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ Շապապ Սահել (Ահտի դէմ կատարուած մրցումին):
Շնորհաւորելէ ետք Սաֆան ախոյեանութեան տիտղոսին տիրանալուն համար` ֆետերասիոնը հրապարակեց Ա. դասակարգի վերջնական դասաւորումը, որ ներկայացուց հետեւեալ պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | Նշ. | Ստ. | ԿԷՏ | |||||||
| 1. Սաֆա | 17 | 2 | 3 | 47 | 19 | 53 | ||||||
| 2. Նըժմէ | 14 | 3 | 5 | 46 | 22 | 45 | ||||||
| 3. Ռասինկ | 13 | 1 | 8 | 39 | 32 | 40 | ||||||
| 4. Ախա Ալէյ | 11 | 6 | 5 | 33 | 22 | 39 | ||||||
| 5. Ահտ | 11 | 4 | 7 | 40 | 25 | 37 | ||||||
| 6. Շապապ Սահել | 10 | 4 | 8 | 33 | 29 | 34 | ||||||
| 7. Անսար | 8 | 8 | 6 | 35 | 24 | 32 | ||||||
| 8. Թատամոն Սուր | 8 | 4 | 10 | 33 | 38 | 28 | ||||||
| 9. Իժթիմահի | 7 | 5 | 10 | 36 | 41 | 26 | ||||||
| 10. Թրիփոլի | 6 | 6 | 10 | 27 | 30 | 24 | ||||||
| 11. Շապապ Ղազիէ | 3 | 2 | 17 | 44 | 67 | 11 | ||||||
| 12. Սալամ Սուր | 1 | 1 | 20 | 20 | 84 | 4 |


