Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՀՅԴ ԳՄ Փոխներկայացուցիչ Աղուան Վարդանեանի Պարզաբանումը. «Գիմ»-ից Առաջ Պէտք Է «Այբ»-ն Ու «Բեն»-ը Ասել

March 30, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Վարդանեան, այսօր Ազատութեան հրապարակում «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննէսեանը յայտարարել է, որ  Երեւանի աւագանու առաջիկայ ընտրութիւնների համար «Ժառանգութիւն»-ը, որպէս գործակցութիւն, ՀՅԴ-ին առաջարկել է, որ ցուցակը գլխաւորի Լիլիթ Գալստեանը: «Եւ հիմա թող ոչ ոք չասի, որ մենք մինչեւ վերջ չենք գնացել համատեղ ճակատ ստեղծելու համար», ասել է Յովհաննէսեանը, նաեւ` յայտարարել, որ համաձայն չէ այն տեսակէտին, որ ընտրութիւններին ոչ իշխանական ուժերի միասնական ցուցակով հանդէս չգալու պատճառն փառատենչութիւններն էին ու վստահեցրել, որ «Ժառանգութեան» մօտ դրանք ամենանուազն են, ուրիշների մօտ` գուցէ շատ: Նախ կը խնդրէի անդրադառնայիք Յովհաննէսեանի այս յայտարարութեանը եւ պարզաբանէք նաեւ, թէ ինչո՞ւ ի վերջոյ Լիլիթ Գալստեանը չընդգրկուեց ՀՅԴ ցուցակում:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այո, պրն. Յովհաննէսեանը ճիշդ է ասել, այդ առաջարկը եղել է: Բայց սա մեր քննարկումների, խորհրդակցութիւնների, բանակցութիւնների մի մասն է միայն: Հարցն ունի նախապատմութիւն: Պէտք է ասել ամբողջը: Եթէ ասում ենք «գիմ»-ը, պէտք է արդէն ասած լինենք «այբ»-ն ու «բեն»-ը:

Ես կը ցանկանամ, որ այս հարցն ամբողջովին յստակ ու պարզ դառնայ, այստեղ ոեւէ մէկին մեղադրելու խնդիր չունենք:

Բնականաբար, այս շարժման առաջին օրերից, երբ հրապարակում ելոյթներ էինք ունենում, յայտարարել ենք, որ իբրեւ հանգրուանային լուծում, ելք` ամէն ինչ պէտք է անենք, որ միասնական ուժերով գնանք Երեւանի աւագանու ընտրութիւններին եւ յաղթենք: Մեր մօտեցումը եղել է հետեւեալը. Երեւանի աւագանու ընտրութիւնները քաղաքական ընտրութիւններ են, քանի որ քաղաքական կուսակցութիւններն իրենց համամասնական ցուցակներով են մասնակցում, երկրորդ` նախագահական ընտրութիւններից յետոյ ստեղծուած մթնոլորտն ինքնին քաղաքականացուած է եւ շատ կարճ ժամանակ է մնացել մինչեւ Երեւանի աւագանու ընտրութիւններ: Բնականաբար ամէն ինչ պէտք է արուի, որ այս շարժումը, այս ոգեւորութիւնն աւելի ընդլայնուի, աւելի ուժեղանայ եւ իբրեւ առաջին հանգրուանային յաղթանակ` արձանագրուի Երեւանում: Եւ մենք նոյնիսկ մինչեւ եռակողմ հանդիպումների` ՀՅԴ-ԲՀԿ- «Ժառանգութիւն» ձեւաչափը, խորհրդակցութիւններ ենք ունեցել ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ «Ժառանգութեան» հետ:

Մենք «Ժառանգութեանն» առաջարկել ենք` ամենաճիշդ տարբերակն այն է, որ միասնական ցուցակը գլխաւորի Րաֆֆի Յովհաննէսեանը, մենք պատրաստ ենք լինել երկրորդը: Բայց պրն. Յովհաննէսեանը որոշ տատանումներից յետոյ յստակեցրել է` ինքը չի ցանկանում գլխաւորել ցուցակը: Մենք նաեւ փորձել ենք համոզել, ապացուցել, որ միասնական ցուցակ գլխաւորելը չի նշանակում հրաժարուել այս պայքարից, չի նշանակում վերջնականապէս ընդունել նախագահական ընտրութիւնների արդիւնքները: Մենք ունենք անցած աւագանու ընտրութիւնների օրինակը, երբ Լեւոն Տէր Պետրոսեանը նախագահական ընտրութիւններից յետոյ գլխաւորեց ՀԱՔ-ի ցուցակը, 2012թ.-ի խորհրդարանականի ժամանակ էլ ընտրուած գործող նախագահը գլխաւորեց ՀՀԿ-ի ցուցակը:

Այս երկու զուգահեռ գործընթացները միմեանց չեն բացառում, եւ միակ ճիշդ լուծումն այն է, որ ցուցակը գլխաւորի հէնց Րաֆֆի Յովհաննէսեանը, ինչն ինքնին կարող էր նպաստել ոչ իշխանական ուժերի միաւորմանը:

Դրանից յետոյ «Ժառանգութիւն»-ն առաջարկել է, որ ցուցակը գլխաւորի Արմէն Մարտիրոսեանը: Մենք ասել ենք` ճիշդ լուծում չէ` նոյն նկատառումներից ելնելով: Եթէ գնում ենք միասին եւ այս ընտրութիւնները դիտում ենք հանգրուան, պէտք է կուսակցութեան ղեկավարը, առաջնորդը ցուցակը գլխաւորի: Նաեւ ասել ենք` եթէ Րաֆֆի Յովհաննէսեանը ինչ-ինչ պատճառներով չի ուզում, ապա երկրորդ ուժի ղեկավարը` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը պէտք է գլխաւորի ցուցակը: Սա ոչ թէ փառամոլութեան խնդիր է, այլ քաղաքական պայքար տանելու հանգրուան:

Ցաւօք, մեր գործընկերներն այս տարբերակը չընդունեցին:

Այնուհետեւ, մեր նախաձեռնութեամբ, եղան եռակողմ խորհրդակցութիւնները` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգութեան» ներկայացուցիչների մասնակցութեամբ: Այդտեղ էլ մենք նախ կարեւորել ենք, բացատրել, թէ ինչո՛ւ ոչ իշխանական ուժերը պէտք է միասին գնան այս ընտրութիւններին: Մենք ասել ենք` մեզ համար երկու տարբերակն էլ ընդունելի է` 1. ոչ իշխանական ուժերի համատեղ ցուցակը գլխաւորում է Րաֆֆի Յովհաննէսեանը, 2. եթէ ինչ-ինչ պատճառներով նա չի ցանկանում, ապա մեզ համար կարող է քննարկելի, ընդունելի լինել, որ այն գլխաւորի Վարդան Օսկանեանը: ԲՀԿ-ն եւ «Ժառանգութիւնն» այստեղ համաձայնութեան չեկան: Մենք հասկանում ենք երկուսի փաստարկներն էլ եւ քննադատական կամ մեղադրական որեւէ բան չենք ասում: Բնականաբար «Ժառանգութիւնն» մտածում է, որ այսօր ընդդիմութեան հիմնական համախմբման դերակատարը Րաֆֆի Յովհաննէսեանն է, հսկայական ձայներ են հաւաքել եւ իրենք պէտք է լինել առաջինը: ԲՀԿ    -ն էլ ասում է, որ սրանք միակ ընտրութիւնները չեն, եղել են խորհրդարանական ընտրութիւններ, որի արդիւնքները կան, ԱԺ ԲՀԿ-ում ունի 30-ից աւել պատգամաւոր, իսկ «Ժառանգութիւնը»` 3 կամ 5 պատգամաւոր:

Ինչեւէ, դրանից յետոյ մենք նորից ենք շարունակել բանակցութիւնները, «Ժառանգութեան» հետ եւ պնդել մեր համոզումը, մեր տեսակէտը, որ ճիշդը Րաֆֆի Յովհաննէսեանի գլխաւորելն է: Յետոյ, երբ արդէն պարզ էր, որ ՀՅԴ-ն գնալու է առանձին եւ ցուցակը գլխաւորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, մեզ առաջարկութիւն է եղել` պրն. Յովհաննէսեանն ասում է թող ցանկը գլխաւորի Լիլիթ Գալստեանը: Մենք ասել ենք` Լիլիթ Գալստեանը մեր ընկերուհին է, Երեւանի հարցերով բազմիցս ելոյթներ է ունեցել, բայց մեր սկզբունքը հետեւեալն է` սա քաղաքական պայքար է, եւ քաղաքական առաջնորդները պէտք է ղեկավարեն, սա պէտք է լինի քաղաքական, այլ ոչ թէ քաղաքացիական նախաձեռնութիւն: Մենք նորից պնդել ենք մեր առաջարկութիւնը` Րաֆֆի Յովհաննէսեանը գլխաւորի ցուցակը: Բացի այդ, մենք «Ժառանգութեան»-ը նաեւ ասել ենք` մենք յարգում ենք ձեր տեսակէտը, գնահատում ենք Րաֆֆի Յովհաննէսեանի դերը, բայց ոեւէ մէկը չի կարող ՀՅԴ-ին թելադրել, թէ դաշնակցականներից ով լինի ցանկում:

Պրն. Յովհաննէսեանն այսօրուայ իր ասուլիսում ասել է նաեւ, թէ իբր իրենք միակն են, որ վերկուսակցական ցանկ են կազմել, ու վեր են կանգնել նեղ կուսակցական շահերից: Շատ լաւ է, շատ գնահատելի, բայց ոեւէ մէկը նեղ կուսակցական շահերով չի առաջնորդուել, այլ առաջիկայ ընտրութիւնների բնոյթով. սա քաղաքական ուժերի ընտրապայքար է: Երեւանի օրէնքն իր բնոյթով կուսակցութիւնների համամասնական ցուցակների ընտրութիւն է` քաղաքականն ու քաղաքացիականը հակադրելը ճիշդ չէ ու պարկեշտ էլ չէ: Մենք փառամոլութիւնը չենք դրսեւորել, մենք ունեցել ենք յստակ փաստարկներ եւ ինչպէս յարգում ենք իրենց փաստարկները, ակնկալում ենք, պահանջում, որ իրենք էլ յարգեն մեր փաստարկները:

Ցաւօք, ունենք այն, ինչ ունենք: Բայց սա արդէն անցած փուլ է: Հիմա պէտք է կենտրոնանալ, որ ոչ իշխանական ուժերը համախմբուեն օրինական ընտրութիւններ ապահովելու համար եւ մտածեն յետընտրական դաշինք ձեւաւորելու մասին: Բազմիցս ասել եմ նաեւ, որ գուցէ վատ չէ, որ իւրաքանչիւր ուժ առանձին մասնակցի եւ առաւելագոյն ձայներ հաւաքի:

Լիլիթ Գալստեանի հետ կապուած. վստահ եմ` մեր հասարակութիւնը, լրագրողները յիշում են, երբ ակնյայտ է, որ ՀՅԴ-ն գնալու է առանձին, մամուլում էլ գրուեց, որ մեր ցանկի առաջին համարներից մէկը լինելու է Լիլիթ Գալստեանը, ցաւօք վերջին պահին նա, թերեւս, անձնական, կամ ինչ-որ այլ մօտեցումների պատճառով չհամաձայնեց լինել Դաշնակցութեան ցանկում` փորձելով իրեն հեռու պահել քաղաքական այս պայքարից: Իր անձնական խնդիրն է:

Նախորդը

«Թուրքիոյ Մէջ Հայոց Ցեղասպանութեան Ճանաչումը Պիտի Նպաստէ Աւելի Առողջ Թուրք Սերունդի Դաստիարակութեան». Զարաքօլու

Յաջորդը

Կիրակնօրեայ Խօսքը. «Աբրահամ` Հայր Հաւատացողներուն» (4)

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.