Լիբանանի ճատրակի Ա. դասակարգի 2013-ի խմբային ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումները տեղի կ՛ունենան այսօր` ուրբաթ: Երէկ այս մրցաշարքին գծով մրցում տեղի չունեցաւ` հանգիստի օր ըլլալուն պատճառով:
Ինչ կը վերաբերի 3-րդ հանգրուանի մրցումներուն, Անսար արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը` 4-2 արդիւնքով պարտութեան մատնելով Լիբանանեան բանակը:
ՀՄԸՄ Անթիլիաս 3,5-2,5 արդիւնքով պարտուեցաւ Ռիատիէն:
Հայրենի կրանտմասթըր Տիգրան Քոթանճեան եւ Րաֆֆի Ճիկերեան յաղթանակ արձանագրեցին, իսկ Ժիրայր Օգնայեան` հաւասարութիւն:
Ֆրերները յաղթեցին Թանմիայի (4-2), իսկ Ավիեթը` Արապիէի (4,5-1,5):
Նշենք, որ այս ախոյեանութիւնը տեղի կ՛ունենայ Արաբական համալսարանի շրջանաւարտներու ակումբին մէջ (Համատ փողոց):
Մրցաշարքին գլխաւոր իրաւարարն է Շըհատէ Ապու Նըմրի` իրեն օգնական ունենալով Էլի Հուլիշեանը:
Ստորեւ` դասաւորումը, 3-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
Յ. Հ. Պ. ԿԷՏ
1.- Անսար 3 0 0 9 (16)
2.- Ֆրերներ 2 1 0 7 (13)
3.- Սովիեթ 1 2 0 5 (10,5)
4.- ՀՄԸՄ Անթիլիաս 1 1 1 4 (10)
5.- Լիբանանեան բանակ 1 1 1 4 (9,5)
6.- Ռիատի 1 0 2 3 (5)
7.- Թանմիէ 0 1 2 1 (5)
8.- Արապիէ 0 0 3 0 (3)
ՆՇԵՆՔ, որ այսօր ՀՄԸՄ-ի մրցակիցն է Թանմիէ:


