Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Բագին»…

February 16, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ

Պէյրութը  ես տեսել  եմ անցեալ դարի 66 թուականին Սունդուկեանի անուան  թատրոնի  առաջին արտասահմանեան հիւրախաղերի  ժամանակ:

Դա ժամանակներ  էին, երբ հայոց համայնքը ծաղկունք  էր  ապրում: Ամէն քայլի հայերի  խանութներ, աշխուժ առեւտուր, բուռն մշակութային կեանք, մրցութեան  մէջ մտած  մի  քանի թատերական խմբեր, տաղանդաւոր ղեկավարներով, Վարուժան Խտըշեան, Պերճ Ֆազլեան եւ ուրիշներ… խոշոր  գրողներ` Անդրանիկ  Ծառուկեան: Հասարակական ու  կուսակցական  ակնառու գործիչներ, մինչեւ  անգամ Սիմոն Վրացեանն  էր ողջ-առողջ: Էլ  չեմ  ասում  բազմաթիւ ակումբներ,  հայագիտական  կենտրոններ,  լրագրեր,  դպրոցներ…

Երազանք էր…

Անշուշտ  էդ մթնոլորտում  պիտի ծնուէր  «Բագին» ամսագիրը` իր  վրայ վերցնելով  հայապահպանման վիթխարի առաքելութիւնը:

Շնորհաւորում եմ իմ  մօտ բարեկամ  ու  ընկեր, «Բագին»ի երկարամեայ խմբագիր` Պօղոս Սնապեանին,  որին շատ սիրում ու բարձր  եմ  գնահատում:

Ի հարկէ մենք Հայաստանում  շատ  քիչ  բան  գիտենք պէյրութահայութեան մասին:

«Երկաթեայ վարագոյրի» ժամանակներն  էին:

Եւ ինչ  մեծ  յաջողութիւն  եւ  ուրախութիւն  էր  մեզ համար, որ  էդ  ժամանակ Երեւանում էր  սովորում   Մովսէս Հերկէլեանը,  որը  գնում-գալիս էր  Երեւան-Պէյրութ եւ  ամէն  անգամ յաջողացնում  էր  իր հետ  բերել «Բագին»ի համարները:

Կարդում  էինք անյագ  հետաքրքրութեամբ,  ծայրից-ծայր ու  ծածուկ  փոխանցում  մէկս միւսին:  Էնքան էր ձեռքից-ձեռք անցնում,  որ  քրքրւում  էր ու մենք  ստիպուած  էինք նորից հաւաքել այն, սոսնձել ու  դարձեալ տարածել: Շատ բան էինք իմանում էդ ամսագրից եւ էսօր ես ուզում եմ ուշացած շնորհակալութիւնս յայտնել Մովսէսին:

Շնորհաւորում  եմ  ամբողջ  սրտով «Բագին»  ամսագրի Յիսնամեակը,  նրա ղեկավար  Յակոբ  Պալեանին եւ  խմբագրատան  ողջ կազմին:

Յուսով  եմ, որ ամսագիրը, ինչպէս առաջներում,  ձեռքից-ձեռք կը խլեն ընթերցողները:  Թող  նրանք անպակաս  լինեն:

Բոլորդ առողջ եղէք:

Միշտ ձեր`
Սօս Սարգսեան

14.07.2012թ., Երեւան

Նախորդը

«Բագին»ի Առիթով…

Յաջորդը

«Բագին»Ի 50-ամեակ` 1600-ամեայ Հայ Գրականութեան Գիծին Վրայ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.